Գլխավոր տեղեկություն
Համար
N 1276-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.13/50(784) Հոդ.1140
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 1276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի «II. Տեսչության նպատակները և խնդիրները» բաժնի 7-րդ կետի`

ա. «դ» ենթակետում «համակարգում» բառը փոխարինել «իրականացման ապահովում» բառերով,

բ. «ե» ենթակետից հանել «սանիտարահամաճարակային անվտանգության չափորոշիչների սահմանման,», իսկ «նորմատիվների» բառից հետո հանել «մշակման և դրանց» բառերը,

գ. «բ», «ը» և «ժ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 1 հավելվածի «III. Տեսչության գործառույթները» բաժնի 8-րդ կետի`

ա. «ա» ենթակետի առաջին պարբերությունում «ուսումնասիրությունների» բառից հետո հանել «և հիգիենիկ փորձաքննության կատարման» բառերը, երկրորդ պարբերությունում «ինչպես նաև մասնակցություն անհրաժեշտ առաջարկությունների մշակմանը» բառերը փոխարինել «առաջարկությունների ներկայացում» բառերով, իսկ իններորդ պարբերությունում «պետական վիճակագրական հաշվառումը» բառերը փոխարինել «վարչական վիճակագրական հաշվառում» բառերով,

բ. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. «ե» ենթակետի չորրորդ պարբերությունում «կատարել» բառը փոխարինել «պահանջել կատարել» բառերով,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» և «ժ» ենթակետերով.

«թ) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչություն.

ժ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 5
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան