Գլխավոր տեղեկություն
Համար
N 1025-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2010 թվականի N 1025-Ա

 

Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ, Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Գ. Կոստանյանին (համաձայնությամբ) և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կ. Գևորգյանին (համաձայնությամբ) 2010 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 4-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գնահատման 1-ին և 2-րդ փուլերի համապատասխանության լրացուցիչ զեկույցի քննարկմանը մասնակցելու համար:

2. Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Գ. Կոստանյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին.

2) Կ. Գևորգյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Օսիկյանի, Գ. Կոստանյանի և Կ. Գևորգյանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 26
Երևան