Գլխավոր տեղեկություն
Համար
N 1107-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2010 թվականի N 1107-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝

1. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պահպանումը Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթղթային ձևով հաստատելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն առավել բազմակողմանիորեն և խորապես ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 13
Երևան 

 

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
 դեկտեմբերի 13-ի N 1107-Ա
որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Լպուտյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի  տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

   

Ա. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի տնտեսական վարչության պետ

   

Ս. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ

   

Կ. Քիշմիրյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության համակարգի գործունեության վերահսկողության բաժնի պետ

   

Ա. Ավետիսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ - փաստաթղթերի տեսչության բաժնի պետ

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի գույքի տնօրինման բաժնի պետ

   

Վ. Խաչիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի տնտեսական վարչության բաժնի պետի տեղակալ

   

Կ. Բակոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

   

Դ. Վիրաբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունները կատարող (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան