Գլխավոր տեղեկություն
Համար
N 1431-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1321
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1431-Ն

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 5202.86 հեկտար:

 2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան ստորև նշված համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 5202.86 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 3587.87 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ 3275.39 հեկտար արոտավայր, 312.48 հեկտար այլ հողատեսքեր, 0.91 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 142.58 հեկտար անտառային հողեր, 2.61 հեկտար ջրային հողեր.

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 1466.54 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից 1371.73 հեկտար արոտավայր, 94.81 հեկտար այլ հողատեսքեր, 0.45 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 1.9 հեկտար ջրային հողեր:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 12
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1431-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հյուսիս-արևմտյան մասում:

Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 5202.86 հեկտար։

Տարածքը հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքին, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Միջնատան գյուղական համայնքին:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՐՊԱՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Ա»-«Բ»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Միջնատան և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք՝ անցնելով 639 մ, հասնում N 1 սահմանակետին: N 1 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հյուսիս-արևելք, ջրբաժանով, N 2-3 սահմանակետերով անցնելով 2494 մ, հասնում է N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, 2728.0 մ նիշ ունեցող բարձունքով անցնելով 1903 մ՝ հասնում N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, 2649.5 մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև բարձունքներով անցնելով 988 մ՝ հասնում է N 6 սահմանակետին: N 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 771 մ՝ հասնում N 7 սահմանակետին: N 7 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնելով 966 մ՝ հասնում է «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի և Շահումյանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7761 մ է:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Բ»-«Գ»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի և Շահումյանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 1112 մ, հասնում 2820.9 մ բարձրություն ունեցող Փարթամ լեռան գագաթին գտնվող N 8 սահմանակետին: N 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, ջրբաժանով անցնելով 913 մ՝ հասնում N 9 սահմանակետին: N 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, բարձունքներով, ջրբաժանով անցնելով 1810 մ՝ հասնում է N 10 սահմանակետին: N 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, 2915.0 մ բարձունքով անցնելով 1167 մ՝ հասնում է 3091.4 մ նիշ ունեցող Ձիթհանից լեռնագագաթին գտնվող «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5002 մ է:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Գ»-«Դ»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը 3066.4 մ և 3045.4 մ նիշ ունեցող բարձունքներով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, անցնում 656 մ, հասնում N 11 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, անցնում 1189 մ, հասնում N 12 սահմանակետին: N 12 սահմանակետից սահմանագիծը լանջերով, հորիզոնականներին ուղղաձիգ թեքվում է դեպի արևմուտք և հարավ-արևմուտք, N 13-14 սահմանակետերով անցնում 2630 մ, հասնում N 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, հատելով 2388.6 մ նիշ ունեցող N 16 սահմանակետը՝ անցնում 2272 մ, հասնում Երկար գետի ափին գտնվող «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի և Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6747 մ է:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Դ»-«Ե»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի և Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք` հատելով 2428.3 մ նիշ ունեցող N 17 սահմանակետը, անցնում 1430 մ, հասնում գետի և առվի հատման տեղում գտնվող՝ 2102.0 մ նիշ ունեցող N 18 սահմանակետին, ապա լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 981 մ, հասնում N 19 սահմանակետին: N 19 սահմանակետից սահմանագիծը 2491.6 մ և 2506.1 մ նիշ ունեցող բարձունքով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 887 մ, հասնում N 20 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 195 մ, հասնում 2512.7 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող N 21 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 706 մ, հասնում Ետնաձոր գետի ափին գտնվող N 22 սահմանակետին: N 22 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ, անցնում 709 մ, հասնում N 23 սահմանակետին, ապա թամբով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 291 մ, հասնում N 24 սահմանակետին: N 24 սահմանակետից սահմանագիծը կրկին ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, հատելով 2462.3 մ նիշ ունեցող կետը՝ անցնում 568 մ, հասնում առվի եզրին գտնվող N 25 սահմանակետին, ապա լանջով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 519 մ, հասնում N 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք՝ հատելով 2342.08 մ նիշ ունեցող 2 առուների հատման տեղը, անցնում 850 մ, հասնում N 27 սահմանակետին: N 27 սահմանակետից սահմանագիծը 2300.0 մ նիշ ունեցող հորիզոնականի ուղղությամբ թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, անցնում 683 մ, հասնում 3 առուների հատման տեղում գտնվող N 28 սահմանակետին: N 28 սահմանակետից սահմանագիծը 2415.2 մ, 2459.8 մ, 2485.7 մ նիշ ունեցող կետերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1117 մ, հասնում N 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 418 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9354 մ է:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Ե»-«Զ»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, N 30 սահմանակետով անցնում 947 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Լուսագյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 947 մ է:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Զ»-«Է»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Լուսագյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2781.6 մ նիշ ունեցող բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, N 31 սահմանակետով անցնում 2001 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի և Մելիքգյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2001 մ է:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Է»-«Ը»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի և Մելիքգյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայով հատում 2742.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող N 32 սահմանակետը, անցնում 3434 մ, հասնում N 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայով անցնելով 1668 մ՝ հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղի և Միջնատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5102 մ է:

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Ը»-«Ա»

 

«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղի և Միջնատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 1114 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Միջնատան և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1114 մ է:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1431-Ն որոշման

 

Ք Ա Ր Տ Ե Զ

 

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան