Գլխավոր տեղեկություն
Համար
N 162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.12.13/12(16) Հոդ.29
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.11.2010
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

26 նոյեմբերի 2010 թ.

 N 162-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համապատասխան՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2011 թվականին առաջարկվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) հողամասերն օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» հ.286 որոշմանը համապատասխան.

2) հողամասերը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում մեկնարկային գինը որոշվում է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Համաձայնություն տալու մասին» հ.11-Ա որոշմամբ.

3) ինքնակամ կառույցների օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին» հ.12-Ա որոշման, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշմանը համապատասխան.

4) քանդման ենթակա վթարային բնակելի տների և հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» հ.23-Ա և «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» հ.24-Ա որոշումների, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» հ.172-Ն և 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման եթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» հ.682 որոշումներին համապատասխան:

3. Սահմանել, որ.

1) 2011 թվականի ընթացքում Երևան քաղաքի սեփականություն համարվող օտարման ենթակա գույքի գնահատման, օտարման և օգտագործման տրամադրման ձևի ընտրության, աճուրդի և մրցույթի անցկացման, մեկնարկային գների պայմանների որոշման, գույքի օգտագործման և կառուցապատման վարձավճարների չափերի և պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» հ. 55-Ն որոշմամբ հաստատված ծրագրով.

2) սույն ծրագրի մաս է կազմում նաև Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» հ. 55-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրում ընդգրկված, սակայն դեռևս չօտարված Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը.

3) սույն ծրագրի իմաստով 2011 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010 թվականի ծրագրում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում՝ Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2010 թվականի նոյեմբերի 26-ի

N 162-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու ԵՎ օտարման 2011 թվականին առաջարկվող

Հ/հ

Անշարժ գույքի անվանումը

Հասցեն

Անշարժ գույքի ընդհանուր մակերեսը (քմ)

1

նկուղային տարածք

Կիևյան 4 շ. 24 շինություն

79.9

2

ոչ բնակ. տարածք

Կոմիտասի 32 հ.57 տարածք

50.3

3

ոչ բնակելի տարածք

Նորաշեն 34 շ. 121

40,0

4

ոչ բնակելի տարածք

16 թաղ. 34 շ.

40

5

խորդանոց

Հալաբյան 49 16 բն.

37

6

խորդանոց

Շինարարների 28 շ. 18

52.2

7

խորդանոց

Ֆուչիկի 1-ին նրբ. 3 շ. 22 բն.

54.1

8

խորդանոց

Ֆուչիկի 1-ին նրբ. 3 շ. 30 բն.

38.4

9

ոչ բնակելի

Անդրանիկի փ. 122 շ. բն. 2ա

69.1

10

ոչ բնակելի

Անդրանիկի փ. 112 շ. 54 տարածք

267.2

11

ոչ բնակելի

Իսակովի փ. 44 շ. բն. 61

73.9

12

տարածք

Աբովյան 32

51,9

13

նկուղ

Թումանյան 9ա

314

14

տարածք

Մաշտոցի 2

146.6

15

ոչ բնակ. տարածք

Տ. Մեծի 31ա

340.4

16

ոչ բնակ. տարածք

Տպագրիչների 13

17.5 և 22.8 ընդհանուր

17

ոչ բնակ. տարածք

Հյուս. պող. թիվ 6/2 ավտոկայանատեղի

9604.0

18

ոչ բնակ. տարածք

Վարդանանց 65 հասցեի մարզադաշտի տոմսարկղ

24.0

19

ոչ բնակ. տարածք

Վարդանանց 65 հասցեի մարզադաշտի կաթսայատուն

88.1

20

ոչ բնակ. տարածք

Վարդանանց 65 հասցեի
Վ. Սարգսյանի անվան մարզադաշտ

5213.2

21

նկուղ

Հանրապետության 62
թիվ 49 մանկապարտեզ

26.7

22

նկուղ

Կողբացու 2ա
թիվ 256 մանակապարտեզ

159.3

23

նկուղ

Թումանյան 35ա
երաժշտական դպրոց

74.8

24

տարածք

Պռոշյան 1 շ. թիվ 33

35.7

25

ավտոտնակ

Այգեստան 9/21 շ. թիվ 2

18.6

26

ոչ բնակելի տարածք

Նար-Դոսի 4 շ. թիվ 18/1

28.3

27

տարածք

Խորենացու 25 շ. թիվ 92

18.7

28

շինություն

Նար-Դոսի 75 շ. թիվ 170

9

29

շինություն

Նար-Դոսի 75 շ. թիվ 171

9.5

30

շինություն

Չարենցի 68 շ. թիվ 71

20.5

31

տարածք

Բաղրամյան 21 շ. թիվ 84

43

32

տարածք

Բաղրամյան 21 շ. թիվ 85

24.2

33

շինություն

Խորենացու 47/1 շ. թիվ 137

291.1

34

տարածք

Թումանյան 27/1 շ. թիվ 17

29

35

տարածք

Խանջյան 49 շ. թիվ 55

54.5

36

տարածք

Ս. Կապուտիկյան 2 թիվ 41
/Ջրաշատ 92/

18.1

37

շինություն

Արշակունյաց 6 շ. թիվ 80

36.7

38

տարածք

Մաշտոցի 48 շ. թիվ 78

7.5

39

շինություն

Տ. Մեծի 20 շ. թիվ 19

8.6

40

տարածք

Բաղրամյան 21 շ. թիվ 83

24.2

41

շինություն

Քրիստափորի 9 շ. թիվ 57

38.5

42

ոչ բնակելի տարածք

Մաշտոցի 39/12 շ. թիվ 81

43

43

տարածք

Ղ. Փարպեցու 26 շ. թիվ 41

16.4

44

շինություն

Սայաթ-Նովայի 37 շ. թիվ 64

39.9

45

շինություն

Տ. Մեծի 36 շ. թիվ 229

42.6

46

ոչ բնակելի տարածք

Զաքյան 1 շ. թիվ 38

58.1

47

տարածք

Սարյան 18 շ. թիվ 50

9.8

48

մարզասրահ

Դավթաշեն 2-րդ թաղ. 47 շ.
հ.1 նկուղի տարածք

1136.9

49

ոչ բնակելի

Դավթաշեն 1-ին թաղ. 15 շ.
3-րդ մուտք տարածք

16.8

50

նկուղ

Դավթաշեն 3-րդ թաղ. 23/1 հ. 6 վարչական շենքի նկուղի տարածք

247

51

ոչ բնակելի տարածք

Տ. Մեծի 48

115

52

շինություն-տարածք

Գ. Մահարու փող. 127/1, 89.6 քմ

89.6

53

կուլ. կենց. մասն.

Գ. Մահարու փող. 127/1, 89.6 քմ

583.5

54

ոչ բնակելի տարածք (ՍԾՏԲ)

Գ. Նժդեհի 15 շ. 48

268.6

55

ոչ բնակելի տարածք

Զ. Սարկավագի 121 շ.

18.3

56

ոչ բնակելի տարածք

Մ. Մելիքյան 13 շ.

21

57

ոչ բնակելի տարածք

Դրոյի 21 ա շ. 1-ին հարկ

253.3

58

կիսանկուղ

Ազատության պող. 2 շ.

67.4

59

նկուղ

Ազատության 12 շ.

30.7

60

ոչ բնակելի

Վիլնյուսի 87 շ. (22)

12.46

61

ոչ բնակելի

Գյուլիքևխյան 9 /4/

91.2

62

ոչ բնակելի

Շոպրոնի 8 նկուղ. հարկ

9.75

63

ոչ բնակելի

Ջրվեժ Բանավան 7 շ.

37

64

տարածք

Նուբար. 9 փ. 1 շ. 50 տ.

70.8

65

ոչ բնակ. տարածք

Նուբար. 11 փ.16 շ.

66.4

66

տարածք

Խանջյան 15

43

67

հասարակական

Տիգրանյան 38

42.3

68

հասարակական

Տիգրանյան 38

28.5

69

ոչ բնակելի տարածք

Պուշկինի փող. 40 շ. 130 տարածք

98.7

70

ոչ բնակ. տարածք

Տ. Մեծի 31բ շենք 95 շինություն

35.5

71

կիսանկուղային տարածք

Երևանցու (Լալայանց) փող. 37 շ.
27 տար

55.0

72

դեկորատիվ ջրավազան

Երվանդ Քոչարի 6

1500.0