Գլխավոր տեղեկություն
Համար
N 1723-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1631
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1723-Ն

 

ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԸ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ-ԳՈՐԻՍ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒՆ ՄԻԱՑՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Տաթև գյուղը Երևան-Երասխ-Գորիս միջպետական նշանակության ավտոմայրուղուն միացնող ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքներն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը «Վայքի» բառից հետո լրացնել «Շինուհայրի» բառով.

2) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

3) որոշման N 10 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

7.

քաղ. Գորիս

ներառում է՝

● քաղաքի ատմական կենտրոնը

● քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը

●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը

 

Երևան-Գորիս միջպետական ավտոմայրուղին Տաթևի վանական համալիրին միացնող ավտոճանապարհին հարող տարածքը

403.5

որից`

 

 

 

 


287.0

 

116.5

բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում

գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

».

 

4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) Շինուհայրի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքը՝ համաձայն N 11 հավելվածի:».

5) որոշումը լրացնել նոր` N 11 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի.

6) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.

 

«

 11.

գյուղ Շինուհայր

ներառում է՝  Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

51.7

բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում

գոտևորման և կառուցապատ-ման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

».

 

7) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի.

8) որոշման N 10 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

 8.

Տաթևի
համայնք

ներառում է՝
 բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները
պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները
Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարողտարածքները

435.0 որից՝ 269.0


126.0



40.0

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում

քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

».

 

9) որոշման N 9 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.

10) որոշման N 10 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

 9.

Հալիձորի
համայնք

●ներառում է՝
բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները
Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

326.2


300.0

 

 

26.2

բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում

տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր

»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԸ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ԳՈՐԻՍ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒՆ ՄԻԱՑՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման

 

 

 «Հավելված N 7

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ`

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման

 

 

 «Հավելված N 11

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ`

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման

 

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 5

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման

 

 

«Հավելված N 9

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան