Գլխավոր տեղեկություն
Համար
N 887
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.11.2010-26.05.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2000 թվականի N 887
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 27 հոդվածի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների մասին» N 573 որոշման 2, 3, 4, 5, 8 և 9-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 27-ի N 887 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

(1-ին կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

1. Սույն կարգը սահմանում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրված (այսուհետև` տարանցվող) ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխելու հետ կապված մաքսային ձևակերպումների ու մաքսային հսկողության իրականացման կարգը և տարանցվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Ապրանքները և տրանսպորտային միջոցները «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրվում են այն մաքսային կետում, որով այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն սկսվում է մուտքի մաքսային մարմնի կողմից «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով դրանց բացթողման պահից:

(4-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը կատարվում է մաքսային ապահովումների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության կամ սույն կարգով նախատեսված այլ դեպքերում` պարտադիր մաքսային ուղեկցմամբ:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից տարանցվող ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն ավարտված է համարվում` սկսած այն պահից, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներկայացվում են ելքի մաքսային մարմին:

(7-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

8. Մուտքի մաքսային մարմնում ձևակերպող տեսուչի անձնական կնիքով կնքվում են տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերը (այսուհետև` ուղեկցող փաստաթղթեր) (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, մատակարարման պայմանագիր և այլն): Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման ժամանակ մաքսային ձևակերպումների համար հիմք են հանդիսանում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների այն ուղեկցող փաստաթղթերը, որոնք հաստատված են մուտքի մաքսային մարմնի տեսուչի անձնական կնիքով բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում նոր բեռնագիր լրացվելու դեպքի, երբ մաքսային ձևակերպումների համար հիմք է ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում լրացված բեռնագիրը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 04.08.05 N 1168-Ն)

81. Տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը (միջոցները) հայտարարագրվում է (են) տարանցվող բեռից առանձին` առանձին մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով կամ օգտագործելով տարանցվող ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթիկը:

(81 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

10. Մուտքի և ելքի մաքսային մարմիններում տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային զննման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(10-րդ կետը լրաց. 25.06.04 N 941-Ն, 04.08.05 N 1168-Ն)

 

II. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման ձեվերը

 

11. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով կարող են տեղափոխվել հետևյալ ձևերով`

ա) պարզ տարանցում,

բ) բարդ տարանցում:

 

III. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման «Պարզ տարանցում» ձեվը

 

12. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվում են այլ ապրանքներով չբեռնված տրանսպորտային միջոցներով, որոնք տեղափոխման ժամանակ չեն լրաբեռնվում կամ բեռնաթափվում:

13. Մուտքի մաքսային մարմնում լրացվում է մաքսային հայտարարագիր` 3 օրինակից: Լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են հետևյալ կերպ`

ա) առաջին օրինակը պահվում է մուտքի մաքսային մարմնում, որտեղ այն պահվում է հսկողության տակ` մինչև ելքի մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման արտացոլումը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կամ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ սկսելը: Ընդ որում, հայտարարագրի ընդունումից հետո վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները.

բ) երկրորդ և երրորդ օրինակները տրվում են ապրանքներ տեղափոխող անձին, որը երկրորդ օրինակը պահում է իր մոտ, իսկ երրորդ օրինակը տարանցիկ փոխադրման ավարտի պահին ներկայացնում ելքի մաքսային մարմին:

(13-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն, խմբ., փոփ. 24.09.10 N 1241-Ն)

14. Մուտքի մաքսային մարմինը, հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, որոշում է ելքի մաքսային մարմին հասցնելու ժամկետները և ստուգում դրա առկայությունը հայտարարագրում:

(14-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն, խմբ. 24.09.10 N 1241-Ն)

141. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը:

(141 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

16. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելուց հետո ելքի մաքսային մարմնում`

ա) մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կատարում է նշում ապրանքները ելքի մաքսային մարմին հասցնելու վերաբերյալ, որից հետո իրականացվում է մաքսային հսկողություն. ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տարանցվող տրանսպորտային միջոցների վրա մուտքի մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը` առանց մաքսային ապահովումները վնասելու, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին:

(16-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն, խմբ., փոփ. 24.09.10 N 1241-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

18. Եթե տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրում նշված ժամկետում փաստացի չեն տեղափոխվել ելքի մաքսային մարմնով, ապա մուտքի մաքսային մարմնում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և օրենքով սահմանված կարգով սկսվում է վարչական վարույթ:

(18-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն, խմբ. 24.09.10 N 1241-Ն)

 

IV. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման «Բարդ տարանցում» ձեվը

 

19. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցիկ փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցից տարանցիկ փոխադրման ընթացքում պետք է բեռնաթափվեն (կամ լրաբեռնվեն) տարանցիկ փոխադրում կամ այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներ:

(19-րդ կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

20. Մուտքի մաքսային մարմնում բեռան տարանցվող մասի համար լրացվում է մաքսային հայտարարագիր` երեք օրինակից: Բեռան չտարանցվող մասի մաքսային ձևակերպումներն ու մաքսային հսկողությունն իրականացվում են առանձին (սույն կարգից անկախ)` ընտրված մաքսային ռեժիմի համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե բեռան չտարանցվող (այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված) մասը պետք է սահմանված կարգի համաձայն մաքսային ձևակերպում ստանա, կամ տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը նախարարության մաքսատներից կամ մաքսային կետերից (այսուհետև` միջանկյալ մաքսային մարմին) մեկում (մի քանիսում) պետք է լրաբեռնվի այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներում, կամ եթե որևէ միջանկյալ մաքսային մարմնում պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը ապա`

ա) մուտքի մաքսային մարմնում տարանցվող ապրանքների համար լրացված հայտարարագրի համապատասխան սյունակում ըստ հերթականության նշվում են միջանկյալ մաքսատները.

բ) «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի oրինակները բաշխվում են սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով, իսկ փոխադրման ամփոփագրերի շրջանառությունն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով: Ընդ որում, հայտարարագրի ընդունումից հետո վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները:

«Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով, իսկ փոխադրման ամփոփագրերի շրջանառության կարգը նախարարության կողմից սահմանվում է առանձին` սույն կարգից անկախ: Ընդ որում, նախքան հայտարարագրի առաջին օրինակը վերադաս մաքսային մարմին ուղարկելը նույն հասցեով ուղարկվում է ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի և փոխադրման ամփոփագրի տվյալները (բովանդակությունը):

(20-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն, խմբ. 24.09.10 N 1241-Ն)

21. Մուտքի մաքսային մարմինը, հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, որոշում է ելքի մաքսային մարմին հասցնելու ժամկետները և ստուգում դրա առկայությունը հայտարարագրում:

(21-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն, խմբ. 24.09.10 N 1241-Ն)

211. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը: Եթե նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխություն, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագրում նշում է դրա մասին և միևնույն ժամանակ նշում է տրանսպորտային միջոցի փոփոխության վայրը:

(211 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն, փոփ. 24.09.10 N 1241-Ն)

212. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված մաքսային ձևակերպումների իրականացման վայրերում:

(212 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն, 24.09.10 N 1241-Ն)

213. Մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը տրանսպորտային միջոցի փոփոխության դեպքում հայտարարագրի դարձերեսին կատարում է նշում փոփոխված տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ և հաստատում անձնական կնիքով:

(213 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

23. Բեռն առաջին միջանկյալ մաքսային մարմին հասցնելուց հետո մաքսատանը հանվում են մուտքի մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումները (եթե այդպիսիք կան), բեռնաթափվում է բեռան այն մասը, որը ենթակա է մաքսային ձևակերպման, տվյալ մաքսային մարմնում կամ (և) լրաբեռնվում են այն ապրանքները, որոնք, մաքսային ձևակերպում ստացած լինելով տվյալ մաքսային մարմնում, պետք է փոխադրվեն տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցով կամ տարանցվող ապրանքները վերաբեռնվում են այլ տրանսպորտային միջոցի վրա: Այնուհետև, հնարավորության դեպքում, տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի վրա դրվում են մաքսային ապահովումներ, որոնց վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի դարձերեսին կատարում է նշումներ և հաստատում անձնական կնիքով բեռը և բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը` փոխադրման ամփոփագրի հետ միասին, ուղարկվում է հաջորդ միջանկյալ մաքսային մարմին կամ, դրա բացակայության դեպքում` ելքի մաքսային մարմին: Յուրաքանչյուր հաջորդ միջանկյալ մաքսատանը հանվում են նախորդ միջանկյալ մաքսատան կողմից դրված մաքսային ապահովումները, որից հետո մաքսային ձևակերպումները և հսկողությունն իրականացվում են նույն կարգով, ինչ առաջին միջանկյալ մաքսատանը:

(23-րդ կետը փոփ., լրաց. 04.08.05 N 1168-Ն, լրաց. 24.09.10 N 1241-Ն)

24. Եթե տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի վրա հնարավոր է դնել մաքսային ապահովումներ, ապա բեռը վերջին միջանկյալ մաքսային մարմին հասցվելուց հետո պարտադիր մաքսային ուղեկցումը դադարեցվում է:

(24-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

25. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելուց հետո ելքի մաքսային մարմնում`

ա) մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կատարում է նշում ապրանքները ելքի մաքսային մարմին հասցնելու վերաբերյալ, որից հետո իրականացվում է մաքսային հսկողություն. ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տարանցվող տրանսպորտային միջոցների վրա վերջին միջանկյալ մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը` առանց մաքսային ապահովումները վնասելու, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին:

(25-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն, խմբ., փոփ. 24.09.10 N 1241-Ն)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

27. Եթե տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրում նշված ժամկետում փաստացի չեն տեղափոխվել ելքի մաքսային մարմնով, ապա մուտքի մաքսային մարմնում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և օրենքով սահմանված կարգով սկսվում է վարչական վարույթ:

(27-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն, խմբ. 24.09.10 N 1241-Ն)

 

V. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանությունը

 

28. Անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով տարանցիկ փոխադրումը սահմանված ժամկետում ավարտել չկարողանալու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ընթացքում` գործող կարգի համաձայն տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող է հանձնել տարանցման երթուղուն մոտ գտնվող ցանկացած մաքսային մարմին (այսուհետև` ընդունող մաքսային մարմին)` պատասխանատու պահպանության:

29. Ընդունող մաքսային մարմինը, ստանալով տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները պատասխանատու պահպանության հանձնելու մասին դիմումը, դրա մասին նույն օրը ռադիոհեռագրով տեղեկացնում է վերադաս և մուտքի մաքսային մարմիններին` ռադիոհեռագրում նշելով մուտքի մաքսային մարմնի անվանումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքի մաքսային մարմնից բացթողման ամիսը, ամսաթիվը և մուտքի մաքսային մարմնում լրացված հայտարարագրի տեսակն ու գրանցման համարը:

(29-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն, լրաց., փոփ. 24.09.10 N 1241-Ն)

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

32. Տարանցվող ապրանքների տեղափոխումը վերսկսելու օրը պատասխանատու պահպանության ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի դարձերեսին նշումներ է կատարում վերսկսման ամսաթվի վերաբերյալ` նշելով ընդունած մաքսային մարմնի անվանումը, և կնքում անձնական կնիքով: Նույն օրը ռադիոհեռագրով տեղեկացնում է վերադաս և մուտքի մաքսային մարմիններին` ռադիոհեռագրում նշելով մուտքի մաքսային մարմնի անվանումը, հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու գրանցման համարը և ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման վերսկսման ամսաթիվը:

(32-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն, խմբ. 24.09.10 N 1241-Ն)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

34. (34-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

 

VI. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով (սահմանային մաքսային երկու կետերի միջեվ) ապրանքների տեղափոխումը տրանսպորտային միջոցի փոփոխմամբ

 

35. (35-րդ կետը փոփ., լրաց. 25.06.04 N 941-Ն, ուժը կորցրել է 04.08.05 N 1168-Ն)

(6-րդ բաժինն ուժը կորցրել է 04.08.05 N 1168-Ն)

 

 

Ձև 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային ՄԱՐՄՆում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Ձևն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

Ձև 1ա

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային ՄԱՐՄՆում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Ձևն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

 

Ձև 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ելքի մաքսային ՄԱՐՄՆում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Ձևն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

 

Ձև 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում վերադաս մաքսային մարմնում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Ձևն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)

 

Ձև 3ա

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում վերադաս մաքսային մարմնում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Ձևն ուժը կորցրել է 24.09.10 N 1241-Ն)