Գլխավոր տեղեկություն
Համար
N 868-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.2010-28.10.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2010 թվականի N 868-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2010 թվականի հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն N 1, և գործարարների պատվիրակություն՝ համաձայն N 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ. Առաքելյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման, այդ թվում` նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և այցի ծրագրով նախատեսված մյուս օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Հ. Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Մովսիսյանինը, Ա. Աշոտյանինը, Ն. Երիցյանինը, Հ. Քուշկյանինը, Գ. Ալավերդյանինը, Ա. Մովսեսյանինը և Հ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Կիրակոսյանինը և Վ. Աֆյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Է. Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին.

4) Թ. Կասյանինը, Ռ. Խաչատրյանինը, Մ. Սարգսյանինը, Ա. Ադումյանինը, Ռ. Խաչատրյանինը, Ա. Մարտիրոսյանինը, Ա. Սուքիասյանինը, Է. Պետրոսյանինը, Հ. Դիլանյանինը, Լ. Մարտիրոսյանինը, Տ. Լիլոյանինը և Ա. Չատինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

4. Ընդունել ի գիտություն, որ`

1) Մ. Սարգսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին.

3) գործարարների պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ` 2010 թվականի հոկտեմբերի 25-ին` Երևան-Թեհրան, 2010 թվականի հոկտեմբերի 26-ին` Թեհրան-Երևան երթուղիներով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 20
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2010 թ.

հոկտեմբերի 20-ի N 868-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-26-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

-

ՀՀ վարչապետ

     

Գ. Սարգսյան

-

ՀՀ վարչապետի կինը

   

Դ. Սարգսյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

   

Ա. Մովսիսյան

-

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար,
հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի
համանախագահ

   

Ա. Աշոտյան

-

ՀՀ կրթության և գիտության նախարար

   

Ն. Երիցյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարար (մեկնում է նախօրոք)

   

Հ. Քուշկյան

-

ՀՀ առողջապահության նախարար

   

Գ. Ալավերդյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարար

   

Ա. Մովսեսյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ

   

Մ. Սարգսյան

-

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

   

Ա. Կիրակոսյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Հ. Թաշչյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ

    

Վ. Ասոյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
պետի պաշտոնակատար

   

Ա. Անանյան

-

ՀՀ վարչապետի օգնական

   

Վ. Աֆյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատաակազմի
սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի
2-րդ քարտուղար

   

Է. Հարությունյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ (մեկնում է նախօրոք)

   

Հ. Միրզոյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության վարչության պետ (մեկնում է նախօրոք)

   

Ա. Շահինյան

-

ՀՀ վարչապետի օպերատոր

   

Հ. Բաբայան

-

ՀՀ վարչապետի լուսանկարիչ

   

Ա. Զատիկյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Հ. Կարապետյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

Թ. Կասյան

-

Հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի  լրագրող (համաձայնությամբ)

Ռ. Խաչատրյան

-

Հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

   

Մ. Սարգսյան

-

«Հ2» հեռուստաընկերության լրագրող
(համաձայնությամբ)

   

Ա. Ադումյան

-

«Հ2» հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)

   

Ռ. Խաչատրյան

-

«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
(համաձայնությամբ)

   

Ա. Մարտիրոսյան

-

«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)

   

Ա. Սուքիասյան

-

«Շանթ» հեռուստաընկերության լրագրող 
(համաձայնությամբ)

   

Է. Պետրոսյան

-

«Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)

   

Հ. Դիլանյան

-

Հայաստանի հանրային ռադիոյի թղթակից
(համաձայնությամբ)

   

Լ. Մարտիրոսյան

-

«Արմենպրես» ՊՓԲԸ-ի թղթակից
(համաձայնությամբ)

   

Ա. Չատինյան

-

«Կապիտալ» օրաթերթի թղթակից
(համաձայնությամբ)

   

Տ. Լիլոյան

-

Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության
սեփական թղթակից (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2010 թ.

հոկտեմբերի 20-ի N 868-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-26-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Աբրահամյան

-

ՀՀ ԱԺ-ի պատգամավոր, հայ ոսկերիչների միջազգային  
ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան

-

«Բարվա» ինովացիոն կենտրոնի նախագահ  
(համաձայնությամբ)

   

Ս. Մաթևոսյան

-

«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն 
 (համաձայնությամբ)

   

Լ. Գրիգորյան

-

«Եվրոդենտ» ստոմատոլոգիական կենտրոնի նախագահ 
(համաձայնությամբ)

   

Ա. Ալեքսանյան

-

«Արմինկո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Հարությունյան

-

«Արմանե» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

   

Է. Ասիրյան

-

«Միկա Քորպորեյշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն  
(համաձայնությամբ)

   

Ա. Մաթևոսյան

-

«Կամպարե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Շախսուվարյան

-

«Շակս գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Պետրոսյան

-

«ՄԱՊ» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

   

Հ. Ֆարամազյան

-

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Յակիմով

-

«ԱԲԻՏ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Մ. Առաքելյան

-

«ՍԱԹԻ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Աղաբեկյան

-

 «Էսկո» կոնցեռնի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Գասպարյան

-

«Արտաշես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2010, N 888-Ա 28.10.2010, N 868-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան