ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1405-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՄԵՋ-ՁՈՐԱՎԱՆՔ-ԴՊՐԱԲԱԿ-ԱՅԳՈՒՏ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԻԿ-ԹԹՈՒՋՈՒՐ-ՃԱՄԲԱՐԱԿ-ԱՂԲԵՐՔ-Մ14 ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ15+240-ԻՑ ԿՄ48+725 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 22-ին (արձանագրություն N 13/10) հաստատված մրցույթների (լոտեր 1-6) արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպություններին` ըստ լոտերի`
1) լոտ 1 «Իջևանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 546 931 027 դրամ պայմանագրային արժեքով.
2) լոտ 2 «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 627 258 658 դրամ պայմանագրային արժեքով.
3) լոտ 3 «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 528 304 306 դրամ պայմանագրային արժեքով.
4) լոտ 4 «ԱԱԲ Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 424 890 038 դրամ պայմանագրային արժեքով.
5) լոտ 5 «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 689 998 759 դրամ պայմանագրային արժեքով.
6) լոտ 6 «Ճամբարակի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերություն և «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` համատեղ` 594 999 930 դրամ պայմանագրային արժեքով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 9 |