Գլխավոր տեղեկություն
Համար
N 1451-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1451-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի նախկին միջնակարգ դպրոցի շենքը` 566,27 քառ. մետր մակերեսով, 1,836 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքին` այն վերակառուցելու, բարեկարգելու և որպես համայնքային մանկապարտեզի շենք օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը, առանձնացումը և, որպես առանձին գույքային միավոր, դրա պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ անհատույց օգտագործման մասին պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներն իրա-կանացվելու են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 16
Երևան