ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2010 թվականի N 938-Ա
«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու, կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացվող մրցույթի, կոնցեսիոն պայմանագրի պայմանների, ձևի և գործողության ժամկետի, կոնցեսիոն պայմանագրով փոխանցվող գույքի կազմի, կոնցեսիոն վճարի և գործընթացի ապահովմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Հանձնաժողովի անդամներ` |
|
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.08.2011, N 811-Ա | 30.08.2011, N 938-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|