Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
06.06.2018
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
06.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2022

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմերը,

ղեկավարվելով 1998թ. մարտի 6-ի «Ի շահ ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման փոխգործակցության կապերի կազմակերպման մասին» Համաձայնագրի դրույթներով,

ելնելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի, այլ զորքերի և զինվորական կազմավորումների (այսուհետ` զինված ուժեր) Կողմերի կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման անհրաժեշտությունից

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումը և հետագա կատարելագործումն իրականացվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով:

Տվյալ նպատակները հասանելի են դառնում.

Համաձայնագրի մասնակից պետությունների ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի (այսուհետ` ՏՍ-ի) կապի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսի օգտագործման և արբանյակային կապի նոր համակարգերի ստեղծման ուղղությամբ Կողմերի համագործակցությունը կազմակերպման միջոցով,

Կողմերին արբանյակային կապի նոր համակարգերի թողունակության ռեսուրսի տրամադրման միջոցով` ՏՍ-ի կապի ստեղծման ֆինանսավորման նպատակով նրանց մասնաբաժնի ծավալի չափով,

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով` նրա ազգային սեգմենտների ծավալման ճանապարհով հաշվի առնելով համաձայնեցված տեխնիկական պահանջները:

 

Հոդված 2

 

Ռուսաստանի Դաշնության գործող ՏՍ-ի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը տրամադրվում է Կողմերին` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման համար:

Ռուսաստանի Դաշնության գործող ՏՍ-ի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսի օգտագործումը իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների օգտագործման միջոցով, որոնց կիրառումն թույլատրված է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերում:

Ռուսաստանի Դաշնության գործող ՏՍ-ի թողունակության ռեսուրսի օգտագործման ոլորտում պայմանավորվածությունները` այդ թվում ռազմատեխնիկական աջակցման ցուցաբերման ուղղությամբ անհատույց հիմքով դրա տրամադրման հնարավորությունը, սահմանվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների/ պաշտպանական գերատեսչությունների միջև կնքված երկկողմ համաձայնագրերով:

Այդպիսի երկկողմ համաձայնագրերի կնքման պարտադիր պայմաններն են.

Ռուսաստանի Դաշնության գործող ՏՍ-ի` ըստ նպատակային նշանակության կիրառման պլանավորումը Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի արբանյակային կապի ապահովման նպատակով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող օպերատիվ-տեխնիկական կառավարումը, արբանյակային կապի տվյալների նախապատրաստումը և տարածումը (հասցնելը),

անհրաժեշտ ծավալի ռեսուրսի ստացումը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների/ պաշտպանական գերատեսչությունների կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն ներկայացվող հայտերի հիման վրա, որոնցում նշվում է արբանյակային կապի երկրային կայանների տեսակները, քանակությունը և աշխատանքի անհրաժեշտ ռեժիմները,

ռազմական նշանակության արբանյակային կապի ազգային երկրային ցանցերի կառավարումն, ինչն իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կապի կառավարման մարմինների կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության համապատասխան կառուցվածքային ստորոբաժանումների հետ համագործակցությամբ,

այն գործողությունների բացառում, որոնք կարող են բերել Ռուսաստանի Դաշնության գործող ՏՍ-ի կապի ռետրանսլյատորների շահագործական բնութագրերի նվազեցմանը, ինչպես նաև դրանց մարտական պատրաստականության պահպանման դժվարեցմանը,

ռեսուրսի օգտագործումը բացառապես ի նպաստ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարմանն, ինչպես նաև արբանյակային կապի երկրային կայանների (կենտրոնների) շահագործման սահմանված ռեժիմների պահպանմանը, բացառելով տեխնիկական կամ այլ պատճառներով խանգարումների ստեղծումը Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների ռազմական նշանակության արբանյակային կապի ազգային երկրային ցանցերում:

 

Հոդված 3

 

Միասնականացված ծրագրա-ապարատային սարքավորումների և տեղեկության գերարագ փոխանցման ժամանակակից սկզբունքների վրա կառուցվող ռազմական նշանակության կապի նոր արբանյակային համակարգերի ստեղծումը կարող է իրականացվել Կողմերի ֆինանսավորման մասնաբաժնի հիման վրա:

Նման նախագծերի ֆինանսավորմանը մասնակցած յուրաքանչյուր Կողմ օժտվում է կապի նոր արբանյակային համակարգերի թողունակության ռեսուրսի օգտագործման իրավունքներով` իր մասնավճարի ծավալի չափով, եթե Կողմերը չունեն այլ պայմանավորվածություններ:

Ռազմական նշանակության կապի նոր արբանյակային համակարգերի ստեղծման կարգը և պայմանները որոշվում են Կողմերի առանձին համաձայնագրերով:

 

Հոդված 4

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ստեղծումն ապահովվում է Կողմերի` դրա ազգային սեգմենտների ծավալման միջոցով:

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ մոտեցումների միասնականությունը ապահովելու համար Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը` ի դեմս ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի տեխնիկական նկարագրի առնչությամբ պահանջների մշակման ուղղությամբ գլխամասային կազմակերպության, աջակցում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարություններին/ պաշտպանական գերատեսչություններին ռազմական նշանակության արբանյակային կապի ազգային սեգմենտների բնութագրերի համատեղելիությունն ապահովող նախագծային և շահագործման փաստաթղթերի մշակման և կազմավորման հարցերում:

Ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ազգային սեգմենտների շահագործման և ծավալման կարգը որոշվում է շահագրգիռ Կողմերի համապատասխան համաձայնագրերում:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի Կողմերը փոխադարձ օժանդակություն են ցուցաբերում ռազմական նշանակության արբանյակային հաճախականային տիրույթում գործող և ծավալման համար նախատեվող ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրոմագնիսական համատեղելիության և միջազգային իրավական պաշտպանության համաձայնեցման հարցերում:

 

Հոդված 6

 

Տիեզերական համալիրների և ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի ու դրանց տարրերի կատարելագործմանն ուղղված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները Կողմերը զատում են հատուկ կարևոր կարգի մեջ: Կողմերը կապահովեն դրանց կատարումը գիտահետազոտական կազմակերպություններում և արդյունաբերական ձեռնարկություններում` ձևավորված համագործակցության հիման վրա:

Միասնական տեխնիկական քաղաքականության վարման համար Կողմերը ժամանակին փոխադարձ տեղեկացնում են ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի կազմտեխնիկական կառուցվածքում պլանավորվող փոփոխությունների մասին և միջոցներ են ձեռնարկում դրանց կատարելագործման ու զարգացման համար:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան, այն միջոցների սահմաններում, որոնք նախատեսվում են ազգային բյուջեներում պաշտպանության նախարարություններին/ պաշտպանական գերատեսչություններին զինված ուժերը պահելու համար, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի նախատեսված:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ Կողմերը համագործակցում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջոցով:

Սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ գործունեության համակարգումն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը:

 

Հոդված 9

 

Տեղեկության փոխանցումը և դրա պաշտպանությունը իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

Միջպետական գաղտնիքների հետ առնչվելու կարգը և դրանց պաշտպանությունը իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գործող գաղտնի տեղեկության պաշտպանության մասին միջազգային պայմանագրերին համապատասխան և գաղտնի տեղեկության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության (պահպանման) մասին երկկողմ պայմանագրերով:

Կողմերը չեն փոխանցում երրորդ կողմին սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունը առանց այդ տեղեկությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության:

Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում Կողմերից որևէ մեկին տրված տեղեկությունը չի կարող օգտագործվել նրա կողմից ի վնաս այլ Կողմերի շահերին:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը չի վերաբերում Կողմերից յուրաքանչյուրի այլ միջպետական պայմանագրերից բխող իրավունքներին ու պարտավորություններին, որոնց մասնակից է հանդիսանում իր պետությունը:

 

Հոդված 11

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը հանդիսացող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրած և դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերից երրորդ ծանուցումը ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից 30 օր անց:

Ներպետական ընթացակարգերը ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան փաստաթղթերը ստանալու ամսաթվից 30 օր անց:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դրա Կողմերի համար իր գործողությունն է դադարեցնում 1993թ. մարտի 12-ի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով:

Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից, ուղարկելով ավանդապահին ծանուցում իր մտադրության մասին ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ՝ կարգավորելով ֆինանսական և Համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած այլ պարտավորությունները:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրը, ուժի մեջ մտնելուց հետո, բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության համար՝ միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին փոխանցելու միջոցով:

Միացող պետության համար Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից 30 օր անց:

Կատարված է Կզըլ քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն), 2018թ. հունիսի 6-ին մեկ բնօրինակով ռուսերեն լեզվով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից`

 

Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից`


 

Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`

Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
 

Թուրքմենստանի Կառավարության

կողմից`

Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
 

Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
 

Ուկրաինայի Կառավարության

կողմից`

Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից`

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին 2018թ. հունիսի 6-ին ստորագրված համաձայնագրի

 

Հայաստանի Հանրապետությունը միանում է սույն համաձայնագրին՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին: