Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Incorporation (06.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2015
Ստորագրման ամսաթիվ
08.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2015

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին

 

Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ղրղզստանի Հանրապետությունը, առաջնորդվելով «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերությամբ, կնքեցին սույն Արձանագրությունը հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրին կից արձանագրության մեջ նշված՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի նորմերի կիրառումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Արձանագրության անբաժանելի մաս հանդիսացող հավելվածով սահմանված պայմաններն ու անցումային դրույթները։

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունը «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի անբաժանելի մասն է կազմում։

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում այն ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ղրղզստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից, որոնք անհրաժեշտ են, որ ուժի մեջ մտնեն՝

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրը,

սույն Արձանագրությունը,

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում նշված Արձանագրությունը։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2015 թվականի մայիսի 8-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Արձանագրության բնօրինակը պահպանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի և դրա անբաժանելի մասը կազմող սույն Արձանագրության ավանդապահ, սույն Արձանագրության կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի
Հանրապետության
կողմից

Բելառուսի
Հանրապետության
կողմից

Ղազախստանի
Հանրապետության
կողմից

Ռուսաստանի
Դաշնության
կողմից

 

Ղրղզստանի
Հանրապետության
կողմից

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«Ղրղզստանի Հանրապետության ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրության

 

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմաններ և անցումային դրույթներ

 

I. Ղրղզստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ նշանակելու հետ կապված հարցեր

 

1. Ղրղզստանի Հանրապետությունից առաջին անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ նշանակված անդամներն իրենց գործառույթներն իրականացնում են մինչև լիազորությունների այն ժամկետը լրանալը, որով մինչև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելը նշանակվել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամները Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես սահմանված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածի 3-րդ կետի չորրորդ պարբերությամբ:

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամանակահատվածի համար Ղրղզստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երեք անդամով, որոնք ունեն մեկ ձայնի իրավունք և որոնց իրավասության ոլորտներն ամրագրված չեն։

 

II. Մաքսային իրավահարաբերություններին առնչվող հարցեր Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և այլ անձանց մասով

 

2. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում ստեղծված (գրանցված) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք գործունեություն են իրականացնում որպես մաքսային բրոքերներ, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներ, մաքսային պահեստների տիրապետողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են, համապատասխանաբար, որպես մաքսային ներկայացուցիչներ, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներ, մաքսային պահեստների տիրապետողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ և իրավունք ունեն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 18 ամսվա ընթացքում գործունեություն իրականացնելու մաքսային գործի բնագավառում Ղրղզստանի Հանրապետության՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված պայմաններով։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 18 ամսվա ընթացքում Ղրղզստանի Հանրապետության իրավաբանական անձինք ընդգրկվում են մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և տվյալ ժամանակահատվածում իրավունք ունեն գործունեություն իրականացնելու մաքսային գործի բնագավառում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մասը կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային օրենսգիրք), Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով և այլ ակտերով սահմանված պայմաններով, եթե տրամադրեն Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային ցուցանիշի 10000-ապատիկից ոչ պակաս գումարի չափով մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում։

 

Մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասով

 

3. Ղրղզստանի Հանրապետությունում մաքսային հսկողության տակ գտնվող, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «ժամանակավոր պահպանություն» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից համարվում են ժամանակավոր պահպանության հանձնված։

Եթե սույն կետի երրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ, սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 25-րդ գլխի,

Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և այլ ակտերի դրույթները՝ հաշվի առնելով սույն հավելվածի 4-րդ կետը։

Սույն հավելվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչված ապրանքների համար դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում չի պահանջվում։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գտնվող և Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների համար, որոնք սույն հավելվածի 8-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան ճանաչվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, մաքսային գործառնությունների իրականացում չի պահանջվում, որոնք կապված են դրանց մաքսային հայտարարագրման հետ։

4. Սույն հավելվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը հաշվարկվում է այդ ապրանքները «ժամանակավոր պահպանություն» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից։

5. Այն ապրանքները, որոնց նկատմամբ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններն ընդունել են մաքսային հայտարարագիր, ենթակա են հայտագրված մաքսային ռեժիմով ձևակերպման՝ Ղրղզստանի Հանրապետության՝ մաքսային մարմնի կողմից այդ մաքսային հայտարարագրի ընդունման օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով։

 

Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրման առանձնահատկությունների մասով

 

6. Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինը Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ընդունել է մաքսային հայտարարագիրը կամ որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր օգտագործվող առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և (կամ) մաքսային փաստաթղթերը, «տարանցում» մաքսային ռեժիմը կամ «ներքին մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը, համապատասխանաբար, թույլատրվում, կիրառվում և եզրափակվում է Ղրղզստանի Հանրապետության տարածքում Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը կամ որպես մաքսային հայտարարագիր օգտագործվող առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և (կամ) մաքսային փաստաթղթերը ընդունելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով, հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը։

Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ սույն հավելվածի 8-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչված ապրանքների համար «տարանցում» մաքսային ռեժիմի կամ «ներքին մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում դրանց ժամանակավոր պահպանության հանձնման կամ մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում չի պահանջվում։

7. Ղրղզստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության տակ ապրանքների փոխադրումը, որոնց նկատմամբ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինը կիրառել է «տարանցում» մաքսային ռեժիմը կամ «ներքին մաքսային տարանցում» ընթացակարգը, իրականացվում և եզրափակվում է Ղրղզստանի Հանրապետության՝ «տարանցում» մաքսային ռեժիմը կամ «ներքին մաքսային տարանցում» ընթացակարգը կիրառելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով։

Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ սույն հավելվածի 8-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչված ապրանքների համար «տարանցում» մաքսային ռեժիմի կամ «ներքին մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում դրանց ժամանակավոր պահպանության հանձնման կամ մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում չի պահանջվում։

 

Ապրանքների կարգավիճակի և մաքսային ընթացակարգերի մասով

 

8. Ղրղզստանի Հանրապետության տարածքում գտնվող և մաքսային նպատակների համար Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ հայրենական ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության տարածքում գտնվող, այդ թվում՝ «ժամանակավոր պահպանություն» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ մաքսային ռեժիմներով ձևակերպված, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքից արտահանված, Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ ունեցող օտարերկրյա ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, եթե սույն կետի երրորդ և չորրորդ պարբերություններով այլ բան նախատեսված չէ։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության տարածքում գտնվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքից արտահանված, Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ ունեցող, սույն հավելվածի 5-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքները սույն հավելվածի 5-րդ կետին համապատասխան հայտագրված մաքսային ռեժիմով ձևակերպվելու ամսաթվից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության տարածքում գտնվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքից արտահանված, Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ ունեցող, սույն հավելվածի 6-րդ կամ 7-րդ կետերում նշված օտարերկրյա ապրանքները սույն հավելվածի 6-րդ կամ 7-րդ կետերին համապատասխան «տարանցում» մաքսային ռեժիմի կամ «ներքին մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակման ամսաթվից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գտնվող, այդ թվում՝ ժամանակավոր պահպանության հանձնված կամ մաքսային ընթացակարգերով ձևակերպված, Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանված, Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար հայրենական ապրանքների կարգավիճակ ունեցող օտարերկրյա ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, եթե սույն կետի վեցերորդ պարբերությամբ այլ բան նախատեսված չէ։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գտնվող, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված, Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանված, Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար հայրենական ապրանքների կարգավիճակ ունեցող օտարերկրյա ապրանքները, որոնց համար Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից ընդունվել է մաքսային հայտարարագիրը, ապրանքների բացթողման ամսաթվից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ։

Ղրղզստանի Հանրապետությունում ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով զուգակցված մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով արտոնությունների կիրառմամբ «ապրանքների բացթողում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պայմանականորեն բաց թողնված ապրանքներ հանդիսացող ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են պայմանականորեն բաց թողնված ապրանքներ՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան։ Ընդ որում, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետները, որոնց լրանալու ժամանակ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է և պայմանականորեն բաց թողնված ապրանքները Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ճանաչվում են Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, հաշվարկվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

9. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում «ապրանքների բացթողում՝ ազատ շրջանառության համար», «վերաներմուծում», «ոչնչացում» կամ «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից համարվում են, համապատասխանաբար, «ներքին սպառման համար բացթողում», «վերաներմուծում», «ոչնչացում» կամ «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

10. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում «արտահանում» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմներով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են, համապատասխանաբար, որպես «արտահանում» կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

11. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների, ինչպես նաև այդ ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման արդյունքում ստացված և Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ մաքսային ռեժիմով չձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքից «արտահանում» կամ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերին համապատասխան արտահանված ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

Ղրղզստանի Հանրապետության տարածքից «արտահանում» կամ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ռեժիմներին համապատասխան արտահանված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգերը դադարում են գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

12. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների, ինչպես նաև այդ ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման արդյունքում ստացված և Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ մաքսային ռեժիմով չձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածք արտահանված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գտնվող ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներից Ղրղզստանի Հանրապետության տարածք արտահանված և Ղրղզստանի Հանրապետության տարածքում գտնվող ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերը դադարում են գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

13. Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «մաքսային հսկողության ներքո վերամշակում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների, ինչպես նաև այդ ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման արդյունքում ստացված և Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ մաքսային ռեժիմով չձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և այլ ակտերի դրույթները՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան արտահանված ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «մաքսային հսկողության ներքո վերամշակում» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

Ղրղզստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ռեժիմին համապատասխան արտահանված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերը դադարում են գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

14. Սույն հավելվածի 11-13-րդ կետերում նշված մաքսային ընթացակարգերը, եթե այլ բան սահմանված չէ սույն հավելվածի 11-13-րդ կետերով, գործում են մինչև ապրանքները համապատասխան ռեժիմներով ձևակերպելու ժամանակ սահմանված ժամկետները լրանալը՝ հաշվի առնելով ապրանքների վերամշակման ժամկետները Մաքսային միության մաքսային օրենսգրքի՝ համապատասխանաբար 243-րդ, 256-րդ և 268-րդ հոդվածներին համապատասխան նախատեսված ժամկետների սահմաններում երկարաձգելու հնարավորությունը։

15. Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների, ինչպես նաև այդ ապրանքներից պատրաստված (ստացված) և Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ մաքսային ռեժիմով չձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից որևէ մեկի տարածքից «արտահանում», «ժամանակավոր արտահանում» կամ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերին համապատասխան արտահանված ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «ազատ մաքսային գոտի» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, եթե այդ ապրանքների նկատմամբ հայտագրված «ազատ մաքսային գոտի» մաքսային ռեժիմի հայտարարատուն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 30 օրվա ընթացքում գրավոր չի տեղեկացնում Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններին հետագայում այդ ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ռեժիմին համապատասխան որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ օգտագործելու մտադրության մասին։

Ղրղզստանի Հանրապետության տարածքից «արտահանում», «ժամանակավոր արտահանում» կամ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ռեժիմներին համապատասխան արտահանված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգերը դադարում են գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, եթե այդ ապրանքների նկատմամբ հայտագրված «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հայտարարատուն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից գրավոր չի տեղեկացնում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ հետագայում այդ ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ օգտագործելու մտադրության մասին։

16. Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

17. Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են որպես «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ։ Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքից արտահանված և Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը գործում է մինչև ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպելու ժամանակ սահմանված պահպանության ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 231-րդ հոդվածով սահմանված ժամկետների սահմաններում դրանք երկարաձգելու հնարավորությունը։

Սույն կետում նշված՝ մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետը հաշվարկվում է այդ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպելու օրվանից։

Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանված և Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար հայրենական ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերը դադարում են գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

18. Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածք արտահանված և Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար հայրենական ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից:

Ժամանակավոր արտահանման ժամկետները հաշվարկվում են այդ ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով ձևակերպելու օրվանից:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության տարածք արտահանված և Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերը դադարում են գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից:

19. Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի, հաշվի առնելով սույն կետով սահմանված առանձնահատկությունները:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքից արտահանված և Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ վճարված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները ենթակա չեն վերադարձման (հաշվանցման)։

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը գործում է մինչև «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքները ձևակերպելու ժամանակ սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածով նախատեսված ժամկետների սահմաններում դրա երկարաձգման հնարավորությունը:

Սույն կետի երրորդ պարբերությունում նշված ժամանակավոր ներմուծման ժամկետը հաշվարկվում է այդ ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպելու օրվանից:

Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների հաշվարկը կատարվում է արտարժույթով: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման նպատակներով արտարժույթի վերահաշվարկը Ղրղզստանի Հանրապետության արժույթի կատարվում է Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանված և Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանման պահին մաքսային նպատակների համար հայրենական ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ վճարված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները ենթակա չեն վերադարձման (հաշվանցման):

20. Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ հատուկ մաքսային ռեժիմով ձևակերպված և Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված:

Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ հատուկ մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված:

21. Սույն հավելվածի 20-րդ կետի դրույթները չեն կիրառվում Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ հատուկ մաքսային ռեժիմով ձևակերպված՝

Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանվող (արտահանված) և արտասահմանում Ղրղզստանի Հանրապետության դեսպանատների, հյուպատոսությունների, միջազգային կազմակերպություններին առընթեր ներկայացուցչությունների և այլ պաշտոնական ներկայացուցչությունների գործունեության ապահովման համար նախատեսված ապրանքների նկատմամբ: Այդ ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված.

տրանսպորտի օդային և երկաթուղային տեսակների տրանսպորտային միջոցներով տեղափոխվող (տեղափոխված) բորտային պաշարեղենի նկատմամբ, որոնք նախատեսված են նշված տրանսպորտային միջոցների բնականոն գործունեությունը և տեխնիկական սպասարկումն ապահովելու, դրանց անձնակազմի և ուղևորների կենսագործունեությունն ապահովելու համար, իսկ օդանավերում՝ նաև ուղևորներին վաճառելու համար: Այդ ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են պաշարներ և դրանց նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխի, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները.

Ղրղզստանի Հանրապետության տարածք (տարածքից) տեղափոխվող (տեղափոխված) և տարերային աղետների, էկոլոգիական աղետների, հումանիտար աղետների և այլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար նախատեսված ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած անձանց անվճար բաժանելու համար կամ այդ նույն նպատակներով բարեգործական ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցելու համար նախատեսված ապրանքների նկատմամբ, վթարային-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և վթարային-փրկարարական կազմավորումների կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների նկատմամբ: Այդ ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված.

Ղրղզստանի Հանրապետության տարածք սխալմամբ առաքված և սկզբնական արտահանողին վերադարձվող ապրանքների նկատմամբ: Այդ ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված.

Ղրղզստանի Հանրապետության՝ այլ պետությունների տարածքներում գտնվող օբյեկտների գործունեության ապահովման համար Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանվող (արտահանված) նյութատեխնիկական ապահովման և հանդերձանքի պարագաների, վառելիքի և պարենամթերքի նկատմամբ: Այդ ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված:

22. Ղրղզստանի Հանրապետությունում սույն հավելվածի 5-րդ կետին համապատասխան սույն հավելվածի 9-13-րդ, 15-20-րդ կետերում նշված մաքսային ռեժիմներով ձևակերպված ապրանքների նկատմամբ հայտագրված մաքսային ռեժիմներով դրանց ձևակերպման ամսաթվից կիրառվում են սույն հավելվածի 9-21-րդ կետերի դրույթները՝ այդ ապրանքները Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, մաքսային ընթացակարգերի գործողության դադարեցման և այդպիսի ապրանքներ նկատմամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների կիրառման մասով:

23. Երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (ԵԱՏՄ ՄՄՍ) կիրառումը սկսելու ամսաթիվը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնց համար մաքսատուրքերը վճարվել են Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված և ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի համեմատ առավել ցածր դրույքաչափերով, Եվրասիական տնտեսական միությունում համարվում են որպես պայմանականորեն բաց թողնված` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան և այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի դրույթները` հաշվի առնելով սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները:

24. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրության 2-րդ հավելվածում (այսուհետ՝ Արձանագրության 2-րդ հավելված) նշված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 8701, 8702, 8703, 8704, 8705, 8716 ապրանքային դիրքերի ստորաենթադիրքերում, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 51 000 1, 8433 51 000 9 ստորաենթադիրքերում դասակարգվող կոմբայնները, տրակտորները, թեթև մարդատար ավտոմոբիլները և այլ շարժիչային այլ տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները, կցորդները և կիսակցորդները, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային միջոցները, որոնք Ղրղզստանի Հանրապետության տարածք են ներմուծվել երրորդ երկրներից և Ղրղզստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ՄՄՍ-ի կիրառումը սկսելու ամսաթվից ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, որոնց համար մաքսատուրքերը վճարվել են սույն կետում նշված ապրանքների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, Եվրասիական տնտեսական միությունում ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ՝

վճարված մաքսատուրքերի գումարների և սույն կետում նշված ապրանքների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի վճարումից հետո.

Ղրղզստանի Հանրապետության կողմից սույն կետում նշված ապրանքների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի կիրառումը սկսելուց 5 տարին լրանալուց հետո, անկախ վճարված մաքսատուրքերի գումարների և սույն կետում նշված ապրանքների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի վճարումից։

Մինչև սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչելը այդպիսի ապրանքները համարվում են պայմանականորեն բաց թողնված` Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան և այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի դրույթները` հաշվի առնելով սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները:

Սույն կետում նշված ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ դրանց ներմուծման դեպքում վճարված մաքսատուրքերի գումարների և ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի գումարների տարբերությունը կարող է վճարվել Ղրղզստանի Հանրապետությունում կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող կարգով, իսկ մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից այդ կարգի սահմանումը` Եվրասիական տնտեսական միության այդպիսի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինները Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում են սույն կետում նշված ապրանքների և այդպիսի ապրանքների համար մաքսատուրքերի վճարված գումարների չափի մասին։

 

Ապրանքների միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասով

 

25. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրում իրականացնելիս Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված տրանսպորտային միջոցները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրում իրականացնելիս Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունում գրանցված տրանսպորտային միջոցների համար չի պահանջվում դրանց արտահանումը Ղրղզստանի Հանրապետության տարածքից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի դրույթներին համապատասխան:

Ղրղզստանի Հանրապետությունում գրանցված և Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ տրանսպորտային միջոցներով ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրում իրականացնելիս Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանված տրանսպորտային միջոցները, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններ արտահանված տրանսպորտային միջոցների, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանաչվում են միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

Ղրղզստանի Հանրապետությունում գրանցված և Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ տրանսպորտային միջոցներով Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններ ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրում իրականացնելիս Ղրղզստանի Հանրապետության տարածքից արտահանված տրանսպորտային միջոցների համար չի պահանջվում դրանց արտահանումը Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի դրույթներին համապատասխան:

 

Անձնական օգտագործման ավտոմոբիլների կարգավիճակի և մաքսատուրքերով, հարկերով հարկման մասով

 

26. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 5-րդ հավելվածով սահմանված մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը Ղրղզստանի Հանրապետությունում չեն կիրառվում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող` անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմոբիլների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների (այսուհետ` ավտոմոբիլներ) համար։

Մինչև ավտոմոբիլների համար Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառումը սկսելը ավտոմոբիլների համար մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

27. Սույն հավելվածի 26-րդ կետում նշված ավտոմոբիլները Եվրասիական տնտեսական միությունում որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ են ճանաչվում՝

Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների և վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի վճարումից հետո,

2015 թվականի հունվարի 1-ից հետո՝ անկախ Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների և վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով մաքսատուրքերի, հարկերի վճարումից։

28. Սույն հավելվածի 26-րդ կետում նշված ավտոմոբիլների համար Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ դրանց ներմուծման դեպքում Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների և վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերությունը կարող է Ղրղզստանի Հանրապետության բյուջե վճարվել մինչև Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ ներմուծումը:

29. Սույն հավելվածի 26-րդ կետում նշված ավտոմոբիլները կարող են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու ժամանակավոր ներմուծվել Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ միայն Ղրղզստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձանց կողմից և այն դեպքում, եթե այդպիսի ավտոմոբիլները գրանցված են Ղրղզստանի Հանրապետության տարածքում:

30. Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը սույն հավելվածի 29-րդ կետում նշված անձանցից բացի՝ այլ անձանց կողմից սույն հավելվածի 26-րդ կետում նշված ավտոմոբիլների կամ Ղրղզստանի Հանրապետության տարածքում չգրանցված ավտոմոբիլների ներմուծումը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում, ինչպես նաև այդ ավտոմոբիլների օտարումը, օգտագործման հանձնումը, դրանց տնօրինումը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում թույլատրվում է միայն դրանց մաքսային հայտարարագրման ու Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների և վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով այդ այլ անդամ պետություններում մաքսատուրքերի, հարկերի վճարման պայմանով։

Սույն հավելվածի 26-րդ կետում նշված ավտոմոբիլների համար սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված մաքսային հայտարարագրում և Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների և վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի վճարում չի պահանջվում այն դեպքում, երբ այդպիսի վճարումը կատարվել է սույն հավելվածի 28-րդ կետին համապատասխան։

31. Երրորդ երկրներից ներմուծված և 2014 թվականի հունվարի 1-ից մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ղրղզստանի Հանրապետությունում ազատ շրջանառության մեջ բաց թողնված ավտոմոբիլները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Ղրղզստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձանցից բացի՝ այլ անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ, կամ Ղրղզստանի Հանրապետության տարածքում չգրանցված նշված ավտոմոբիլները, ներմուծելն ու այդ տարածքում դրանք օգտագործելը, ինչպես նաև այդպիսի ավտոմոբիլներն օտարելը, օգտագործման հանձնելը, դրանք տնօրինելը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում թույլատրվում է միայն դրանց մաքսային հայտարարագրման ու վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների և Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի վճարման պայմանով։

Ավտոմոբիլների համար սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված մաքսային հայտարարագրումը և վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների և Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի վճարումը չի պահանջվում այն դեպքում, երբ այդպիսի վճարումը կատարվել է Ղրղզստանի Հանրապետության պետական բյուջե մինչև Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ ավտոմոբիլների ներմուծումը։

Սույն կետում նշված ավտոմոբիլների մաքսային հայտարարագրումը և սույն կետին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարումը կատարվում է այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդպիսի ավտոմոբիլներն օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ունենային։

Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինները Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում են երրորդ երկրներից ներմուծված և Ղրղզստանի Հանրապետության տարածքում 2014 թվականի հունվարի 1-ից ազատ շրջանառության համար բաց թողնված ավտոմոբիլների և այդ ավտոմոբիլների համար վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների չափի մասին:

 

Մաքսային վճարների, մաքսային արժեքի, ծագման, դասակարգման, մաքսային հսկողության մասով

 

32. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ընդունված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործողության ժամկետը հաշվարկվում է Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից:

33. Այն ապրանքների նկատմամբ, որոնք Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում կորցրել են մաքսային հսկողության տակ գտնվելու կարգավիճակը, սակայն որոնց համար չի լրացել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աուդիտի մեթոդների կիրառմամբ մաքսային հսկողության ժամկետը, մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային հսկողություն ապրանքների՝ այդպիսի կարգավիճակը կորցնելու օրվանից հետո 3 տարվա ընթացքում:

Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն չի իրականացվում այն ապրանքների նկատմամբ, որոնք Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում կորցրել են մաքսային հսկողության տակ գտնվելու կարգավիճակը և որոնց համար լրացել է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աուդիտի մեթոդների կիրառմամբ մաքսային հսկողության ժամկետը։

34. Այն դեպքում, երբ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունում ժամանակավոր (պայմանական) գնահատման հիման վրա մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ բաց թողնված ապրանքների մաքսային արժեքի հսկողության արդյունքներով պահանջվում է մաքսատուրքերի, հարկերի լրավճարում կատարել, այդ լրավճարումը կատարվում է մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը Ղրղզստանի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

 

Մաքսային մարմինների մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական-ծրագրային միջոցների կիրառման մասով

 

35. Ղրղզստանի Հանրապետությունը արդիականացնում է Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններում օգտագործվող մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաները և տեղեկատվական-ծրագրային միջոցները՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքին, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան և ապահովում է դրանց շահագործման մեջ դնելը՝

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ՝ մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական-ծրագրային միջոցների մասով, որոնցով ապահովում է՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը և դրանց հաշվառումը.

Ղրղզստանի Հանրապետության տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ հսկողությունը.

մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հաշվառումը. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 6 ամսից ոչ ուշ՝ մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական-ծրագրային միջոցների մասով, որոնցով ապահովում է Միության տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ պարտադիր նախնական տեղեկացումը.

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 24 ամսից ոչ ուշ՝ ամբողջ ծավալով։

36. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելն ընդունված մաքսային հայտարարագրերի համար Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական-ծրագրային միջոցներում կարող են կիրառվել մաքսային փաստաթղթերի այն կառուցվածքները և ձևաչափերը, ինչպես նաև դրանց լրացման ժամանակ օգտագործվող դասակարգիչները, որոնք Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գործում են այդ մաքսային հայտարարագրերի ընդունման (ձևակերպման) օրվա դրությամբ:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ընդունված մաքսային հայտարարագրերի համար Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական-ծրագրային միջոցներում կիրառվում են մաքսային փաստաթղթերի այն կառուցվածքները և ձևաչափերը, ինչպես նաև դասակարգիչները, որոնք հաստատվել են Մաքսային միության մաքսային օրենսգրքին, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան։

 

Անցակետերի (մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրերի) սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության մասով

 

37. Ղրղզստանի Հանրապետությունը կապահովի Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերի (ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրերի) սարքավորվածությունը և նյութատեխնիկական հագեցվածությունը՝

պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման ամսաթվից 6 ամիսը լրանալուց ոչ ուշ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի վրա Ղրղզստանի Հանրապետության «Դոստուկ», «Քըզըլ-Քիյա», «Քայրագաչ», «Քըզըլ-Բել» ավտոմոբիլային անցակետերը և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի վրա Ղրղզստանի Հանրապետության «Քարա-Սուու», «Շամալդը-Սայ», «Քըզըլ-Քիյա» երկաթուղային անցակետերը կշռող սարքերով, զննման ռենտգենյան սարքավորումներով, տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեսագրանցման համակարգով, ճառագայթային հսկողության, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման ստացիոնար և (կամ) շարժական սարքերով, տեղեկատվական համակարգերի օպերատիվ ռեժիմով աշխատանքն ապահովող տեխնիկական միջոցներով և կապի ուղիներով, ինչպես նաև անցակետերի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ինժեներային սարքավորումներով,

