ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2010 թվականի N 935-Ա
Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՊՈՒԵՐՏՈ ՎԱԼԱՐՏԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2010 թվականի նոյեմբերի 8-11-ը գործուղել Պուերտո Վալարտա (Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ «Միգրացիա և զարգացում» 4-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի և Գ. Եգանյանի` Պուերտո Վալարտա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Բախշյանի և Գ. Եգանյանի` Պուերտո Վալարտա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պուերտո Վալարտա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|