Գլխավոր տեղեկություն
Համար
N 987-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 987-Ա

 

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ ԵՎ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետ» ծրագրի միջոցառումների շրջանակներում 2010 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Սան Պաուլո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն), Մոնտեվիդեո (Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն) և Բուենոս Այրես (Արգենտինայի Հանրապետություն)` Հարավային Ամերիկայի երկրներում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և կրթամշակութային զարգացման աջակցության ծրագրի ընթացքը քննարկելու համար:

2. Ս. Պետրոսյանի` Սան Պաուլո, Մոնտեվիդեո և Բուենոս Այրես գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետ» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Պետրոսյանի` Սան Պաուլո, Մոնտեվիդեո և Բուենոս Այրես մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սան Պաուլո, Մոնտեվիդեո և Բուենոս Այրես գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան