Գլխավոր տեղեկություն
Համար
N 1561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2010-14.02.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.15/63(797) Հոդ.1466
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1561-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործընթացի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:

2. Հաստատել օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում տեղադրել այն պետությունների ցանկը, որոնց կողմից տրված լիազորագրերը, առանց լրացուցիչ վավերացման և (կամ) թարգմանության, հիմք են Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման համար, և «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկը, որոնց իշխանություններին ներկայացվող Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը պետք է վավերացվի ապոստիլով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 6
Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք) Հայաստանի Հանրապետությունում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները (այսուհետ` ներկայացուցչություն)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ստացված տեղեկության հիման վրա:

2. Տեղեկանք ստանալու նպատակով դիմում կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք` անկախ քաղաքացիությունից: Տեղեկանք ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները (այսուհետ` դիմող): Սույն կարգի իմաստով տվյալ անձի ներկայացուցիչ է համարվում նրա կողմից լիազորված անձը:

3. Տեղեկանք ստանալու համար դիմողը նախարարություն կամ ներկայացուցչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (N 1 ձև).

2) անձնագիր: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա՝ լիազորված անձի անձնագիրը, լիազորագիրը և տվյալ անձի անձնագրի պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր` պահանջվող տեղեկանքն ապոստիլով (հավաստող մակագրություն) օրինականացնելու դեպքում:

4. Տեղեկանք ստանալու համար դիմումները նախարարությունում և ներկայացուցչությունում ընդունվում են քաղաքացիների ընդունելության սրահում:

5. Նախարարությունում դիմումներն ընդունում է նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժինը` յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին (բացառությամբ տոնական կամ այլ պատճառով ոչ աշխատանքային հայտարարված օրերի)` ժամը 10.00-12.00-ն: Ներկայացուցչությունում դիմումներն ընդունվում են նախապես սահմանված ընդունելության օրերին և ժամերին:

6. Տեղեկանք տրամադրելու համար ստացված դիմումների գրանցումը, հաշվառումը, հարցումն ինֆորմացիոն կենտրոն, պատասխանի ստացումը և տեղեկանքի ձևակերպումն իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:

7. Դիմումն ընդունելու պահին անհրաժեշտ տվյալները գրանցվում են էլեկտրոնային համակարգում, որի կողմից կազմվում է ծանուցագիր: Ծանուցագրում նշվում են դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, դիմումի գրանցման ամսաթիվը, 12 նիշից բաղկացած հսկիչ համարը և տեղեկանքը պատրաստ լինելու օրը: Ծանուցագիրը տպվում և տրամադրվում է դիմողին: Դիմողի ցանկությամբ՝ ծանուցագիրը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով, եթե դիմումում նշվում է էլեկտրոնային փոստի հասցե:

8. Դիմումն էլեկտրոնային համակարգում գրանցվելու պահին համակարգն ստեղծում է էլեկտրոնային պահանջագիր՝ համաձայն N 3 ձևի, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով առաքվում է ինֆորմացիոն կենտրոն:

9. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված պահանջագրի հիման վրա կատարվում է համապատասխան ստուգում և Հայաստանի Հանրապետությունում դատվածության ու հետախուզման առկայության մասին տեղեկությունը կամ դրանց բացակայության մասին նշումը մուտքագրվում է տվյալ պահանջագրի համապատասխան դաշտում և ամրագրվում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

10. Նախարարությունից ստացված էլեկտրոնային պահանջագրերին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է երկու աշխատանքային օրվա ընթացքում:

11. Ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանի հիման վրա նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպում է տեղեկանքը՝ համաձայն N 4 ձևի: Տեղեկանքը կազմվում է էլեկտրոնային համակարգի կողմից՝ հայերենով և որևէ օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն կամ ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ:

12. Տեղեկանքը տպվում է պաշտպանված ձևաթղթի վրա, անհրաժեշտության դեպքում վավերացվում է ապոստիլով կամ ստորագրվում նախարարության համապատասխան պաշտոնատար անձի կողմից և կնքվում նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության անվանմամբ ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով:

13. Տեղեկանքն առձեռն դիմողին է հանձնվում նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում` սույն կարգի 5-րդ կետում սահմանված ժամերին: Տեղեկանքը դիմողին հանձնելու պահին էլեկտրոնային համակարգում կատարվում է տեղեկանքը հանձնելու մասին նշում:

14. Ներկայացուցչությունում դիմումներն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք էլեկտրոնային համակարգով առաքվում են նախարարություն, որից հետո սույն կարգի 8-10-րդ կետերում նշված գործընթացների իրականացումից հետո ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանը նախարարությունից մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգով առաքվում է ներկայացուցչություն, որտեղ տեղեկանքը ձևակերպվում և տպվում է պաշտպանված ձևաթղթի վրա: Տեղեկանքն ստորագրվում է համապատասխան պաշտոնատար անձի կողմից և կնքվում տվյալ ներկայացուցչության անվանմամբ ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով:

15. Սույն կարգի իմաստով էլեկտրոնային համակարգից օգտվելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է՝

1) նախարարությունում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.

2) ինֆորմացիոն կենտրոնում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը.

3) ներկայացուցչությունում` տվյալ ներկայացուցչության ղեկավարը:

16. Էլեկտրոնային համակարգի ադմինիստրատորը սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձանց համար ստեղծում է օգտվողի անուն և գաղտնաբառ:

17. Էլեկտրոնային համակարգի յուրաքանչյուր օգտվող պատասխանատու է իր գաղտնաբառը գաղտնի պահպանելու համար: Գաղտնաբառը պետք է փոփոխվի երեք ամիս պարբերականությամբ:

18. Նախարարությունը տրամադրում է նաև օտարերկրյա պետություններում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ` այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ կատարվող հարցումների հիման վրա, այդ պետությունների հետ համապատասխան միջազգային պայմանագրերի առկայության դեպքում: Այս դեպքում՝ տեղեկանք ստանալու համար դիմողը նախարարություն է ներկայացնում դիմում՝ համաձայն N 2 ձևի, և սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

19. Տեղեկանքը տրամադրվում է դիմումի ստացումից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախարարության կողմից, և առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացուցչության կողմից: Եթե դիմումը ներկայացվել է օտարերկրյա պետությունում դատվածության և հետախուզության առկայության մասին տեղեկանք ստանալու համար, ապա տեղեկանքի տրամադրման ժամկետը հաշվարկվում է տվյալ պետությունից հարցման պատասխանը նախարարություն կամ ներկայացուցչություն մուտքագրվելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության

 աշխատակազմի հյուպատոսական վարչություն

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները.

 

1.

Ազգանուն

 

2.

Անուն

 

3.

Հայրանուն

 

4.

Ծննդյան ամսաթիվ

տարի

       

ամիս

   

օր

   

5.

Ծննդավայրը

 

6.

Հաշվառման հասցեն

 

7.

Ինչ նպատակով է ստուգվում

-ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու նպատակով

8.

Հեռախոսահամարը
(ըստ ցանկության)

 

9.

Էլեկտրոնային փոստի հասցեն
(ըստ ցանկության)

 

Դիմող _________________

 _____________________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

______ _____________________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության

 աշխատակազմի հյուպատոսական վարչություն

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տրամադրել _____________________________________________________ -ում
դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները.

 

1.

Ազգանուն

 

2.

Անուն

 

3.

Հայրանուն

 

4.

Ծննդյան ամսաթիվ

տարի

       

ամիս

   

օր

   

5.

Ծննդավայրը

 

6.

Հաշվառման հասցեն

 

7.

Ինչ նպատակով է ստուգվում

-ի իշխանություններին տեղեկանք

ներկայացնելու նպատակով

8.

Հեռախոսահամարը
(ըստ ցանկության)

 
9.

Էլեկտրոնային փոստի հասցեն
(ըստ ցանկության)

 

Դիմող _________________

 _____________________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

______ _____________________ 20  թ.

 

Ձև N 3

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1.

Ազգանունը

 

2.

Անունը

 

3.

Հայրանունը

 

4.

Ծնվել է

(տարի, ամիս, օր)

5.

Ծննդավայրը

 

6.

Հաշվառման հասցեն

 

7.

Ինչ նպատակով է ստուգվում

-ի իշխանություններին տեղեկանք

ներկայացնելու նպատակով

Նշումներ ինֆորմացիոն կենտրոնի կողմից

 

Էլեկտրոնային ստորագրություն

 

Ձև N 4

ՏԵՂԵԿԱՆՔ

Ում կողմից

 

Տալու ամսաթիվը
(տարի, ամիս, օր)

 
 

Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի

 

այն մասին, որ

 
 

Ծնվել է

(տարի, ամիս, օր)

 

Հաշվառման հասցեն`

 
 

Հայաստանում դատապարտված չի եղել և ներկայումս հետախուզման մեջ չի գտնվում:

 

CERTIFICATE

Authority

 

Date of issսe(year/month/day)

 
 

To Whom It May Concern

 

Tհis is to certify tհat Mr./Ms.

 
 

Born on

 

(year/month/day)

 

Residing in:

 
 

Has not been convicted before and is not under investigation in Armenia at tհe moment.

 _____________________________________

 (պաշտոնը)

 _____________________________________

 (position)

 _____________________________________

 (անունը, ազգանունը)

 _____________________________________

 (first name, last name)