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 96 ամիսը լրանալուց ոչ ուշ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի վրա Ղրղզստանի Հանրապետության բոլոր անցակետերը՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի պահանջներին համապատասխան:

(37-րդ կետը փոփ. ԵՎՏՄԱՊ 29.05.19, ԵՎՏՄԱՊ 19.04.22)

 

Ղրղզստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխգործակցության իրագործման մասով

 

38. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետությունը կապահովի՝

Ղրղզստանի Հանրապետության տեխնիկական միջոցների վրա կիրառական ծրագրային ապահովման տեղադրումը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգին միանալու և տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար,

Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական-ծրագրային միջոցների արդիականացումը, որոնցով ապահովվում է ընդհանուր մաքսային գործընթացների հսկողության շրջանակներում տեղեկությունների էլեկտրոնային եղանակով փոխանակումը Դաշնային մաքսային ծառայության, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեի միջև՝ Տեղեկատվական փոխգործակցության տեխնիկական պայմաններին համապատասխան, նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների փոխանակումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների հետ:

39. Սույն հավելվածի դրույթների իրականացման մոնիթորինգի նպատակներով Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Ղրղզստանի Հանրապետությունը սույն հավելվածի 37-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված` անցակետերի սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության համար միջոցառումների իրականացման ժամկետով ապահովում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի ղրղզական հատվածի անցակետերում և Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների գտնվելու այլ վայրերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ներկայության հնարավորությունը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխգործակցությունը առանց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների հիմնադրման՝ «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 2011 թվականի հունիսի 22-ի համաձայնագրին համապատասխան:

 

III. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտային միջոցների առանձին կատեգորիաների շրջանառության հետ կապված հարցեր

 

40. Երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և 2014 թվականի հունվարի 1-ից մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը «ազատ շրջանառության համար բացթողում» մաքսային ռեժիմով կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 87-րդ խմբի շարժիչային տրանսպորտային միջոցների գրանցումը, օտարումը, օգտագործման հանձնումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում, բացի Ղազախստանի Հանրապետությունից, թույլատրվում է վճարումը կատարելու պայմանով, որի չափը որոշվում է որպես ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և այդպիսի ապրանքները Ղրղզստանի Հանրապետություն ներմուծելիս վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերություն։

Երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և 2014 թվականի հունվարի 1-ից մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը «ազատ շրջանառության համար բացթողում» մաքսային ռեժիմով կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 87-րդ խմբի շարժիչային տրանսպորտային միջոցների գրանցումը, օտարումը, օգտագործման հանձնումը Ղազախստանի Հանրապետությունում թույլատրվում է վճարումը կատարելու պայմանով, որի չափը որոշվում է որպես Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան Ղրղզստանի Հանրապետությունում կիրառվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և այդպիսի ապրանքները Ղրղզստանի Հանրապետություն ներմուծելիս վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերություն։

Սույն կետով նախատեսվող վճարումը կարող է կատարվել Ղրղզստանի Հանրապետությունում կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունում, որտեղ գրանցվում, օտարվում, օգտագործման է հանձնվում տրանսպորտային միջոցը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող կարգով, իսկ մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից այդ կարգի սահմանումը` Եվրասիական տնտեսական միության այդպիսի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն կետի դրույթները կիրառվում են շարժիչային տրանսպորտային միջոցների նշված կատեգորիաների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառումը սկսելուց հետո մինչև 5 տարին լրանալը:

 

IV. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղրղզստանի Հանրապետության անդամակցության հետ կապված հարցեր

 

41. Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու առնչությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ բանակցություններ են անցկացվում Ղրղզստանի Հանրապետության համապատասխան սակագնային պարտավորությունների փոփոխման վերաբերյալ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, ինչպես նաև «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի 1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

Նշված բանակցություններն անցկացվում են դրա համար լիազորված պատվիրակության կողմից՝ հրահանգների հիման վրա: Հրահանգները և պատվիրակության կազմը հաստատվում և անհրաժեշտության դեպքում ճշգրտվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դրանց վերջնական ընդունումը, հավանության են արժանանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Նշված պայմանավորվածություններին համապատասխան ԵԱՏՄ ՄՄՍ-ում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

42. «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի Մարաքեշի համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունում պարունակվող՝ Ղրղզստանի Հանրապետության պարտավորությունները չեն դառնում Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության պարտավորությունները։

Ղրղզստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների հետ առևտրում կիրառում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որն իր կողմից կիրառվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ առևտրում:

Անկախ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության I բաժնի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների անձանց համար, ինչպես նաև նրանց ծառայությունների, հիմնադրման, գործունեության և ներդրումների համար Ղրղզստանի Հանրապետությունը կապահովի ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման այնպիսի պայմաններ, որոնք պակաս բարենպաստ չեն այն պայմաններից, որոնք նախատեսված են «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին 1998 թվականի հոկտեմբերի 14-ի արձանագրությամբ։

 

V. Մաքսասակագնային կարգավորման հարցեր

 

43. Պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից որոշում ընդունվելու ամսաթվից ԵԱՏՄ ՄՄՍ տուրքերի դրույքաչափերից տարբերվող՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը Ղրղզստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Արձանագրության 2-րդ հավելվածով նախատեսված ցանկով սահմանված ապրանքների նկատմամբ:

Նշված ցանկում որևէ ապրանքների առկայությունը որևէ կերպ հիմք չի հանդիսանում, որ Ղրղզստանի Հանրապետության կողմից այդպիսի ապրանքների նկատմամբ չկիրառվեն երրորդ կողմի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման՝ Եվրասիական տնտեսական միությունում սահմանված մյուս միջոցները՝ ներառյալ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները։

Ղրղզստանի Հանրապետությունը կապահովի, որ այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են ԵԱՏՄ ՄՄՍ տուրքերի դրույքաչափերի համեմատ ներմուծման մաքսատուրքերի առավել ցածր դրույքաչափեր, օգտագործվեն միայն իր տարածքի սահմաններում և միջոցներ կձեռնարկի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ այդ ապրանքների արտահանումը չթույլատրելու համար՝ առանց ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և Ղրղզստանի Հանրապետության տարածք այդպիսի ապրանքների ներմուծման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վճարման, հաշվի առնելով սույն հավելվածի 24-րդ և 25-րդ կետերը։

Երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառումը սկսելու ամսաթվից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 87-րդ խմբի շարժիչային տրանսպորտային միջոցների՝ անկախ Արձանագրության 2-րդ հավելվածում դրանց ընդգրկված կամ չընդգրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետության տարածք են ներմուծված և Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Ղրղզստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ՄՄՍ-ի կիրառումը սկսելու ամսաթիվը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 87-րդ խմբի շարժիչային տրանսպորտային միջոցների արտահանումը Ղրղզստանի Հանրապետության տարածքից Ղազախստանի Հանրապետության տարածք թույլատրվում է միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան Ղրղզստանի Հանրապետությունում կիրառվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և այդպիսի ապրանքները Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծելիս վճարված մաքսատուրքերի գումարների տարբերության լրավճարման պայմանով։

Երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Ղրղզստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ՄՄՍ-ի կիրառումը սկսելու ամսաթիվը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 87-րդ խմբի շարժիչային տրանսպորտային միջոցները, երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված և Ղրղզստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ՄՄՍ-ի կիրառումը սկսելու ամսաթվից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Արձանագրության 2-րդ հավելվածում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701, 8702, 8703, 8704, 8705, 8716 ապրանքային դիրքերի ստորաենթադիրքերում դասակարգված տրակտորները, թեթև մարդատար ավտոմոբիլները և այլ շարժիչային այլ տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները, կցորդները և կիսակցորդները, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը վճարվել են ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, կարող են ժամանակավոր ներմուծվել Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու` Ղրղզստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների միջև փոխադրումներ իրականացնելիս կամ Ղրղզստանի Հանրապետության տարածքից (տարածք) Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքով տարացման դեպքում:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները իրավունք ունեն որոշելու սույն կետում նշված ապրանքների` Ղրղզստանի Հանրապետության տարածքից իրենց տարածք ժամանելու կարգը:

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է իրականացնում այն ապրանքների և դրույքաչափերի ցանկի վարումը՝ ներառյալ թարմացումը, որոնց համար Ղրղզստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր։

44. Պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից որոշում ընդունվելու ամսաթվից 5 տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծման մաքսատուրքերի գանձումից ազատմամբ ներմուծել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումքը (այսուհետ սույն կետում` շաքարի հումք)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման նպատակով, տարեկան 100 000 տոննայից ոչ ավելի ծավալով։

Ղրղզստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման նպատակով շաքարի հումք ներմուծելու պայման է հանդիսանում Ղրղզստանի Հանրապետության տարածքում շաքար վերամշակող ձեռնարկություններին [այդպիսի հումքով] ապահովելու համար ներմուծվող շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Ղրղզստանի Հանրապետության լիազոր մարմնի՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը:

Ղրղզստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման տարեկան ծավալների մասին` Ղրղզստանի Հանրապետությունում շաքարի արտադրության և սպառման՝ առաջիկա ժամանակահատվածի համար ձևավորվող հաշվեկշռին համապատասխան:

Ղրղզստանի Հանրապետությունը երաշխավորում է, որ արդյունաբերական վերամշակման նպատակով ներմուծվող շաքարի հումքը, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերությունում նշված սակագնային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը, չեն վերաուղարկվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ:

Սույն կետի դրույթները հիմք չեն հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներից շաքարի ներմուծման նկատմամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից սահմանափակող միջոցների կիրառման համար:

45. Ղրղզստանի Հանրապետության կողմից տրամադրված՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունները կիրառվում են՝

1) Ղրղզստանի Հանրապետության՝ մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ստորագրված միջազգային պայմանագրերի շրջանակներում՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան մինչև այդ միջազգային պայմանագրերի գործողության դադարումը,

2) «Բիշքեկ քաղաքի ջերմային էլեկտրակայանի արդիականացում» նախագծի իրականացման շրջանակներում՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև արտոնյալ գնորդական վարկի վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի վարկային համաձայնագրին համապատասխան՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը,

3) ««Դատկա-Կեմին» 500 կՎ էլեկտրահաղորդման գծի և «Կեմին» 500 կՎ ենթակայանի կառուցում» նախագծի իրականացման շրջանակներում՝

Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2012 թվականի հունիսի 5-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը,

4) Ղրղզստանի Հանրապետությունում ճանապարհների երկու հատվածների վերականգնման ծրագրի իրականացման շրջանակներում (PBC N (2012) 54 թիվ (242))՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2012 թվականի դեկտեմբերի 4-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը,

5) Կազարման-Ջալալ Աբադ (կմ 291-433) և Բալիքչի - Արալ (կմ 183+500-195+486) հատվածներում Հյուսիս-Հարավ այլընտրանքային ավտոճանապարհային նախագծի իրականացման շրջանակներում՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2013 թվականի սեպտեմբերի 11-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը,

6) Բիշքեկ - Նառին - Թորուգարտ ավտոճանապարհի վերականգնման նախագծի իրականացման շրջանակներում՝ Ղրղզստանի Հանրապետության և Զարգացման սաուդյան հիմնադրամի միջև 2011 թվականի սեպտեմբերի 13-ի, Ղրղզստանի Հանրապետության և Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի միջև 2011 թվականի սեպտեմբերի 7-ի ու Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Աբու Դաբի զարգացման հիմնադրամի միջև 2012 թվականի փետրվարի 8-ի վարկային համաձայնագրերին համապատասխան՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը,

7) Թարազ - Թալաս - Սուուսամիր ավտոճանապարհի վերականգնման նախագծի իրականացման շրջանակներում՝ Ղրղզստանի Հանրապետության և Զարգացման սաուդյան հիմնադրամի միջև 2013 թվականի օգոստոսի 13-ի վարկային համաձայնագրին համապատասխան՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Այլ դեպքերում երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված) ապրանքների համար սակագնային արտոնությունները տրամադրվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան։

46. Պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից որոշում ընդունվելու ամսաթվից ներմուծման մաքսատուրքերից ազատվում են՝

1) ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող ապրանքները, որոնց ներմուծումը Ղրղզստանի Հանրապետություն 2015-2022 թվականների ընթացքում իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման համար և որոնց անալոգները չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում:

Ներմուծման մաքսատուրքից ազատման պայման է հանդիսանում Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Ղրղզստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրված հաստատումը` ներմուծվող ապրանքների քանակի և անվանացանկի նշումով և հավաստումով, որ այդ ապրանքները ներմուծվում են Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման համար.

2) միջազգային փոխադրումների և (կամ) Ղրղզստանի Հանրապետության տարածքով և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների միջև ներքին փոխադրումների համար օգտագործման նպատակներով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղղաթիռները՝ 750 կգ-ից ավելի, բայց 3175 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 12 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղղաթիռները` 2000 կգ-ից ավելի, բայց 5000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով և 4000 կգ-ից ավելի, բայց 10500 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 20 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները` 2000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով և 750 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ստորաենթադիրքում ընդգրկված ինքնաթիռները՝ 60000 կգ-ից ավելի, բայց 90000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով, 120 000 կգ-ից ավելի, բայց 180 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով՝ քաղաքացիական բեռնատար միջնամայրուղային, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 7 ստորաենթադիրքում ընդգրկված ինքնաթիռները՝ 160 000 կգ-ից ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով, քաղաքացիական բեռնատար լայնաֆյուզելաժային հեռամայրուղային՝ 370 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ արտադրման երկրի լիազոր մարմնի կողմից տրված տեսակի հավաստագրին համապատասխան որոշվող՝ ոչ պակաս, քան 110 մարդու, բայց ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղեր ունեցող, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող, ինչպես նաև օդանավերի թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու իրավասու մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմային (LOPA) համապատասխան որոշվող՝ ոչ պակաս, քան 110 մարդու, բայց ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղ ունեցող, միջազգային փոխադրումների և (կամ) Ղրղզստանի Հանրապետության տարածքով և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների միջև ներքին փոխադրումների համար օգտագործման նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված՝ սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում նշված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները, որոնք Ղրղզստանի Հանրապետություն են ներմուծվել արտոնության կիրառմամբ, և որոնք Ղրղզստանի Հանրապետություն են ներմուծվում դրանց շահագործման ժամկետի ընթացքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից հետո.

3) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 10 250 0 ստորաենթադիրքում ընդգրկված ապրանքները՝ ոչ ավելի, քան տարեկան 820 տոննա ծավալով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 20 210 0 ստորաենթադիրքում ընդգրկված ապրանքները՝ ոչ ավելի, քան տարեկան 75 տոննա ծավալով և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 30 101 0 ստորաենթադիրքում ընդգրկված ապրանքները՝ ոչ ավելի, քան տարեկան 200 տոննա ծավալով։

Ներմուծման մաքսատուրքից ազատման պայման է հանդիսանում Ղրղզստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրվող ներմուծման լիցենզիան։

47. Ղրղզստանի Հանրապետությունը կապահովի սույն հավելվածի 44-րդ, 45-րդ կետերում և 46-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված սակագնային արտոնությունների կիրառմամբ ներմուծված ապրանքների օգտագործումը միայն իր տարածքի սահմաններում և քայլեր կձեռնարկի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ այսպիսի ապրանքների արտահանումը չթույլատրելու համար` առանց ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վճարման:

Սույն հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետում նշված և սակագնային արտոնության կիրառմամբ Ղրղզստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները կարող են առանց մաքսատուրքերի վճարման և առանց մաքսատուրքերի վճարման ապահովում տրամադրելու Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ ժամանակավոր ներմուծվել սակագնային արտոնության տրամադրման նպատակների պահպանման պայմանով։

Սույն հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետում նշված և սակագնային արտոնության կիրառմամբ Ղրղզստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ ներմուծումն ու այդ տարածքում դրանց օգտագործումը սակագնային արտոնության տրամադրման նպատակներից տարբերվող նպատակներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում այդպիսի ապրանքների օտարումը, օգտագործման հանձնումը, տնօրինումը թույլատրվում է միայն ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված մաքսատուրքերի գումարների և վճարված մաքսատուրքերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի վճարման պայմանով։

48. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի փոփոխության դեպքում սույն հավելվածում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կարող են ճշգրտվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

 

VI. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցեր

 

49. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառմանը նախորդող ուսումնասիրության անցկացման համար պատասխանատու մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրությանը համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված), կարող է կրկնակի ուսումնասիրություն իրականացվել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Եվրասիական տնտեսական միությունում գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների առնչությամբ:

Այդպիսի կրկնակի ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կարող է կայացվել միայն այն դեպքում, երբ բավարար ապացույցներ կան այն մասին, որ ուսումնասիրությունն անցկացնելու ժամանակ, որի արդյունքներով որոշում է կայացվել գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը կիրառելու մասին, Ղրղզստանի Հանրապետության շուկայի տվյալները հաշվի առնելը կհանգեցներ համապատասխան միջոցի սահմանման հիմքերի էական փոփոխության:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված կրկնակի ուսումնասիրության դեպքում չեն կիրառվում «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված) 35-րդ, 110-րդ և 175-րդ կետերի դրույթները, որոնցով նվազագույն ժամկետ է սահմանվում, որը լրանալուն պես կարող է սկսվել հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման կրկնակի ուսումնասիրություն:

Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, որոնք ընդունվել են Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անցկացվող ուսումնասիրությունների արդյունքներով, ենթակա են Ղրղզստանի Հանրապետության տարածքում անմիջական կիրառման և կարող են վերանայվել սույն կետի առաջինից երրորդ պարբերություններում նշված կարգով:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից որպես հատուկ պաշտպանական միջոցներ սահմանված ներմուծման քվոտաների չափերը ենթակա են ճշգրտման` հաշվի առնելով երրորդ երկրներից Ղրղզստանի Հանրապետություն 2012-2014 թվականների միջև ընկած ժամանակահատվածում համապատասխան ապրանքների ներմուծման ծավալները:

Հատուկ պաշտպանական միջոցների կիրառման վերաբերյալ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության որոշումները գործում են մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը։

 

VII. Տեխնիկական կանոնակարգման հարցեր

 

50. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 6 ամիս հետո՝ բացառությամբ Մաքսային միության հետևյալ տեխնիկական կանոնակարգերի, որոնց համար սահմանվում են նշված դրույթներն ուժի մեջ մտնելու հետևյալ ժամկետները.

12 ամիս հետո՝

«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011).

«Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011).

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012).

24 ամիս հետո՝

«Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011).

«Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011).

«Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011).

«Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011).

«Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011).

«Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011).

«Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011).

«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011).

«Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011).

«Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011).

«Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011).

«Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011).

«Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012).

«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012).

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012).

«Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012).

«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013).

«Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013).

48 ամիս հետո՝

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավթային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011)։

51. Ղրղզստանի Հանրապետությունում թույլատրվում է ինչպես Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության նորմերի, այնպես էլ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի դրույթների կիրառությունը՝

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 6 ամսվա ընթացքում` Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով տեխնիկական կանոնակարգման ենթակա օբյեկտների նկատմամբ (բացառությամբ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011), «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012), «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011), «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011), «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011), «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011), «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011), «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011), «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011), «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011), «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011), «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011), «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011), «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012), «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012), «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012), «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012), «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013), «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013), «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավթային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ,

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 12 ամսվա ընթացքում` «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011), «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ,

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 24 ամսվա ընթացքում` «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011), «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011), «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011), «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011), «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011), «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011), «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011), «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011), «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011), «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011), «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011), «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012), «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012), «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012), «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012), «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013), «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013), Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ,

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 48 ամսվա ընթացքում` «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավթային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ։

52. Մաքսային միության՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերը Ղրղզստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մաքսային միության այդ տեխնիկական կանոնակարգերի անցումային դրույթների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ ավելի վաղ սահմանված ժամկետները երկարաձգվում են 6-ից մինչև 24 ամիս ժամկետով:

53. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելված) 7-րդ կետին համապատասխան ձևավորվող՝ արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի նկատմամբ, մինչև համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը, գործում են Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

54. Սույն հավելվածի 51-53-րդ կետերի դրույթները տարածվում են Ղրղզստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի վրա:

55. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումը, Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, իրականացնում են համապատասխանության գնահատման մարմինները, որոնք հավատարմագրվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 54-րդ հոդվածով նախատեսված կարգով ու պայմաններով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելված) նախատեսված կարգով ընդգրկվել են Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում։

Տեխնիկական կանոնակարգման օբյեկտների գրանցումը (պետական գրանցումը), Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, իրականացնում են նշված աշխատանքների կատարման համար լիազորված մարմինները՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

56. Ղրղզստանի Հանրապետությունը Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում չթույլատրելու համար իր տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող, Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերով չանցած, Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների հետ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր և Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով դրոշմավորում չունեցող արտադրանքի ներմուծումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է ձեռնարկված միջոցների մասին։

 

VIII. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր

 

57. Ղրղզստանի Հանրապետությունում աուդիտի, համատեղ ստուգումների (տեսչական ստուգումների) անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան բյուջեների միջոցների կամ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին, եթե այլ կարգ չի համաձայնեցվում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

58. Մինչև Եվրասիական տնտեսական միության ակտն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոնները և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կերային հավելումների շրջանառության կարգավորման կանոնները՝

Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների և կերային հավելումների շրջանառությունը (ներմուծումը, փոխադրումը, օգտագործումը) Ղրղզստանի Հանրապետության տարածքում իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

Ղրղզստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների և կերային հավելումների շրջանառությունը (ներմուծումը, փոխադրումը, օգտագործումը) Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում իրականացվում է Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

59. Ղրղզստանի Հանրապետության անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ստուգումների (տեսչական ստուգումների) համակարգը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում սահմանված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) օբյեկտների ստուգման համակարգերին համարժեք է ճանաչվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից համապատասխան որոշման ընդունման միջոցով՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից նշված համակարգի գնահատման (աուդիտի) ավարտից հետո, որի արդյունքներով հաստատվելու է տվյալ համակարգի՝ հսկողության վերցված ապրանքների անվտանգության պատշաճ մակարդակն ապահովելու կարողությունը։

 

IX. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման կարգավորման հարցեր

 

60. «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 15-17-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետերով նախատեսված սահմանափակումները, բացառումները, հավելյալ պահանջներն ու պայմանները (բացառությամբ «հորիզոնականների») կիրառվում են Ղրղզստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, հավելյալ պահանջների ու պայմանների անհատական ազգային ցանկը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից նշված արձանագրության 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան հաստատվելու ամսաթվից:

61. Ղրղզստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, հավելյալ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկը «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 3 ամսից ոչ ուշ:

62. Ծառայությունների այն ոլորտների ցանկը, որոնցում գործում է «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 40-րդ կետով նախատեսված ծառայությունների միասնական շուկան, հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 3 ամսից ոչ ուշ:

63. Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցով ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանում), հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 3 ամսից ոչ ուշ:

 

X. Անուղղակի հարկերի գանձման հետ կապված հարցեր

 

64. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծված (ներմուծվող) և Ղրղզստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ չեզրափակված մաքսային ընթացակարգերով, ռեժիմներով և գործառնություններով ձևակերպված ապրանքների համար անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից:

Փոխադարձ առևտրում այն ապրանքների մասով, որոնց համար Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնում իրականացվել է նախնական հայտարարագրում, և հայտարարագրողի կողմից վճարվել են անուղղակի հարկերը (Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո բեռնված), այդպիսի ապրանքներ արտահանողը ԱԱՀ զրոյական դրույքաչափի կիրառման և (կամ) ակցիզների վճարումից ազատման հիմնավորվածությունը հաստատելու համար «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելված) նախատեսված փաստաթղթերի փաթեթում ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարության փոխարեն հարկային մարմին է ներկայացնում ապրանքներն ազատ շրջանառության համար բացթողման ժամանակ ձևակերպված մաքսային հայտարարագրի պատճենը:

 

XI. Մրցակցային քաղաքականության ոլորտի կարգավորման հարցեր

 

65. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVIII բաժնի դրույթները Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 18 ամսվա ընթացքում։

 

XII. Բնական մենաշնորհի ոլորտի կարգավորման հարցեր

 

66. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XIX բաժնի դրույթները Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 18 ամիսը լրանալուց հետո։

 

XIII. Էներգետիկայի ոլորտի կարգավորման հարցեր

 

67. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XX բաժնի դրույթները Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառվում են նշված Պայմանագրում՝ «Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանության մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը համապատասխան, որն ուժի կմտնի Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 18 ամսից ոչ ուշ:

 

XIV. Երկաթուղային տրանսպորտի ոլորտի կարգավորման հարցեր

 

68. «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 24-րդ հավելված) 2-րդ հավելվածի դրույթները Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 24 ամիսը լրանալուց հետո:

 

XV. Պետական գնումների ոլորտի կարգավորման հարցեր

 

69. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXII բաժնի դրույթները Ղրղզստանի Հանրապետության կողմից կիրառվում են հետևյալ կարգով.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմի ներմուծման մասով՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 24 ամիսը լրանալուց հետո.

էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործմամբ պետական էլեկտրոնային գնումների ներմուծման մասով՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 24 ամիսը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները Ղրղզստանի Հանրապետությանը պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմ են տրամադրում Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 24 ամիսը լրանալուց հետո։

 

XVI. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության հարցեր

 

70. «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ հավելված) V բաժնի դրույթները կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 2 տարին լրանալուց հետո:

71. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 3 ամսվա ընթացքում Ղրղզստանի Հանրապետության կողմից կմշակվի և կհաստատվի միջոցառումների ծրագիր` ուղղված Ղրղզստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում գործունեություն իրականացնելու համար տնտեսավարող սուբյեկտների ադապտացմանը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

«Ղրղզստանի Հանրապետության ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրության