Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.01.2011-01.01.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.29/5(808) Հոդ.82
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2011 թվականի N 30-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

 «2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հրատարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների ցանկը».

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «բուժիչ» բառից հետո դրված ստորակետը.

3) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի՝

ա. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ստացվում է հանքային ջրի բնական աղբյուրից կամ հորատանցքից, տեղափոխվում է խողովակաշարով կամ ցիստեռններով և շշալցվում է շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենայի կանոնների պահպանմամբ,»,

բ. «դ» պարբերությունը «մաքրությունը» բառից հետո լրացնել «և հիմնական բաղադրիչների քիմիական կազմը» բառերով,

գ. «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) արտադրողի կողմից օգտագործվող առևտրային անվանումը (ապրանքային նշանը)».

5) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 23-րդ կետը.

6) որոշման հավելվածի 36-րդ կետի առաջին նախադասության մեջ «մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 181» բառերը փոխարինել «մարտի 10-ի «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 137» բառերով.

7) որոշման հավելվածի 37-րդ կետում «2003 թվականի մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 181 հրամանով հաստատված N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին» բառերը փոխարինել «2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 876 հրամանով հաստատված N 2-III-Ա.2-1 սանիտարական նորմերին և կանոններին» բառերով.

8) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի XIV բաժինը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 25
Երևան