Գլխավոր տեղեկություն
Համար
N 973-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2010 թվականի N 973-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետի`

Լայնաշերտ հեռահաղորդակցության ցանցի ներդրման իրականացման նպատակով ստացված առաջարկությունները գնահատելու, մասնավոր ընկերությունների հետ բանակցելու և համապատասխան իրականացնող ընկերություն ընտրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 նոյեմբերի 16-ի N 973-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
   
Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
   
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
   
Ն. Երիցյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
Տ. Դավթյան -ՀՀ ֆինանսների նախարար
   
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
   
Վ. Այվազյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Դ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Ռ. Նազարյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Շաբոյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան