Գլխավոր տեղեկություն
Համար
N 1430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1320
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1430-Ն

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 17371.76 հեկտար:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան ստորև նշված համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 17371.76 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 4502.72 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ 18.33 հեկտար խոտհարք, 3750.34 հեկտար արոտավայր, 734,05 հեկտար այլ հողատեսքեր, 3.07 հեկտար անտառային հողեր, 4.97 հեկտար ջրային հողեր.

2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 6388.86 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ 5726.75 հեկտար արոտավայր, 662,11 հեկտար այլ հողատեսքեր, 22.31 հեկտար ջրային հողեր.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 6420.52 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ 5372,32 հեկտար արոտավայր, 1048,19 հեկտար այլ հողատեսքեր, 14.34 հեկտար անտառային հողեր, 14.97 հեկտար ջրային հողեր:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 12
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1430-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի հյուսիս-արևելյան մասում, Արփա գետի վերին հոսանքների ավազանում:

Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 17371.76 հեկտար:

Արգելավայրը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» սահմանագծով համընկնում է պետական սահմանի հետ, հարավ-արևելքից և հարավից սահմանագիծը «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայքի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ջերմուկի պետական արգելավայրին, «Դ»-«Ե» հատվածով Ջերմուկի քաղաքային համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Ջերմուկի պետական արգելավայրին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով՝ Ջերմուկի քաղաքային համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքին:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով` սահմանագիծը համընկնում է պետական սահմանի հետ:

«Ա» -«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 28326.0 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և պետական սահմանի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով` N 1 սահմանակետով անցնում 2387.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով` N 3-4 սահմանակետերով անցնում 3000.0 մ, հասնում գագաթին գտնվող N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, այնուհետև կրկին արևմուտք, լանջով` N 6-7 սահմանակետերով անցնում 692.0 մ, հասնում է N 8 սահմանակետին, այստեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 258.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ջերմուկի պետական արգելավայրի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6336 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՋԵՐՄՈՒԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, N 1 սահմանակետով անցնում 368.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 2 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում հյուսիս-արևելք, ապա արևելք, ջրբաժանով` N 3 սահմանակետով անցնելով 846.0 մ, հասնում է բարձունքի վրա գտնվող N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 273.0 մ, հասնում հաջորդ բարձունքի վրա գտնվող N 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 307.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 6 սահմանակետին: N 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով` N 7-10 սահմանակետերով անցնում 1475.0 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3269.0 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՔԱՂ. ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 766.0 մ, հասնում բարձունքի գագաթի N 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, ջրբաժանով, վարելահողերի եզրով անցնում է 811.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 2 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 522.0 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2099 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՋԵՐՄՈՒԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 1616.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 369.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 2 սահմանակետին: N 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, լանջով անցնում 1754.0 մ, հասնում ձորերի հատման կետում գտնվող N 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, ձորով անցնում 873.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով անցնում 346.0 մ, հասնում N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 623.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 6 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով` N 7 սահմանակետով անցնում 1261.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, N 9 սահմանակետով անցնում 1336.0 մ, հասնում N 10 սահմանակետին: N 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 425.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով` N 12-18 սահմանակետերով անցնում 2544.0 մ, ձորի եզրի N 19 սահմանակետին: N 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև կրկին հարավ-արևելք, հատում ձորը, ժայռերի եզրով` N 20-23 սահմանակետերով անցնում 1560.0 մ, հասնում ժայռի եզրին գտնվող N 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, հատում ձորը, անցնում 280.0 մ, հասնում ժայռի եզրին գտնվող N 25 սահմանակետին: N 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ժայռերի եզրով անցնում 864.0 մ, հասնում N 26 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևմուտք, լանջերով` հատելով ձորը, N 27-28 սահմանակետերով անցնում է 2048.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 29 սահմանակետին: N 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, բարձունքների գագաթներով` N 30 սահմանակետով անցնում 647.0 մ, հասնում ձորի եզրի N 31 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը՝ լանջով անցնում է 719.0 մ, հասնում N 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, լանջով անցնում 301.0 մ, հասնում N 33 սահմանակետին: N 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, լանջով անցնում 229.0 մ, հասնում ձորի եզրի N 34 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, ձորով անցնում 307.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18102 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՔԱՂ. ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ձորի ոլորանների` N 1-3 սահմանակետերով անցնում 1272 մ, հատելով ձորակներ՝ հասնում N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 667 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1939 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՀԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի և Կարմրաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, N 1 սահմանակետով անցնում 706 մ, հասնում N 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 51 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 3 սահմանակետին: N 3 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորի ոլորանների N 4-11 սահմանակետերով անցնում 4323 մ, հատելով ձորակներ՝ հասնում Ջերմուկի ջրաբանական արգելավայրի, Ջերմուկի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5029 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի և պետական սահմանի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, լանջերով` N 1-3 սահմանակետերով անցնում 4283 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, այնուհետև ջրբաժանով, N 5 սահմանակետով անցնում 4593 մ, հասնում բարձունքի գագաթի` N 6 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 896 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի և Կարմրաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9772 մ է:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1430-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան