Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2010 թվականի N 891-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 12361,4 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի`

1) Սարակապ համայնքում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող դպրոցի կաթսայատունը գազի ներհամայնքային ցանցին միացնելու աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 2,315.3 հազ. դրամ.

2) Արևշատ համայնքում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող դպրոցի կաթսայատունը գազի ներհամայնքային ցանցին միացնելու աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 2,555.1 հազ. դրամ.

3) Նոր կյանք համայնքում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող դպրոցի կաթսայատունը գազի ներհամայնքային ցանցին միացնելու աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 7,491.0 հազ. դրամ.

4) (4-րդ ենթակետը չեղյալ է ճանաչել 21.10.10 N 1360-Ա)

5) (5-րդ ենթակետը չեղյալ է ճանաչել 21.10.10 N 1360-Ա)

(1-ին կետը փոփ. 21.10.10 N 1360-Ա)

2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 25,442.7 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

1) Սպիտակի քաղաքային համայնքում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ N 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին աջակցելու նպատակով տվյալ տարածքից կոյուղագծի որոշակի հատվածի տեղափոխման աշխատանքներն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 13,590.0 հազ. դրամ.

2) Սպիտակի քաղաքային համայնքում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ N 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին աջակցելու նպատակով տվյալ տարածքից խմելու ջրագծի որոշակի հատվածի տեղափոխման աշխատանքներն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 1,285.0 հազ. դրամ.

3) Սպիտակի քաղաքային համայնքում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ N 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին աջակցելու նպատակով անձրևաջրերի հեռացման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 8,451.0 հազ. դրամ.

4) Վանաձորի քաղաքային համայնքում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ N 22 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին աջակցելու նպատակով տվյալ տարածքից խմելու ջրագծի որոշակի հատվածների տեղափոխման աշխատանքներն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 2,116.7 հազ. դրամ:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով և 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների գնումը կատարվում է մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» կետի պահանջների պահպանման։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 22
Երևան