ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1100/02/09 |
Վարչական գործ թիվ ԵԿԴ/1100/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հոկտեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Մուխսյանի վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գայանե Մուխսյանի ընդդեմ «Կապիտալ Մոնոլիտ» ՍՊԸ-ի, «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի, Աշոտ Բաբաջանյանի` առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գայանե Մուխսյանը պահանջել է «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ից և Աշոտ Բաբաջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5.749.930 ՀՀ դրամ` որից 5.000.000 ՀՀ դրամը` որպես վերադարձման ենթակա մայր գումար, 744.930 ՀՀ դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսների գումար, որի բռնագանձման հաշվարկն իրականացնել կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը, իսկ 5.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` ««ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 2.300.000 ՀՀ դրամ: «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 2.300.000 ՀՀ դրամի 19.02.2010 թվականի դրությամբ մինչև վճռի կատարումը բանկային տոկոս` հաշվարկային դրույքի չափով սկսած` 28.04.2009 թվականից: Մնացած մասով հայցը մերժել»: Քաղաքացիական գործի վարույթը «Կապիտալ Մոնոլիտ» ՍՊ ընկերության մասով կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.05.2010 թվականի որոշմամբ Գայանե Մուխսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել Դատարանի 19.02.2010 թվականի վճիռը: Որոշվել է ՓԲԸ-ից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 2.300.000 ՀՀ դրամի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 12.02.2008 թվականից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, ինչպես նաև «ՌԳՄ Գրուպ» ՓԲ ընկերությունից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 125.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթական գումար»: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մուխսյանը` պահանջելով մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ բավարարել:
Գայանե Մուխսյանը և Աշոտ Բաբաջանյանը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 11.09.2010 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից Գայանե Մուխսյանին և Աշոտ Բաբաջանյանին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով կողմերի 11.09.2010 թվականին ներկայացրած հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև կնքված 11.09.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
«11» սեպտեմբերի 2010թ. |
ք. Երևան |
Մենք` ներքոստորագրողներս, մի կողմից Գայանե Մուխսյանս, անձնագիր AA 0363514, տրված 09.04.1996թ.-ին 005-ի կողմից, հասցե` ք. Երևան, Արաբկիր 39 փողոց, տուն 2-31 և մյուս կողմից Աշոտ Բաբաջանյանը, անձնագիր AH 0443653 տրված 20.11. 2006թ.-ին 005-ի կողմից, հասցե` ք.Երևան, Գայի պողոտա, 39 շենք, բն. 15, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին:
1. Աշոտ Բաբաջանյանը պարտավորություն է ստանձնում սույն հաշտության համաձայնագիրը ստորագրելուց, դատարանի կողմից այն հաստատելուց հետո Գայանե Մուխսյանին վճարել 3.100.000 /երեք միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, մինչև 30.01.2011 թվականը:
2. Սույն հաշտության համաձայնության առաջին կետով սահմանված գումարը փոխանցելուց հետո, Աշոտ Բաբաջանյանի ստանձնած պարտավորությունը համարվում է կատարված:
3. Կողմերը հայտարարում են, որ սույն հաշտության համաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից հաստատելուց, այն օրինական ուժի մեջ մտնելուց և սույն համաձայնագրի 1-ին կետով նախատեսված գումարը Աշոտ Բաբաջանյանի կողմից վճարելուց հետո Գայանե Մուխսյանը միմյանց նկատմամբ որևէ գույքային պահանջ չունեն:
4. Կողմերը հայտարարում են, որ սույն հաշտության համաձայնությունը կազմված է ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
5. Կողմերին բացատրված են հաշտության համաձայնություն կնքելու դատավարական հետևանքները:
6. Կողմերը դիմում են դատարանին` հաստատելու սույն հաշտության համաձայնությունը:
7. Սույն հաշտության համաձայնությունը կամովին չկատարելու դեպքում ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից:
8. Սույն հաշտության համաձայնությունն ուժի մեջ է մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատելու պահից:
Աշոտ Բաբաջանյան ստորագրություն |
Գայանե Մուխսյան ստորագրություն |
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2010 թվականի որոշումը Աշոտ Բաբաջանյանի մասով անփոփոխ թողնելու մասով բեկանել և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|