Գլխավոր տեղեկություն
Համար
N 1489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1380
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 1489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերակազմակերպել Արաբկիրի հարկային տեսչությունը` նրան միացնելով Արաբկիրի 1 հարկային տեսչությունը.

2) Սպանդարյանի հարկային տեսչությունը և Սպանդարյանի 1 հարկային տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Կենտրոնի հարկային տեսչության.

3) վերանվանել`

ա. հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչությունը` ռազմավարական ծրագրավորման վարչություն,

բ. Խորհրդայինի հարկային տեսչությունը` Նոր Նորքի հարկային տեսչություն,

գ. Շահումյանի հարկային տեսչությունը` Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչություն.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2008 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

  1. Վարչություններ

 

 Ռազմավարական ծրագրավորման վարչություն

 Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչություն

 Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչություն

 Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն

 Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

 Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն

 Մաքսային հսկողության վարչություն

 Հետբացթողումային հսկողության վարչություն

 Նախաբացթողումային հսկողության վարչություն

 Իրավաբանական վարչություն

 Քննչական վարչություն

 Հետաքննության վարչություն

 Oպերատիվ հետախուզության վարչություն

 Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչություն

 Անձնակազմի կառավարման վարչություն

 Ֆինանսահաշվային վարչություն

 Գործերի կառավարման վարչություն

 Քարտուղարություն

 

  2. Բաժիններ

 

 Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 Հատուկ բաժին

 

II. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)

 

 Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

 Արաբկիրի հարկային տեսչություն

 Էրեբունու հարկային տեսչություն

 Նոր Նորքի հարկային տեսչություն

 Մաշտոցի հարկային տեսչություն

 Կենտրոնի հարկային տեսչություն

 Մյասնիկյանի հարկային տեսչություն

 Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչություն

 Շենգավիթի հարկային տեսչություն

 Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն

 Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

 Ապարանի տարածքային հարկային տեսչություն

 Արարատի տարածքային հարկային տեսչություն

 Արթիկի տարածքային հարկային տեսչություն

 Արմավիրի տարածքային հարկային տեսչություն

 Արտաշատի տարածքային հարկային տեսչություն

 Գավառի տարածքային հարկային տեսչություն

 Գյումրու տարածքային հարկային տեսչություն

 Գորիսի տարածքային հարկային տեսչություն

 Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն

 Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

 Թալինի տարածքային հարկային տեսչություն

 Թումանյանի տարածքային հարկային տեսչություն

 Իջևանի տարածքային հարկային տեսչություն

 Կապանի տարածքային հարկային տեսչություն

 Կոտայքի տարածքային հարկային տեսչություն

 Հրազդանի տարածքային հարկային տեսչություն

 Մասիսի տարածքային հարկային տեսչություն

 Մարտունու տարածքային հարկային տեսչություն

 Մեղրու տարածքային հարկային տեսչություն

 Նաիրիի տարածքային հարկային տեսչություն

 Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն

 Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն

 Սիսիանի տարածքային հարկային տեսչություն

 Սևանի տարածքային հարկային տեսչություն

 Վանաձորի տարածքային հարկային տեսչություն

 Տաշիրի տարածքային հարկային տեսչություն

 

III. Մաքսատներ և մաքսային կետեր

 

 Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված

 մաքսատուն

 Արարատյան տարածաշրջանային մաքսատուն

 «Զվարթնոց» մաքսատուն

 Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն

 Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն

 Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն

 - Մեղրու մաքսային կետ

 Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն

 - Բագրատաշենի մաքսային կետ

 - Այրում-Ջիլիզայի մաքսային կետ

 - Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ

 Շիրակի տարածաշրջանային մաքսատուն

 - Բավրայի մաքսային կետ

 - «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ

 Միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն

 

IV. Առանձնացված ստորաբաժանումներ»:

 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 24
Երևան