Գլխավոր տեղեկություն
Համար
N 1478-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1478-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 186,551.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվեհամարում 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա՝ ԱՄՆ-ի դոլարով արտահայտված գումարին ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գումարը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների հաշվարկներում կիրառված փոխարժեքով (1 ԱՄՆ-ի դոլարը = 386.41 դրամ) հաշվեգրել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին.

2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շենքի վերանորոգումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնում է, նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել պայմանագրի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի վերանորոգումը կատարել սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի սահմաններում.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծախսերի դրամարկղային կատարումն իրականացնել 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվեհամարին կատարված փոխանցումների արդյունքում գոյացած միջոցների մնացորդի հաշվին` հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը փոխանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բյուջետային մուտքերի համապատասխան գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 24
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան