ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1727-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակների վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին`
1) ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների ու դրանց կողմից մատուցվող ծառայությունների և միջնորդավճարների մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայք էջում հրապարակելը.
2) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավճարի չափը հաշվարկելու կարգի վերաբերյալ` հիմք ընդունելով վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացրած հիմնավորումները:».
2) որոշման N 3 հավելվածի`
ա. 2.3.4-րդ կետը «տրամադրել» բառից հետո լրացնել «նախորդ ամսվա կենսաթոշակների վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ`» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «, ընդ որում, յուրաքանչյուր կենսաթոշակառուի մեկ ամսվա կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին տրամադրելու համար միջնորդավճարի առավելագույն շեմ է սահմանվում երեք հարյուր դրամը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|