ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1400-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 9 |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1400-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են ամենամյա արձակուրդից հետ կանչված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողի` տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը նրա ցանկությամբ հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու հետ կապված հարաբերությունները:
2. Ոստիկանության ծառայողը` բացառությամբ ոստիկանության պետի կամ ոստիկանության պետի տեղակալի, ամենամյա արձակուրդից հետ է կանչվում միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ոստիկանության պետի համաձայնությամբ, արձակուրդի թույլտվություն տված պաշտոնատար անձի հրամանով, որում նշվում են հետկանչի օրը, ամիսը և չօգտագործված արձակուրդի օրերի թիվը: Ոստիկանության պետը կամ ոստիկանության պետի տեղակալն ամենամյա արձակուրդից հետ են կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
3. Ամենամյա արձակուրդից հետ կանչված ոստիկանության ծառայողն արձակուրդի չօգտագործված օրերը հետկանչին հաջորդող տարվա արձակուրդի օրերին գումարելու խնդրանքով դիմում է հերթական արձակուրդից օգտվելու թույլտվություն ստանալիս` զեկուցագրին կցելով ամենամյա արձակուրդից հետ կանչվելու մասին հրամանի պատճենը:
4. Տվյալ տարվա արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրվում են հաջորդ աշխատանքային տարում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.05.2020, N 802-Ն | 28.05.2020, N 1400-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|