Գլխավոր տեղեկություն
Համար
N 1373-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 28 հոկտեմբերի 2010 թվականի N 1373-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԿԱՐՈԼԻՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը:

2. Հավանություն տալ «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 3

Երևան 

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 28-ի N 1373-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 «ԿԱՐՈԼԻՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Ապրանքի անվանումը

Մոդելը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը (դրամ)

Ներմուծման ժամկետը

տարի

եռամսյակ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

Բնական հյութերի և   նեկտարների պատրաստման հոսքագիծ, այդ թվում` պաստերիզատոր, մետաղյա տակառներ, մաքրման համակարգ, պոմպեր, ասեպտիկ տակառ, ղեկավարման վահանակներ, խողովակներ, պրոֆիլներ, կցամասեր, ծորակներ, ռեզերվուարներ, փականներ, վինտիլներ, չափիչ սարքեր, դրանց համալրող մասեր

TetraPak

 լրակազմ

1

-

582000

2010թ.

 III

2.

 

Բնական հյութերի և նեկտարների փաթեթավորման հոսքագիծ (փաթեթավորման սարքեր, տեղափոխման սարքեր, կառավարման վահանակներ, խողովակներ, պրոֆիլներ, կցամասեր, դրանց համալրող մասեր)

TetraPak

լրակազմ

1

-

776000

2010թ.

 III

3.

8414, 8421

Կոմպրեսոր, օդի զտման համակարգ

-

հատ

2

Գերմանիա

38090

2010թ.

III, IV

4.

8544,7614, 9001, 7413

Մալուխ

-

կգ

3500

-

3560

2010թ
2011թ.

III, IV
I

5.

8504

Տրանսֆորմատոր ուժային

-

հատ

2

Իտալիա

12800

2010թ
2011թ.

III, IV
I

6.

8537, 8538

Էլեկտրական մուտքային և ելքային վահաններ (բարձր և ցածր լարման)

-

հատ

12

-

20530

2010թ.
2011թ.

III, IV
I

7.

8535, 8536

Ավտոմատ անջատիչներ և դրանց համար նախատեսված մետաղական արկղեր

-

հատ

150

-

6500

2010թ.
2011թ.

III, IV
I

8.

8537, 8538

Մետաղական վահաններ

-

հատ

11

Ուկրաինա

2000

2010թ.
2011թ.

III, IV
I

9.

8504

Անխափան սնուցման սարք

-

հատ

2

-

13800

2010թ.
2011թ.

III, IV
I

10.

8502

Դիզելային գեներատոր

-

հատ

1

Ֆրանսիա

23280

2010թ.
2011թ.

III, IV
I

11.

8704

Բեռնատար ավտոմեքենա

-

հատ

20

Ճապոնիա

259000

2010թ.
2011թ.

III, IV
I, II, III, IV

12.

3208, 3209

էպօքսիդային պրայմեր

-

կգ

2100

Թուրքիա

7130

2010թ.
2011թ.

III, IV
I

13.

3907, 3208

էպօքսիդային ծածկույթ

-

կգ

10500

Թուրքիա

28000

2010թ.
2011թ.

III, IV
I

14.

2505

Կվարցային ավազ

-

կգ

7500

Թուրքիա

2550

2010թ.
2011թ.

III, IV
I

15.

3814

Լուծիչ

-

կգ

200

Թուրքիա

500

2010թ.
2011թ.

III, IV
I

16.

8414, 8415

Օդորակման չիլլեռ

-

հատ

2

-

18000

2010թ.
2011թ.

III, IV
I

17.

8414, 8415

Օդորակման ֆանկոյլ

-

հատ

50

-

19250

2010թ.
2011թ.

III, IV
I

18.

8414, 8415, 9032, 8536

Օդափոխիչ և օդազտիչ սարքավորում` ներառյալ դրանց կառավարման համակարգերը

-

հատ

8

-

47600

2010թ.
2011թ.

III, IV
I

19.

9403

Օֆիսային կահույք (մետաղական, պլաստմասսայե և փայտյա)

-

հատ

450

-

12000

2010թ
2011թ.

III, IV
I, II, III

20.

 

Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` քարշիչ պահարան, անալիտիկ և տեխնիկական կշեռքներ, սառնարան, ջերմաչափեր, ջրային բաղնիքներ, չորանոց, էքսիկատորներ, ջրի թորման սարք, ֆոտոէլեկտրոկալորիմետր, մուֆելային վառարան, pH-մետր, իոնոմետր, ավտոկլավ, մանրադիտակ, էլեկտրական սալիկներ` ջեռուցիչ, պահարաններ` նախատեսված քիմիական ապակեղենի և քիմիական ռեակտիվների համար, լաբորատոր սեղաններ, վայրկյանաչափ, ավազի ժամացույցներ, մանրադիտակ, գորյաևի խցիկ, չորացման պահարան` ջերմակարգավորիչ, բակտերիոցիդ լամպ, տոմային աբսորբցիոն սպեկտրոֆոտոմետր և(կամ) պոլյարոգրաֆ, ֆոտոէլեկտրոլուսաչափ, գազային քրոմոտոգրաֆ, նրբաշերտ քրոմոտոգրաֆ

-

հատ

56

-

6500

2010թ.
2011թ.

III, IV
I, II, III

21.

8528

Տեսահսկման համակարգ, այդ թվում` տեսախցիկներ, սկվիչ, հսկման վահանակ, մոնիտորներ, տեսախցիկների ամրակներ, DVR սարք

-

հատ

45

-

11000

2010թ.
2011թ.

III, IV
I, II, III

22.

8471, 8443, 8504, 8528

Համակարգչային տեխնիկա, այդ թվում` համակարգիչներ, տպող սարքեր, համակարգչի էկրաններ, մկնիկ, ստեղնաշար, հոսանքի անխափան սնուցման սարք

-

լրակազմ

15

-

7000

2010թ.
2011թ.

III, IV
I, II, III

23.

9405

Լուսատուներ, լուսամփոփներ

-

հատ

130

-

2500

2010թ.
2011թ.

III, IV
I

24.

7325

Ջրահեռացման համակարգ` չժանգոտող մետաղից

-

կգ

2200

Իտալիա

11000

2010թ.
2011թ.

III, IV
I

25.

3916

Արտաքին երեսպատման պրոֆիլներ

-

կգ

15000

ՌԴ

18000

2010թ.
2011թ.

III, IV
I

25.

8517

Հեռախոսակայանք, այդ թվում` միկրոհեռախոսակայանք, կոմունիկացիոն վահան, կոմուտատոր, երթուղավորիչ, սվիչ, մալուխային կառավարման վահան

-

հատ

290

-

15500

2010թ.
2011թ.

III, IV
I

26.

8536

Ավտոմատ փողարկման սարք

-

հատ

1

Ֆրանսիա

950

2010թ.
2011թ.

III, IV
I

27.

8416

Բոցամուղ

-

հատ

4

-

22500

2010թ.
2011թ.

III, IV
I

28.

 Ընդամենը

1967540000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 28-ի N 1373-Ա որոշման

 Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«ԿԱՐՈԼԻՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

քաղ. Երևան

------ --------------------- 2010թ. 

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Ներսես Երիցյանի, մի կողմից, և «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս Սարգիս Թարվերդյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1373 -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

 

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

 

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

 

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

 

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

 

2.3. Ընկերությունը պարտավոր է`

 

2.3.1. մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված` բնական հյութերի արտադրության կազմակերպումը.

 

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 40 նոր աշխատատեղ, ապահովելով մոտ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով.

 

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

 

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

 

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

 

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

 

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

 

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

 

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

 

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

 

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

 

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

 

3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջել ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1373 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

 

5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

 

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան