Գլխավոր տեղեկություն
Համար
N 809-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.309
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.10.2010
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60510380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 809-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշմամբ սահմանված հավելվածի`

1) 2-րդ և 31-րդ կետերում «7-րդ կետի «դ» ենթակետի» բառերը փոխարինել «7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի» բառերով.

2) 31-րդ կետում՝

ա. առաջին և երրորդ պարբերությունները «բ» ենթակետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետերով.

«գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:»,

բ. երկրորդ պարբերությունը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:».

3) 32-րդ կետում «տոկոսի» բառը փոխարինել «հարցերի քանակի» բառերով.

4) 5-րդ կետի առաջին և 8-րդ կետի երկրորդ պարբերություններից հանել «և կրտսեր» բառերը.

5) 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «իրենց» բառից հետո լրացնել «ճիշտ» բառով.

6) 8-րդ կետի երկրորդ պարբերությունում «և այդ պաշտոններն» բառերը փոխարինել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան