Գլխավոր տեղեկություն
Համար
N 238
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.08.2001-03.10.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1998

041.0238.11.05.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 1998 թվականի N 238
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՇԵՆՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող նախագծային ինստիտուտների (ցանկը կցվում է) զբաղեցրած շենքերը մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևան քաղաքապետին` մինչև 1998 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել նախագծային ինստիտուտների զբաղեցրած շենքերի հատակագծերը, աշխատողների թվի և շենքերի պահպանման ծախսերի մասին տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված տվյալներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նախագծային ինստիտուտների զբաղեցրած շենքերի պահպանումը կազմակերպելու, դրանք նախագծային ինստիտուտներին տրամադրելու պայմանների և պահպանման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ց Ա Ն Կ

 

այն նախագծային ինստիտուտների, որոնց զբաղեցրած շենքերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

Երևանի պետական նախագծային ինստիտուտ

«Դիզայն» տեխնիկական գեղագիտության ինստիտուտ

«Հայարդշին» կոմպլեքսային նախագծային ինստիտուտ

«Ագաթ-777» հատուկ կոնստրուկտորական բյուրո

«Էլբրուս» հատուկ կոնստրուկտորական բյուրո

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

«Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտ

«Հայգյուղշիննախագիծ» ինստիտուտ

«Հայջրշիննախագիծ» ինստիտուտ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

 

«Հայէներգացանցնախագիծ» ինստիտուտ

«Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ

«Հայսեյսմաէներգանախագիծ» ինստիտուտ

«Հայատոմ» ինստիտուտ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն

 

«Հայպետտրանսպորտնախագիծ» ինստիտուտ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտ

«Հայկոմուննախագիծ» ինստիտուտ

 

Երևանի քաղաքապետարան

 

«Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտ

«Երևաննախագիծ» ինստիտուտ


 

(Ցանկը փոփ. 06.11.98 N 618, 06.02.01 N 94, 07.08.01 N 589)