Գլխավոր տեղեկություն
Համար
N 1235-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1105
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1235-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի մարտի 27-ի N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 915-Ն որոշման 3.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մասնավորեցումից հետո 7 տարվա ընթացքում կատարել 130 մլն դրամի չափով ներդրում.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 28

 Երևան