Գլխավոր տեղեկություն
Համար
N 390
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.05.2001-20.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2001

 «Վավերացնում եմ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. Քոչարյան

7 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2001 թվականի N 390

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

 ա) ապահովել «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Սարյան փողոցի N 22 հասցեում գտնվող տարածքի (408 քառ. մ ընդհանուր մակերեսով) անհատույց օգտագործման իրավունքով հանձնումը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին.

բ) 10-օրյա ժամկետում ապահովել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև սահմանված կարգով գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման համար Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին հատկացնել 18125 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան