Գլխավոր տեղեկություն
Համար
N 1260-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2011-16.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1119
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1260-Ն

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման հայտարարագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է կենդանի կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստման կարգը:

2. Կենդանի դոնորից կամ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով վերցվում են միայն այն օրգանները և (կամ) հյուսվածքները, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 502-Ն որոշմամբ սահմանված` փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկում:

3. Կենդանի դոնորից կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը, մշակելը և փոխպատվաստելը կարող է իրականացվել միայն համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված բժշկական հաստատությունների կողմից (այսուհետ` բժշկական հաստատություն):

4. Օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստումն իրականացնելու բժշկական ուղեցույցները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

II. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

5. Բժշկական հաստատությունում փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում են միայն այն դեպքում, եթե`

1) առկա է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 132-Ն որոշմամբ սահմանված կարգով.

2) առկա է կենդանի դոնորի գրավոր համաձայնությունը.

3) վիրահատությանը նախորդող 15-oրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության բոլոր հնարավոր բարդությունների հավանականության և պոտենցիալ ռիսկի մասին:

6. Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող է վերցնել միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի խումբը: Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում են յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկական ուղեցույցների համաձայն:

7. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է արձանագրություն օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, որը կցվում է կենդանի դոնորի, իսկ պատճենը` ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:

8. Կենդանի դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները ենթարկվում են համապատասխան մշակման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

III. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնում է միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի խումբը: Նշված խմբում ընդգրկվում են բժիշկ-անեսթեզիոլոգ, վիրաբույժ, բուժքույրեր, դատական բժիշկ կամ պաթանատոմ: Անհրաժեշտության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով բուժանձնակազմի խմբում կարող են ընդգրկվել նաև այլ բժիշկ-մասնագետներ: Բուժանձնակազմի խմբի մեջ չեն ընդգրկվում այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

10. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ձևի ակտ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին: Ակտը վավերացվում է բժշկական հաստատության կնիքով: Ակտը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ պատճենն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

11. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է արձանագրություն յուրաքանչյուր վերցված օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, որը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ պատճենը` ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:

13. Դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները ենթարկվում են համապատասխան մշակման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

IV. ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Համապատասխան մշակման ենթարկված օրգանները և (կամ) հյուսվածքները փաթեթավորվում են համապատասխան ջերմային ռեժիմ ապահովող տեղափոխման արկղի կամ պայուսակի մեջ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված ձևի օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման հայտարարագրի լրացումից հետո օրգանները և (կամ) հյուսվածքները տեղափոխվում են այն բժշկական հաստատություն, որտեղ իրականացվելու է օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը:

15. Օրգանի և (կամ) հյուսվածքի տեղափոխման դեպքում, տեղափոխման հայտարարագրի հետ միասին, փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատություն են ուղարկվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով տրված դիակային դոնորի մասին և վերցված օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ տեղեկանքների պատճենները:

16. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում տեղափոխման արկղը կամ պայուսակը բացելուց հետո փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատության տնօրենի կողմից լիազորած անձի կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված ձևի ընդունման ակտ` փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների: Ընդունման ակտը լրացվում է 2 օրինակով, որոնցից մեկը պահվում է փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում, իսկ մյուսն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

17. Վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումն իրականացվում է միայն համապատասխան պատրաստվածություն ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի խմբի կողմից: Դիակային դոնորի դեպքում նշված բժշկական խմբի մեջ չեն կարող ընդգրկված լինել այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

18. Վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումն իրականացվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

19. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները փոխպատվաստվում են, եթե`

1) առկա է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 131-Ն որոշմամբ սահմանված կարգի.

2) առկա է ռեցիպիենտի գրավոր համաձայնությունը.

3) վիրահատությանը նախորդող 15-oրյա ժամկետում ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների և պոտենցիալ ռիսկի մասին:

20. Փոխպատվաստումն իրականացնելուց հետո բժշկական հաստատության տնօրենն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրին համապատասխան գրավոր տեղեկատվություն է հաղորդում ռեցիպիենտի և կատարված օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման

 

Ձև

----------------------------------------------------------------------------------------------------------------
(բժշկական հաստատության անվանումը)

 

Ա Կ Տ

 

դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին

 

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը -------------------------------------------------------------- տարիքը

 

Դիակային դոնորից օրգան (օրգաններ) և (կամ) հյուսվածք (հյուսվածքներ)` ------------------------------

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (նշվում է (են) օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) անվանումները)

 

վերցնելն իրականացվել է դոնորի ուղեղային մահվան հաստատումն արձանագրելուց հետո`

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------:

 

Օրգանը (օրգաններ) և (կամ) հյուսվածքը (հյուսվածքներ) վերցվել են ---------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, բժշկի (բժիշկներ) պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

------- կողմից:

 

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման վիրահատության կարճ նկարագիրը՝

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Վիրահատության սկիզբը`---------------------------------- ավարտը`-------------------------------------------------:

 

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման վիրահատությանը մասնակցել են նաև՝

 

վիրաբույժներ ----------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

անեսթեզիոլոգ ---------------------------------------------------------------------------------------------------------------

 (նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

վիրաբուժական բուժքույր -----------------------------------------------------------------------------------------------

 (նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ -------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցմանը ներկա է գտնվել դատաբժշկական փորձագետ կամ պաթանատոմ

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Բժշկական հաստատության տնօրեն -----------------------------------------------------------------------------------

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը, որտեղ վերցվել է օրգանը և (կամ) հյուսվածքը)

 

Գտնվելու վայրը ------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հեռախոսահամարը և ֆաքսի համարը --------------------------------------------------------------------------------

 

օրը/ամիսը/տարին --------------------------------------------------------------------------------- ժամը --------------

 

Սույն հայտարարագրով հավաստում եմ, որ -------------------------------------------------------------------------

   (օրգանի (կամ) հյուսվածքի անվանումը)

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (արկղում փաթեթների քանակը)

 

փաթեթավորվել է պահանջվող արկղում (պայուսակում): Արկղը (պայուսակը) փակման պահից գտնվել է խիստ հսկողության ներքո: Չի խախտվել արկղի (պայուսակի) ամբողջականությունը և պահանջվող ջերմային ռեժիմը: Տեղափոխման պահից որևէ անձի կամ բնույթի կողմնակի միջամտություն չի կատարվել:

 

----------------------------------------------------------------------------------- տեղափոխվելու է -------------------------

 (օրգանի և (կամ) հյուսվածքի անվանումը)

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և ֆաքսի համարը)

 

Տեղափոխումն իրականացրել է

 

--------------------------------

--------------------------------

 (անունը, ազգանունը)

  (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման

 

Ը Ն Դ ՈՒ Ն Մ Ա Ն  Ա Կ Տ

 

փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների

 

Օրը, ամիսը, տարին --------------------------20------թ.        Ժամը -----------------------
Տեղափոխման արկղը (պայուսակը) ամբողջական է`

 
 

 այո

 
 

 ոչ

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը, որտեղից տեղափոխվել է օրգանը և (կամ) հյուսվածքը)

Գտնվելու վայրը --------------------------------------------------------------------------------------------------------------

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը ------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(տեղափոխված օրգանը և (կամ) հյուսվածքն ընդունող բժշկական հաստատության անվանումը)

 

Գտնվելու վայրը ---------------------------------------------------------------------------------------------------------------

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը -------------------------------------------------------------------------------------

Հատուկ նշումներ --------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 ......................................................

 ......................................................

  (տեղափոխումն իրականացնող
բժշկական հաստատության
 լիազորած անձի ստորագրությունը,
անունը, ազգանունը)

 (ընդունումն իրականացնող 
բժշկական հաստատության 
  լիազորած անձի ստորագրությունը,
անունը, ազգանունը)

 

     Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան