Գլխավոր տեղեկություն
Համար
N 983-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.11.2010-12.09.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.29/44(279) Հոդ.806
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.09.2013

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2003 թվականի N 983-Ն

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակելի տարածություն գնելու միջոցով: Գնումների պատվիրատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.

բ) նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխանում է մեկսենյականոց բնակարանի կամ բնակելի տան (բնակարանում) մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածությունը.

գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվում է բնակարան՝ անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով, որը հետագայում կարող է մասնավորեցվել օրենքով սահմանված կարգով կամ տրվել վարձակալության.

դ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգով գնված բնակարանները՝

հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը,

կարող են բաշխվել և վերաբաշխվել՝ բացառապես սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով.

ե) սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգի գործողությունը տարածվում է նաև մանկատան 1991-1998 թվականների շրջանավարտների վրա:

(2-րդ կետը փոփ. 25.01.05 N 46-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 15
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 983-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ` բնակարանի կարիք ունեցող անձինք) հաշվառման, բնակարան տրամադրելու հերթականությունը որոշելու, ինչպես նաև նրանց բնակարան տրամադրելու կարգը:

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է նրանց փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, իսկ Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարը:

(2-րդ կետը խմբ. 25.01.05 N 46-Ն, լրաց. 07.10.10 N 1398-Ն)

3. Բնակարանի կարիք ունեցող են համարվում այն անձինք, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, գտնվում կամ բնակվում են բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կամ զորացրվել են ժամկետային զինվորական ծառայությունից, կամ վերադարձել են ազատազրկման վայրերից:

(3-րդ կետը փոփ. 25.01.05 N 46-Ն)

4. Բնակարանի կարիք ունեցող անձինք հաշվառման վերցնելու մասին դիմումը ներկայացնում են սույն կարգի 2-րդ կետում նշված տեղական ինքնակառավարման մարմին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջան):

Դիմումին կցվում է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը, իսկ 1985-1990 թվականներին ծնված անձինք` առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը, վերջին 5 տարվա ընթացքում բնակարան կամ բնակելի տարածություն օտարած չլինելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքը և փաստացի բնակության վայրի մասին տեղեկանքը:

Դիմումները գրանցվում են բնակարանի կարիք ունեցող անձանց դիմումների հաշվառման ընդհանուր մատյանում (N 1 ձև):

(4-րդ կետը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

5. Տեղական ինքնակառավարման մարմինը (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանը) դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումի պատճենը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկում է տվյալ տարածքն սպասարկող սոցիալական ծառայության տարածքային գործակալություն:

(5-րդ կետը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

6. Բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանային պայմանները մանրակրկիտ ուսումնասիրում է սոցիալական ծառայության տարածքային գործակալության՝ առնվազն 3 անձից բաղկացած հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և կազմում է համապատասխան ակտ (N 2 ձև):

7. Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ բնակարանային պայմանների ուսումնասիրության ակտը և ստացված փաստաթղթերն ուղարկում է տեղական ինքնակառավարման մարմին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջան):

(7-րդ կետը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

8. Հաշվառման վերցնելու մասին դիմումները նրանց բնակարանային պայմանների ուսումնասիրության ակտի և մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում (անհրաժեշտության դեպքում` դիմողների ներկայությամբ) համայնքի ավագանու նիստում:

Բնակարանի կարիք ունեցող անձինք հաշվառման են վերցվում համայնքի ավագանու (որի նիստին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ) որոշմամբ: Դիմողները մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացվում են ընդունված որոշման մասին: Հաշվառման վերցնելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Սույն կետում նշված ժամկետներում Երևան քաղաքում հաշվառման վերցնելու մասին դիմումները քննարկվում են համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քննարկումներին մասնակցում են վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի (հանձնաժողովի) անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կողմից նշանակված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչներ, որոնց եզրակացության հիման վրա վարչական շրջանի ղեկավարը կայացնում է բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառման վերցնելու մասին որոշում:

Վարչական շրջանի ղեկավարի` հաշվառման վերցնելու դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով:

(8-րդ կետը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

9. Հաշվառման վերցված՝ բնակարանի կարիք ունեցող անձանց գրանցում են տեղական ինքնակառավարման մարմնի (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի)՝ բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառման մատյանում (N 3 ձև), որը պետք է լինի համարակալված, թելակարված և տեղական ինքնակառավարման մարմնի (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի) կնիքով կնքված:

(9-րդ կետը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

10. Հաշվառման վերցված՝ բնակարանի կարիք ունեցող յուրաքանչյուր անձի համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Գործում գտնվող փաստաթղթերի ցանկն ստորագրում են հաշվառման վերցված՝ բնակարանի կարիք ունեցող անձինք:

Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված անձանց ազգանունների դիմաց նշված համարներին:

Բնակարանի կարիք ունեցող անձանց բնակելի տարածություն հատկացվելուց հետո հաշվառման գործերը պահվում են օրենքով սահմանված կարգով և ժամկետով:

11. Բնակարանի կարիք ունեցող անձինք բնակարանային հաշվառումից հանվում են`

ա) բնակարանով ապահովվելու,

բ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այլ պետություն մշտական բնակության փոխադրվելու,

գ) բնակարանի կարիք ունենալու մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու,

դ) երկրորդ անգամ հատկացված բնակարանից հրաժարվելու դեպքերում:

Հաշվառումից հանելու հարց առաջանալու դեպքում՝ բնակարանի կարիք ունեցող անձը հրավիրվում է մասնակցելու համայնքի ավագանու նիստին, որտեղ որոշվում է նրան հաշվառումից հանելու հարցը: Բնակարանի կարիք ունեցող անձի՝ անհարգելի պատճառով նիստին չներկայանալը չի կարող խոչընդոտել հարցի լուծմանը: Բնակարանի կարիք ունեցող անձին ընդունված որոշման մասին տեղեկացվում է գրավոր:

Երևան քաղաքում բնակարանի կարիք ունեցող անձին հաշվառումից հանելու հարցի քննարկման, որոշման ընդունման և բողոքարկման դեպքում կիրառվում են սույն կարգի 8-րդ կետով սահմանված կանոնները:

(11-րդ կետը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

12. Տեղական ինքնակառավարման մարմիններում (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջաններում) կազմվում են հաշվառման վերցված՝ բնակարանի կարիք ունեցող անձանց ցուցակները՝ ըստ հետևյալ առաջնահերթության՝

ա) 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք,

բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,

գ) 2 անչափահաս երեխա ունեցող անձինք,

դ) մեկ անչափահաս երեխա ունեցող անձինք,

ե) միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածներ,

զ) բնակության համար ոչ պիտանի վայրերում բնակվողներ,

է) ժամկետային զինվորական ծառայություն անցածներ,

ը) ժամանակավոր կացարաններում բնակվողներ,

թ) ազգականների մոտ բնակվողներ,

ժ) վարձով բնակվողներ,

ժա) ազատազրկման վայրերից վերադարձածներ,

ժբ) բնակարանի կարիք ունեցող մյուս անձինք:

Նշված ցուցակները հաստատվում են համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարի) կողմից, և դրանց մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մյուսը՝ պահվում տեղական ինքնակառավարման մարմնում (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանում):

(12-րդ կետը փոփ. 25.01.05 N 46-Ն, լրաց. 07.10.10 N 1398-Ն)

13. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններից (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջաններից) ստացված հերթացուցակների հիման վրա կազմում է հանրապետական հերթացուցակ՝ ըստ սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնահերթության:

(13-րդ կետը փոփ. 25.01.05 N 46-Ն, լրաց. 07.10.10 N 1398-Ն)

14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրապետական հերթացուցակի մեկ օրինակը և հաջորդ տարվա ընթացքում բնակարանների ձեռքբերման համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորման հայտը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաջորդ տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

(14-րդ կետը փոփ. 25.01.05 N 46-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 25.01.05 N 46-Ն)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 25.01.05 N 46-Ն)

17. Բնակարանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարները բնակարանի կարիք ունեցող անձի հետ կնքում են պայմանագիր (N 4 ձև):

(17-րդ կետը խմբ. 25.01.05 N 46-Ն)

18. Բնակարանի կարիք ունեցող անձը պարտավոր է պայմանագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում զբաղեցնել իրեն տրամադրված բնակարանը:

19. Բնակարանի տրամադրման պայմանագրի մեկ օրինակը հանձնվում է բնակարանի կարիք ունեցող անձին` նրա կողմից սույն կարգի 18-րդ կետի պահանջի կատարումից հետո:

20. Բնակարանի կարիք ունեցող անձանց բնակելի տարածություն տրամադրելու կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Ձև N 1

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ

 

_____________________________________________________

(մարզի անվանումը)

_____________________________________________________

(տեղական ինքնակառավարման մարմնի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) անվանումը)

 

NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Հասցեն Երեխաների թիվը՝ հաշվառման պահին (երեխա ունենալու դեպքում) Դիմումի ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը Դիմողի ստորա-
գրությունը
1 2 3 4 5 6
           

 

(ձևը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

 

Ձև N 2

 

Ա Կ Տ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 

_____________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

բնակվում է ______________________________________________

________________________________________________հասցեում:

1. Հանձնաժողովը հետևյալ կազմով` _______________________________

_____________________________________________________

_____________________________________________________

___ ____________ 200  թ. ստուգել է բնակարանային պայմանները և պարզել, որ՝

ա) բնակվում է ____________________________________________

______________________________________________________

______________________________________________________

բ) բնակելի տարածությունը պատկանում է ___________________________

______________________________________________________,

գ) բնակության վայրի համառոտ նկարագրությունը _______________________

_______________________________________________________,

դ) հաշվառված է ____________________________________________

(որտեղ)

_______________________________________________________,

ե) տվյալ բնակելի տարածությունում բնակվում են`

 

NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Ազգակցական կապը դիմողի հետ Երբվանից է ապրում տվյալ բնակարանում Երբ և ինչի հիման վրա է բնակվում տվյալ վայրում
1 2 3 4 5
         

 

2. Ստուգման ընթացքում դիմողի բնակարանային պայմանների մասին հայտնաբերված լրացուցիչ

տվյալներ _____________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________:

 

3. Բնակարանային պայմաններն ստուգող հանձնաժողովի եզրակացությունը ____________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Բնակարանային պայմանները

_________________________

ստուգող հանձնաժողովի անդամներ

_________________________
_________________________

 

Հանձնաժողովի անդամների ստորագրությունները

հաստատում եմ`

 

Սոցիալական ծառայության

տարածքային գործակալության

տնօրեն

______________ ______________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

______ ________________ 200  թ.

 

 

 

Ձև N 3

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ

 

___________________________________________________________

(մարզի անվանումը)

____ __________ 200  թ. ________________________________________

(տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը)

 

NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Դիմումի համարը Գործի համարը Փաստացի բնակության վայրը և բնակվելու տևողությունը Երեխաների թիվը՝ հաշվառման պահին (երեխա ունենալու դեպքում) Հաշվառման վերցնելու մասին որոշման համարը և տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
1 2 3 4 5 6 7
             

 

Համայնքի ղեկավար

(Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավար)

______________

______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ ___________ 200  թ.

 

(ձևը լրաց. 07.10.10 N 1398-Ն)

Ձև N 4

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

__________________

_____ ____________ 200  թ.

(կնքման վայրը)

 

 

___________________ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` փոխատու)` մի կողմից,

և քաղաքացի ______________________ (այսուհետ` փոխառու)՝ մյուս կողմից,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Փոխատուն սույն պայմանագրով պարտավորվում է փոխառուի ժամանակավոր, անհատույց օգտագործմանը հանձնել ______ քառ. մետր մակերեսով բնակարան, իսկ փոխառուն պարտավորվում է նույն վիճակում վերադարձնել այդ բնակարանը՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը:

2. Բնակարանի հանձնումը ձևակերպվում է հանձնման-ընդունման ակտով, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Փոխառուն պարտավոր է`

ա) տունն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում՝ սահմանված կարգով զբաղեցնել տրամադրված բնակարանը.

բ) մուծել կոմունալ ծառայությունների վարձը, էլեկտրաէներգիայի և ջրի վճարները` հաստատված սակագների համաձայն.

գ) մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնել փոխատուին և տունը հանձնել նրան.

դ) ժամանակավորապես (բայց ոչ ավելի, քան 6 ամիս) այլ բնակավայր մեկնելու դեպքում գրավոր տեղեկացնել փոխատուին.

ե) ապահովել բնակարանի պահպանումը, պահպանել բնակարանի օգտագործման, տան հողատարածքի պահպանման կանոնները, տունն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան, պահպանել տան շինարարական հարմարությունները` համաձայն հատակագծի, և որևէ շինարարական փոփոխություն կատարելու դեպքում այն համաձայնեցնել փոխատուի հետ.

զ) իր հաշվին կատարել տան ընթացիկ և հիմնական վերանորոգումը:

4. Փոխառուն իրավունք չունի իրեն հատկացված բնակարանը հանձնելու վարձակալության կամ այլ օգտագործման, այնտեղ բնակեցնելու այլ անձանց` բացառությամբ իր ընտանիքի անդամների (քույր, եղբայր, ամուսին, զավակ):

5. Փոխատուն իրավունք ունի`

ա) փոխառուից պահանջելու բնակարանն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան.

բ) փոխառուից պահանջելու կատարել բնակարանի ընթացիկ և հիմնական վերանորոգում:

6. Փոխատուն պարտավոր է`

ա) փոխառուին տեղյակ պահել բնակարանի թերությունների մասին.

բ) փոխառուին զգուշացնել բնակարանի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին: Բնակարանն անհատույց օգտագործման հանձնելը հիմք չէ դրա նկատմամբ երրորդ անձանց իրավունքների փոփոխման կամ դադարման համար:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՈՒՄԸ

 

7. Փոխատուն իրավունք ունի պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը, եթե փոխառուն`

ա) բնակարանն օգտագործել է պայմանագրի պահանջներին կամ բնակարանի նշանակությանը ոչ համապատասխան.

բ) չի կատարել բնակարանի պահպանման, այդ թվում` ընթացիկ և հիմնական վերանորոգում կատարելու իր պարտականությունները.

գ) էականորեն վատթարացրել է բնակարանի վիճակը.

դ) առանց փոխատուի համաձայնության՝ բնակարանը հանձնել է երրորդ անձի:

8. Փոխառուն իրավունք ունի պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը, եթե`

ա) հայտնաբերվել են այնպիսի թերություններ, որոնք բնակարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, և որոնց մասին ինքը չգիտեր ու չէր կարող իմանալ պայմանագիրը կնքելիս.

բ) բնակարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի՝ այնպիսի հանգամանքների պատճառով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում.

գ) փոխատուն պայմանագիրը կնքելիս նրան չի զգուշացրել բնակարանի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին.

դ) փոխատուն չի կատարել բնակարանը կամ դրա պատկանելիքները և դրան վերաբերող փաստաթղթերը հանձնելու իր պարտականությունը:

9. Սույն պայմանագրի գործողությունը դադարում է նաև փախառուի՝ 6 ամսվանից ավելի բնակարանում չբնակվելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ փոխառուն գտնվում է բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կամ սովորում է միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, կամ ծառայում է հանրապետության զինված ուժերում, կամ գտնվում է ազատազրկման վայրերում:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

10. Սույն պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ___________________________

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

11. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով՝ 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Փոխատու`
______________________________
(գտնվելու վայրը)
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության աշխատակազմի
ղեկավար

______________________
(ստորագրությունը)

Կ.Տ

 

Փոխատու`
_______________________________
 (գտնվելու վայրը)
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչության
աշխատակազմի ղեկավար

______________________
(ստորագրությունը)

Կ.Տ


Փոխառու`
__________________________________
 (ազգանունը, անունը հայրանունը,
բնակության վայրը, անձնագրի համարը,
ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել)
__________________________
(ստորագրությունը)

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ձևը փոփ., խմբ. 25.01.05 N 46-Ն)