Գլխավոր տեղեկություն
Համար
N 1475-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1371
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1475-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության Հ-10 ավտոմոբիլային ճանապարհի վրա՝ Ոսկետափ գյուղում գտնվող երկաթգծի ուղեանցի ապամոնտաժման աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ ծախսեր» հոդվածով)։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ապամոնտաժել Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության Հ-10 ավտոմոբիլային ճանապարհի վրա՝ Ոսկետափ գյուղում գտնվող երկաթգծի ուղեանցը և ապամոնտաժման աշխատանքների գնումը կատարել մեկ անձից գնման ձևով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ սահմանված կարգով։

 4. Սահմանել, որ այն մասնակիցը, որի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կկնքվի գնման պայմանագիր, իր կողմից իրականացված ապամոնտաժման աշխատանքների դիմաց, որպես հատուցում, ստանում է 5000.0 հազ. դրամ և ապամոնտաժման արդյունքում առաջացած շինանյութերը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 19
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1475-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

       

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0. 0

     

այդ թվում՝

 

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(5000.0)

     

 այդ թվում`

 
 

05

 

Տրանսպորտ

(5000.0)

     

 այդ թվում`

 
   

01

Ճանապարհային տրանսպորտ

(5000.0)

     

 այդ թվում`

 
     

03. Ավտոճանապարհների պահպանում և շահագործում

(5000.0)

     

 այդ թվում`

 
     

Տրանսպորտի և կապի նախարարություն

(5000.0)

     

Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

5000.0

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

5000.0

     

 այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

5000.0

     

 այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5000.0

     

ՀՀ կառավարություն

5000.0


Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1475-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

       

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

(5000.0)

     

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(5000.0)

     

այդ թվում՝

 

04

05

01

03. Ավտոճանապարհների պահպանում և շահագործում

(5000.0)

     

 այդ թվում`

 
     

2.1. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանություն

(5000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1475-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ
(հազ. դրամ)

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
 

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների բարելավման և անվտանգ երթևեկության ծառայություններ

Ը002

ԱԾ01

Նկարագրությունը
Հողային պաստառի, երթևեկելի մասի, արհեստական կառույցների և կահավորման տարրերի նորմատիվ մակարդակում պահպանում և շահագործում (ձյան մաքրում, փոսային նորոգումներ, մաքրման աշխատանքներ, ջրահեռացում, նշագրում, կողնակների հարթեցում և լրացում, ընթացիկ նորոգման աշխատանքներ)

Քանակական

 Սպասարկվող ճանապարհների ընդհանուր երկարությունը (կիլոմետր)

 

X

Որակական

Մշակված չէ։

   

Ժամկետայնության

Մշակված չէ։

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

(5,000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը002 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ճանապարհների վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Առևտրային կազմակերպություններ, «Հայավտոճան» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան