Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2010 թվականի N 907-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայագիտության հայեցակարգի և հայագիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծերը լրամշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հայագիտության հայեցակարգի և հայագիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 27

 Երևան 

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 հոկտեմբերի 27-ի N 907-Ա
 որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Սիմոնյան

-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

 

 

Ա. Մելքոնյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)


Ա. Աղասյան


- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ»պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)


Լ. Հովհաննիսյան
 


- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)


Ռ. Սաֆրաստյան


- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Պ. Ավետիսյան

 

 

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)


Հ. Դեմոյան


- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

Պ. Մուրադյան

 

- պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)


Ա. Ավագյան


-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բանասիրական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

Լ. Եզեկյան

 

-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հայոց լեզվի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)


Բ. Հարությունյան


-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հայոց պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)


Ս. Մուրադյան

 

-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հայ գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան

 

- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Կարապետյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ


Ս. Սիմոնյան


- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային  խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան