ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1491-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 20-րդ կետից հանել «, որոնք միմյանցից տարբերվում են` կախված շահառուների աշխատած տարիներից և տարիքից» բառերը,
բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Սոցիալական կենսաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից և ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար բարձրացնելու է սոցիալական կենսաթոշակի չափը՝ նպատակ ունենալով այն հասցնելու նվազագույն սպառողական զամբյուղի չափին:»,
գ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հիմնական կենսաթոշակի չափը և ապահովագրական (աշխատանքային) ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նպատակ ունենալով աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի միջին չափը հասցնելու նախ` նվազագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսին, այնուհետև` նվազագույն սպառողական զամբյուղի 150 տոկոսին:»,
դ. 42-րդ, 44-րդ կետերում և 47-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2011» թիվը փոխարինել «2014» թվով, իսկ 42-րդ կետում «1971» թիվը փոխարինել «1974» թվով,
ե. 44-րդ կետը «Այն անձանց համար» բառերից առաջ լրացնել «Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճանի (պարտադիր կուտակային համակարգի) մասնակիցները, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, վճարում են կուտակային վճար:»,
զ. 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Անկախ տարիքից` պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցը վճարում է եկամտային հարկ (համաձայն սույն ծրագրի 157-րդ կետի), որի դիմաց, կենսաթոշակի անցնելիս, նա ստանում է հիմնական կենսաթոշակ:»,
է. 49-րդ, 63-րդ, 136-րդ, 137-րդ, 140-րդ և 155-րդ կետերում «անհատական հաշիվներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «կենսաթոշակային հաշիվներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ը. 53-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Որպես չափանիշ կարող է oգտագործվել նաև անհատական փոխհատուցման գործակիցը կամ անուիտետի նվազագույն գինը շուկայում:» բառերը,
թ. 57-րդ, 62-րդ, 70-րդ, 104-րդ, 110-րդ և 137-րդ կետերում «եկամտահարկ» բառը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «եկամտային հարկ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժ. ամբողջ տեքստում «ներդրումային պորտֆել», «ներդրումային պորտֆելներ», «պորտֆել» և «պորտֆելներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կենսաթոշակային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդեր», «ֆոնդ» ու «ֆոնդեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժա. 63-րդ կետից հանել «(այսուհետ` ԱԿ)» բառերը,
ժբ. ամբողջ տեքստում «ԱԿ», «ԱԿ-ներ» և «ակտիվների կառավարիչներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժգ. 64-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ, 82-րդ և 140-րդ կետերում «միավոր» ու «միավորներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «փայ» ու «փայեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժդ. 64-րդ կետից հանել «կամ անհատական հաշիվը» բառերը,
ժե. 69-րդ և 86-րդ կետերում «հաշվեկշռված» բառը փոխարինել «պահպանողական» բառով,
ժզ. 76-րդ կետից հանել «(ավանդների)» բառը,
ժէ. 83-րդ կետում «Շահառուներն անհատական կենսաթոշակային» բառերը փոխարինել «Շահառուները կենսաթոշակային» բառերով,
ժը. 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«85. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են գրանցել երեք տեսակի կենսաթոշակային ֆոնդեր`
1) հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.
2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.
3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալներում:»,
ժթ. 86-րդ կետում «ագրեսիվ» բառը փոխարինել «հավասարակշռված» բառով,
ի. 99-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծվելու է նաև երաշխիքային հիմնադրամ: Մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարները` ճշգրտված գնաճով, 80 տոկոսով երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 20 տոկոսով` երաշխիքային հիմնադրամը:»,
իա. 103-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«103. Կամավոր կուտակային կենսաթոշակի շահառուներն են այն անձինք, ովքեր իրենց համար (կամ շահառուի համար այլ անձինք՝ ներառյալ նրա գործատուն) կամավոր կխնայեն իրենց եկամուտների մի մասը՝ կենսաթոշակային տարիքում լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ ստանալու նպատակով:»,
իբ. 105-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Միաժամանակ, կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը խթանելու նպատակով՝ մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014 թվականի հունվարի 1-ը) լրացուցիչ հարկային արտոնություններ կսահմանվեն այն գործատուների համար, ովքեր իրենց եկամուտների հաշվին կամավոր կուտակային վճարներ կկատարեն իրենց վարձու աշխատողների համար:»,
իգ. 108-րդ կետի 3-րդ ենթակետում «տնօրինման» բառը փոխարինել «վճարի» բառով,
իդ. 111-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«111. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`
1) բանկերը կարող են առաջարկել միայն «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի համաձայն բանկը մասնակցի կենսաթոշակային ավանդի միջոցները կառավարում է իր ռիսկով, մասնակիցն ավանդի միջոցները տնօրինում է միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով սահմանված այլ դեպքերում: Ապահովագրական ընկերություններն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը մասնակցին խոստանում է հստակ չափով կենսաթոշակ.
2) կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմա, որի համաձայն նրանք ինքնուրույնաբար հավաքագրում են վճարումները, վարում կենսաթոշակային հաշիվները և կառավարում ակտիվները. այս դեպքում պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարման սխեման չի կիրառվում: Պահառությունը կատարում է տվյալ իրավաբանական անձի հետ չփոխկապակցված այլ անձ: Կամավոր կուտակային միջոցները կարող են կառավարվել նաև պարտադիր բաղադրիչի (2-րդ աստիճան) կառավարման սխեմային համապատասխան. այս դեպքում օգտագործվում են ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայությունները՝ կենտրոնացված հաշիվների վարում և այլն:»,
իե. 112-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«112. Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության (2-րդ աստիճանի) սխեմայով, ապա տեղեկատվական և ֆինանսական հոսքերը կառավարվում ու կարգավորվում են վերջինիս համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան: Կամավոր կուտակային ապահովագրությունից օգտվելիս՝ անձը համապատասխան հարկային մարմին պետք է ներկայացնի կենսաթոշակային վճարումները հաստատող փաստաթղթեր, որոնք հիմք կծառայեն համապատասխան հարկային նվազեցումների համար:»,
իզ. 113-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
իէ. 117-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
իը. 118-րդ կետի 1-ին ենթակետում «ներդրումային ընկերություններում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության արժեթղթերում» բառերով,
իթ. 120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«120. Արտասահմանում «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել`
1) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.
2) ՏՀԶԿ-ի պետությունների, ՏՀԶԿ-ի պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) ՏՀԶԿ-ի պետությունների համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
4) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման ներքո գտնվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում.
5) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).
6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշները.
7) ածանցյալ արժեթղթերում` միայն հեջավորման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կուտակային ակտիվները:»,
լ. 121-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«121. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`
1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչման գործընթացում.
2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունների արժեթղթերում, որոնք թույլատրված են առևտրի՝ Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ-ի պետությունների կարգավորվող շուկաներում.
4) այն ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից.
5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով,
լա. 122-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«122. Արգելվում է կամավոր կենսաթոշակային ապահովագրության ակտիվները ներդնել՝
1) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտորի, ինչպես նաև դրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև դրանց հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
4) ածանցյալ արժեթղթերում՝ բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.
5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.
6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնարժեք ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):»,
լբ. 123-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով՝
«2.1) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ակտիվները,»,
լգ. 123-րդ կետի 3-րդ ենթակետում «3» թիվը փոխարինել «6» թվով,
լդ. 124-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«124. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ այլ կերպ օտարվել տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, կառավարչին, տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին և նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:»,
լե. 129-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «2008-2009 թվականներին`» բառերը, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կվերանայվեն կենսաթոշակների վճարման որոշ կանոններ, մասնավորապես, աշխատանքներ կկատարվեն կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար։»,
լզ. 140-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ըստ ներդրումային ֆոնդի ընտրության` կենսաթոշակային վճարները փայերի վերածելը, կենսաթոշակային միավորներ թողարկելը,»,
լէ. 140-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն կատարելը:»,
լը. 141-րդ կետից հանել «(այսուհետ` ՖՀՎԼՄ)» բառերը,
լթ. 141-րդ կետում «մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների» բառերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդերի, կենսաթոշակային ֆոնդերի պահառուների» բառերով,
խ. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության լիազոր մարմին», «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմին», «Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայություն» բառերն ու «ՖՀՎԼՄ» հապավումը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
խա. 147-րդ կետից հանել «պարտադիր և կամավոր» բառերը,
խբ. 150-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) առևտրային կազմակերպությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (ներդրումային ֆոնդերի մասին, կուտակային կենսաթոշակների մասին և այլն).»,
խգ. 157-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«157. Պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, կսահմանվի եկամտային հարկ, որի շրջանակներում հարկման նոր բազա կսահմանի գործատուի սոցիալական ապահովության վճարի և անվանական աշխատավարձի հանրագումարը:»,
խդ. 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. Կսահմանվի եկամտային հարկի դրույքաչափի պրոգրեսիվ սանդղակ՝ նպատակ ունենալով թույլ չտալու`
1) վարձու աշխատողների տնօրինվող եկամտի չափի նվազեցում.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում.
3) գործատուների` աշխատուժի վրա կատարվող ծախսի էական ավելացում:»,
խզ. 159-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 24 |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1491-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Պատասխանատու կատարողը (համակատարողները) |
Կատարման ժամկետը |
Աշխատանքի արդյունքը |
1. |
ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ | |||
1.1. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման և անհատականացված հաշվետվություններ ներկայացնելու, այլ տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակության բիզնես-գործընթացների մանրամասն նկարագրություն և համակարգի տեխնիկական հանձնարարականի կազմում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008 թ. |
Մանրամասն կնկարագրվեն տեղեկատվության և ֆինանսական միջոցների շարժը (ճանապարհը), համադրումներ կատարելու, ներկայացված տեղեկատվությունը ճշտելու ընթացակարգերը և այլն: |
1.2. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերի կազմում և հաստատում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
01.04.2009 թ. |
Անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրեր, որտեղ մանրամասն կնկարագրվեն՝ |
1.3. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի տեխնիկական առաջադրանքի կազմում, մրցույթի անցկացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական |
01.01.2011 թ. |
1) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի` կառավարման խորհրդի հավանությանն արժանացած տեխնիկական առաջադրանք. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման իրավական ապահովում | ||||
1.4. |
«Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008 թ. |
Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի անձնավորված հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝ |
1.5. |
«Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում |
օրենքով սահմանված կարգերի առկայություն |
1.6. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումն ապահովող գերատեսչական իրավական ակտերի նախագծերի մշակում և հաստատման ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` |
Գերատեսչական իրավական ակտի նախագիծ, որը կսահմանի` |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման տեխնիկական ապահովում | ||||
1.7. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը և կիրարկումը, տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթի մշակում, փորձարկում և ներդրում (այդ թվում՝ գործատուների կողմից անհատականացված հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող մոդուլի), անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական |
01.07.2012 թ. |
Համապատասխան ծրագրային փաթեթի ներդրում, որը հնարավորություն կտա` |
1.8. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի վերաբերյալ մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և տպագրություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.08.2012 թ. |
Կմշակվեն և կտպագրվեն անձնավորված հաշվառման համակարգի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, համակարգչային ծրագրի ուսումնական ձեռնարկներ և այլն: |
1.9. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմերի, գործատուների համար ուսուցողական սեմինարների անցկացում |
ՀՀ կառավարությանն |
01.11.2012 թ. |
Սեմինարի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմերին և գործատուներին կներկայացվի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև նրանք ձեռք կբերեն համապատասխան համակարգչային ծրագրերով աշխատելու գործնական գիտելիքներ` տեղում իրականացված ուսուցման միջոցով: |
1.10. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ձևավորում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
01.10.2012 թ. |
1) հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրություն, կարիքների գնահատում (այդ թվում` Ինտերնետի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, անհրաժեշտ սարքավորումների (տերմինալների) քանակները և տեղադրման վայրերը) և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը. |
2. |
ՆՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման և գործունեության իրավական ապահովում |
||||
2.1. |
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
25.12.2008 թ. |
Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի կուտակային համակարգի ներդրման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝ |
2.2. |
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008 թ. |
Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի կենսաթոշակների նշանակման և վճարման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝ |
2.3. |
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի |
օրենքով սահմանված կարգերի առկայություն |
2.4. |
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում |
օրենքով սահմանված կարգերի առկայություն |
2.5. |
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ կառավարության միջև անհատական կենսաթոշակային հաշիվների վարման մասին պայմանագրի նախագծի մշակում և կնքում |
ՀՀ կենտրոնական բանկ |
01.07.2013 թ. |
ՀՀ կառավարության և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված համապատասխան պայմանագիր, որը կսահմանի կենսաթոշակային հաշիվների բացումը և վարումը, մասնակիցների ռեեստր վարողի մյուս գործառույթները Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելը, այդ թվում` |
2.6. |
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և այլ օրենքների կիրարկումն ապահովող` ՀՀ կենտրոնական բանկի իրավասություններից բխող գերատեսչական իրավական ակտերի մշակում |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի աշխատանքային ծրագրով սահմանված ժամկետներում |
կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարման գործընթացի, կենսաթոշակային ակտիվների պահառության, մասնակիցների ռեեստրի վարման, հաշվի օպերատորների գործունեության կանոնակարգման և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ կարգերի առկայություն |
|
Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման և գործունեության տեխնիկական ապահովում | |||
2.7. |
Կենսաթոշակային հաշիվների վարումն ապահովող տեղեկատվական համակարգի ներդրման մասին պայմանագրի կնքում, համակարգի հիմնական բաղադրիչների ներդրում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ կենտրոնական բանկ |
տեղեկատվական համակարգի ներդրման մասին պայմանագրով սահմանված ժամկետներում |
կենսաթոշակային հաշիվների վարում, կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն, ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկ, ծրագրային վճարների կատարում և այլն ապահովող համակարգչային ծրագրի առկայություն |
2.8. |
Միջազգային համբավ ունեցող ներդրումային ֆոնդի կառավարիչների հետ աշխատանքների իրականացում` հայաստանյան շուկայում նրանց ներգրավելու նպատակով |
ՀՀ կենտրոնական բանկ |
01.07.2013 թ. |
միջազգային համբավ ունեցող` լիցենզավորված ակտիվների կառավարիչների առկայություն |
2.9. |
Մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների երաշխավորման ֆոնդի ստեղծում և դրա գործունեության կանոնակարգում՝ ներառյալ կառավարման կարգն ու պայմանները |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.07.2013 թ. |
մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների երաշխավորումն ապահովող հիմնադրամի ստեղծում և դրա գործունեությունը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերի առկայություն |
3. |
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
3.1. |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
25. 12.2008 թ. |
Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի միասնական հարկը (այսուհետ` հարկ) հաշվարկելու, վճարելու, փոխանցելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝ |
3.2. |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումների նախագծերի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում |
օրենքով սահմանված կարգերի առկայություն |
3.3. |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող գերատեսչական իրավական ակտերի նախագծերի մշակում և հաստատման ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում |
օրենքի կիրարկումն ապահովող հրահանգներ, հաշվետվական ձևեր, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի ձևեր ու լրացման կարգ և այլն |
3.4. |
Հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը կառավարելու ծրագրի մշակում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.07.2012 թ. |
Համապատասխան ծրագիր, որը կսահմանի հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը, դրանք չեզոքացնելու կառուցակարգերը։ |
3.5. |
Հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը կառավարելու ծրագրի իրականացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ըստ ծրագրի |
ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի ապահովում, վարձու աշխատողների` տնօրինվող եկամտի նվազեցման բացառում |
3.6. |
Եկամտային հարկի վերաբերյալ մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և հրատարակում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.08.2012 թ. |
եկամտային հարկի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ և այլն |
3.7. |
Գործատուների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատողների համար եկամտային հարկի վերաբերյալ ուսուցողական սեմինարների անցկացում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.11.2012 թ. |
Սեմինարի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնակազմին և գործատուներին կտրամադրվեն միասնական հարկի, կուտակային վճարումների հաշվարկման և վճարման կարգի կիրառման, հաշվետվական ձևերի և անձնական հաշվի քարտերի լրացման, համակարգչային ծրագրերի շահագործման պրակտիկ հմտություններ։ |
4. |
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ | |||
4.1. |
Կենսաթոշակային բարեփոխումներին աջակցության ծրագրի մշակում և իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում և ըստ անհրաժեշտության |
կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների, այդ թվում` հանրային իրազեկման և հանրային կրթության իրականացման արդյունավետության բարձրացում, նոր կենսաթոշակային համակարգի ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովում |
4.2. |
Բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների նյութատեխնիկական կարիքների գնահատում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
30.11.2009 թ. |
Յուրաքանչյուր գերատեսչություն առանձին պետք է ներկայացնի նյութատեխնիկական միջոցների նկատմամբ իր պահանջարկը՝ մանրամասն նշելով, թե կոնկրետ ինչի համար է այն անհրաժեշտ, ներառելով նաև որակական և քանակական հիմնավորումները: |
4.3. |
Պետական կառավարման մարմիններում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների իրականացում |
համապատասխան մարմիններ |
01.07.2013 թ. |
բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բնականոն գործունեության ապահովում |
5. |
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
5.1. |
Հանրային իրազեկման, հանրային կրթության, կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ընդհանուր և մասնագիտական գիտելիքների շարունակական մատուցման աշխատանքային ծրագրի հաստատում և իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
շարունակական |
1) կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրության, այդ թվում` պետական ծառայողների, տեղեկացվածության մակարդակի բարձրացում. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|