Գլխավոր տեղեկություն
Համար
N 1360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1360-Ա

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 891-Ա ԵՎ օգոստոսի 19-Ի N 1039-Ա որոշումներՈՒՄ փոփոխություններ կատարելու ԵՎ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N 891-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «15861,4 հազ. դրամ» բառերը փոխարինել «12361,4 հազ. դրամ» բառերով.

2) չեղյալ ճանաչել 4-րդ և 5-րդ ենթակետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1039-Ա որոշման մեջ «15200,0 հազ. դրամ» բառերը փոխարինել «13123,0 հազ. դրամ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի դպրոցի կաթսայատան սարքավորումների ձեռքբերման, տեղադրման և արտաքին ջեռուցման ցանցի անցկացման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5577.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գործարքներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` մրցակցային բանակցությունների ձևով, պայմանավորված այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 27

 Երևան