Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.305
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.08.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 օգոստոսի 2010 թ.

 թիվ 220-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ և 96-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ, 70-րդ և 83-րդ հոդվածները, 182-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 4-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» թիվ 166-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանը ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ և 96-րդ հոդվածի 2-րդ մասերը,» բառերից հետո լրացնել ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը,» բառերով:

2. Որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են բոլոր ընկերությունների վրա` բացառությամբ եթե օրենքով այլ բան է նախատեսված տվյալ տեսակի ընկերությունների համար, կամ կոնկրետ դրույթի բովանդակությունից կամ էությունից բխում է, որ այն վերաբերում է կոնկրետ տեսակի ընկերությանը, կամ տվյալ տեսակի ընկերության նկատմամբ համապատասխան պահանջը սահմանելու իրավասություն օրենքով վերապահված չէ Կենտրոնական բանկին:»,

2) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել 20-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20. ԱՊՊԱ, Բյուրո, Տեղեկատվական համակարգ, Երաշխավորման ֆոնդ, Բոնուս-Մալուս համակարգ` ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:»,

3) Կանոնակարգը լրացնել 5.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Ընկերությունները պետք է ունենան տնային էջ, ընդ որում` սույն կանոնակարգի իմաստով ընկերության տնային էջ է համարվում վերջինիս պաշտոնական ինտերնետային կայքը, որի հասցեն ընկերությունը ներկայացնում է Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի 13-րդ կետով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված տնային էջ ունենալու պահանջը չի տարածվում այն ընկերությունների վրա, որոնք, համաձայն իրենց կանոնադրության, հրապարակային առաջարկի միջոցով ծառայություններ չեն մատուցում ֆիզիկական անձանց: Բոլոր դեպքերում տնային էջ ունեցող բոլոր ընկերությունների տնային էջերը պետք է բավարարեն սույն գլխի պահանջներին:»,

4) Կանոնակարգի 9-րդ կետում «վերակառուցման, ընկերության մեղքով առաջացած պատճառներով» բառերը փոխարինել «վերակառուցման կամ ընկերության մեղքով առաջացած այլ պատճառներով» բառերով,

5) Կանոնակարգի 13-րդ կետում «ինտերնետային կայքի» բառերը փոխարինել «կայքի» բառով,

6) Կանոնակարգի 14-րդ կետը «Ընկերությունը» բառից հետո լրացնել «կայքի» բառով,

7) Կանոնակարգի 16-րդ կետում.

ա. «գլխավոր (առաջին) էջում» բառերը փոխարինել «հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում (ընկերության կայքի գլխավոր (առաջին) էջ) անմիջականորեն (ոչ թափվող մենյուի միջոցով)» բառերով,

բ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) Ֆինանսական համակարգի հաշտարար,»,

գ. լրացնել 11-րդ և 12-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) Բյուրո (միայն ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների համար),

12) Հաշվիչ (առկայության դեպքում):»,

8) Կանոնակարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «վերջին մեկ տարվա» բառերը փոխարինել «նախորդ 4 եռամսյակների» բառերով,

9) Կանոնակարգը լրացնել 21.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«21.1. Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցության նորմատիվները ներկայացվում են ըստ ԱՄՆ դոլարի, Եվրոյի և Ռուսական ռուբլու` անկախ վերջիններիս արժեքից, իսկ մնացած արտարժույթների գծով լրացվում է միայն «Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը» սյունը:»,

10) Կանոնակարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Կանոնադրական կապիտալի փոփոխության մասին տեղեկատվությունը` այդ փոփոխությունը Կենտրոնական բանկի կողմից գրանցելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:»,

11) Կանոնակարգը լրացնել 30.1-րդ, 30.2-րդ և 30.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«30.1. «Ֆինանսական համակարգի հաշտարար» բաժնում ներկայացվում են.

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գտնվելու վայրը,

2) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատանքային ժամերը, կապի միջոցները,

3) Հղում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ինտերնետային կայքին:

30.2. «Բյուրո» բաժնում ներկայացվում են.

1) Բյուրոյի գտնվելու վայրը,

2) Բյուրոյի աշխատանքային ժամերը, կապի միջոցները,

3) Հղում Բյուրոյի ինտերնետային կայքին:

30.3. «Հաշվիչ» բաժնում ներկայացվում են ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների, տոկոսադրույքների և այլ հաշվիչներ: Ընդ որում, ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների համար`

1) ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների հաշվիչում ներառվող հարցադրումները, դրանց պատուհանների բացատրությունները պետք է լինեն հստակ և միանշանակ,

2) ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների հաշվիչի բաժնում ներկայացվում են նաև կապի միջոցներ, որով սպառողները կարող են պարզաբանումներ ստանալ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների հաշվիչի հետ կապված հարցերի վերաբերյալ:»,

12) Կանոնակարգի 31-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Կանոնադրական կապիտալի փոփոխության մասին տեղեկատվությունը` այդ փոփոխությունը Կենտրոնական բանկի կողմից գրանցելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում (սույն ենթակետի պահանջը չի տարածվում վճարահաշվարկային կազմակերպությունների և Կենտրոնական դեպոզիտարիայի վրա):»,

13) Կանոնակարգը լրացնել 42.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«42.1. ԱՊՊԱ-ի վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը, բացի սույն կանոնակարգի 42-րդ կետով նախատեսված տեղեկություններից, ներառում են նաև.

1) Բյուրոյի գտնվելու վայրը, աշխատանքային ժամերը, կապի միջոցները, Բյուրոյի ինտերնետային կայքի հասցեն,

2) ընկերության` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող մասնաճյուղերի և (կամ) գործակալների ցանկը, որը պարունակում է այդ մասնաճյուղերի (գործակալների) գործունեության վայրի հասցեները, աշխատանքային ժամերը և կապի միջոցները, ինչպես նաև հայտարարություն այն մասին, որ այդ ցանկը վերջնական չէ ու կարող է փոփոխվել, և ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անմիջապես դիմել ընկերությանը կամ այցելել ընկերության տնային էջ:»,

14) Կանոնակարգի 48-րդ կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. գրավի բռնագանձման վերաբերյալ (օրինակ` «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:»,

15) Կանոնակարգի 51-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «ինչպես նաև հաշվի վրա արգելանք դնելու վերաբերյալ հաշվետիրոջը տեղեկացնելու կարգը» բառերը,

16) Կանոնակարգի 51-րդ կետի 14-րդ ենթակետից հանել «ինչպես նաև հաշվի վրա արգելանք դնելու վերաբերյալ հաշվետիրոջը տեղեկացնելու կարգը,» բառերը,

17) Կանոնակարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առանց բանկային հաշվի բացման ֆիզիկական անձանց կողմից իրականացվող դրամական (փողային) փոխանցումների ժամանակ. (բացառությամբ ՀՀ տարածքում պետական և տեղական բյուջե վճարումների, հանրային ծառայությունների համար (կոմունալ) վճարումների):»,

18) Կանոնակարգի 54-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«7) ԱՊՊԱ-ի գծով ներկայացվում է նաև հետևյալ տեղեկատվությունը.

ա. ԱՊՊԱ կտրոնի վերաբերյալ` դրա փակցնելու պահանջը և տեղը, ԱՊՊԱ կտրոնի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում կիրառվող ընթացակարգերը, տեղեկացում ԱՊՊԱ կտրոնի օգտագործման կանոնների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցների մասին,

բ. Համաձայնեցված հայտարարագրի վերաբերյալ` համաձայնեցված հայտարարագրի լրացման և այն ապահովագրական ընկերությանը ներկայացման ընթացակարգերը,

գ. ոչ ստանդարտ իրավիճակներում (օրինակ, երբ պատահարում ներգրավված են մի քանի տուժողներ և նրանց պատճառված վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը) կիրառվող ապահովագրական հատուցումների հաշվարկման օրինակներ, բացատրություններ,

դ. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման դեպքերն ու կարգը,

ե. ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգի (Բոնուս-Մալուս համակարգ) էությունը և կիրառման ժամկետները:»,

19) Կանոնակարգի Հավելված 1-ի աղյուսակը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.

 

1

2

3

4

Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը

     

Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`

ԱՄՆ դոլարով

Եվրոյով

Ռուսական ռուբլիով

Այլ

x

x

 

 

20) Կանոնակարգի Հավելված 2-ի աղյուսակը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.

 

1

2

3

4

5

Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը

       

Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`

ԱՄՆ դոլարով

Եվրոյով

Ռուսական ռուբլիով

Այլ

x

x

x

 

 

21) Կանոնակարգի Հավելված 3-ի և Հավելված 4-ի աղյուսակներում.

ա. «Նորմատիվներ» սյան երկրորդ տողում «վճարունակության պահանջվող սահմանաչափի» բառերը փոխարինել «կապիտալի համարժեքության» բառերով,

բ. «Նորմատիվներ» սյան ութերորդ տողում «առանձին վերցված ակտիվների համարժեքության» բառերը փոխարինել «տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների» բառերով,

22) Կանոնակարգի Հավելված 3-ի և Հավելված 4-ի աղյուսակներին հաջորդող առաջին պարբերությունում «վճարունակության նորմատիվը» բառերը փոխարինել «կապիտալի համարժեքության նորմատիվը» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ, 21-րդ և 22-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. սեպտեմբերի 3
 ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան