Գլխավոր տեղեկություն
Համար
N 1351-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2010-24.02.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1351-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին մարզագույք տրամադրելու նպատակով մարզագույք ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5,965.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ և հատուկ նպատակային նյութեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված մարզագույքի ձեռքբերումը և Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին տրամադրումը` նվիրատվության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2010 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1351-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցի համար ձեռք բերվող մարզագույքի

NN
ը/կ

Գույքի անվանումը

Չափի միավորը

Գույքի քանակը

Միավորի գինը (դրամ)

Գումարը
(դրամ)

1.

Ըմբշամարտի գորգ՝ ծածկոցով (12 մ x 12 մ)

լրակազմ

1

1700000

1700000

2.

Ըմբշամարտի խրտվիլակ

հատ

2

84000

168000

3.

Ծանրաձող՝ մարզումային (տղամարդկանց, 183 կգ, օլիմպիական)

լրակազմ

1

498000

498000

4.

Էլեկտրոնային կշեռք

հատ

1

78000

78000

5.

Մարզասարք

հատ

1

495000

495000

6.

Շախմատի սեղան

հատ

10

33000

330000

7.

Շախմատի քարեր

հատ

10

19500

195000

8.

Թենիսի սեղան

հատ

2

185000

370000

9.

Սեղանի թենիսի ցանց՝ ամրակներով

հատ

2

15000

30000

10.

Սեղանի թենիսի ռակետ

հատ

8

10000

80000

11.

Սեղանի թենիսի գնդակ

հատ

100

400

40000

12.

Մագլցման պարան

հատ

2

54000

108000

13.

Մարմնամարզական պատ

հատ

4

84000

336000

14.

Մարմնամարզական նստարան

հատ

6

65000

390000

15.

Բասկետբոլի զամբյուղ

հատ

8

37000

296000

16.

Վոլեյբոլի ցանց

լրակազմ

1

327000

327000

17.

 Հանդբոլի դարպաս

լրակազմ

1

470000

470000

18.

 Հանդբոլի դարպասի ցանց

զույգ

1

54000

54000

 

 Ընդամենը

     

5965000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան