Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2011-22.02.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2011 թվականի N 91-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի 78-րդ նստաշրջանի ընթացքում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2011 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Կ. Հարությունյանինը և Վ. Դեմիրճյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կ. Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Կապրիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին.

4) Շ. Սարատիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 9
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 փետրվարի 9-ի N 91-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 2-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 

 

Վ. Դեմիրճյան

- ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի միջազգային իրավական
հարաբերությունների վարչության պետ

   

Կ. Սուջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի միջազգային
կազմակերպությունների վարչության
Մարդու իրավունքների և հումանիտար
հարցերի բաժնի պետ

 

Ա. Կապրիելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ
ոստիկանության շտաբի միջազգային
համագործակցության վարչության միջազգային
կազմակերպությունների և արտասահմանյան
երկրների հետ համագործակցության բաժնի պետ

 

Շ. Սարատիկյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային
փոքրամասնությունների և կրոնի հարցերի
վարչության ռեֆերենտ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.02.2011, N 131-Ա 22.02.2011, N 91-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան