Գլխավոր տեղեկություն
Համար
N 1239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2010-01.01.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1108
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1239-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 470-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» 470-Ն որոշման հավելվածի «Սյունիքի մարզ» բաժնում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) «X» գոտին լրացնել հետևյալ բառերով.

«ք. Քաջարան. տասներորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` սկսած քաղաքի վարչական սահմանագծի արևելյան հատվածի և Ողջի գետի հատման կետից, գետի հունով հոսանքին հակառակ մինչև «Զ.Պ.Մ.Կ» ՓԲԸ-ի թափուկատար արտադրական կամրջի հարևանությամբ անցնող աջափնյա հեղեղատարի հետ հատումը, այնուհետև հեղեղատարով դեպի հարավ մինչև Քաջարան - Մեղրի մայրուղու հետ հատումը, այնուհետև Քաջարան - Մեղրի մայրուղով դեպի արևմուտք մինչև Խանջյան փողոցի թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ անցնող հեղեղատարի հետ հատումը, այնուհետև այդ հեղեղատարով դեպի հարավ մինչև «Զ.Պ.Մ.Կ» ՓԲԸ-ի դատարկ ապարների թափուկավայր տանող ավտոճանապարհի հետ հատումը, այնուհետև այդ ավտոճանապարհով դեպի արևմուտք մինչև հաջորդ հեղեղատարի հետ հատումը, այնուհետև հեղեղատարով դեպի հյուսիս մինչև Ողջի գետի հետ հատումը, այնուհետև Ողջի գետով հոսանքին հակառակ մինչև մարզահամալիրի հարևանությամբ անցնող հեղեղատարի հետ հատումը, այնուհետև այդ հեղեղատարով դեպի հյուսիս մինչև հեղեղատարի սկիզբը, այնուհետև այդ նույն ուղղությամբ մինչև վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև վարչական սահմանագծի երկայնքով դեպի արևմուտք, հետո դեպի հարավ և դեպի արևելք` մինչև կրկին Ողջի գետի և համայնքի վարչական սահմանագծի հատման կետը».

2) «XI» գոտին «ք. Գորիս,» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ պարբերությամբ.

«ք. Քաջարան. տասնմեկերորդ գոտու ներքին սահմանը համընկնում է տասներորդ գոտու սահմանագծին, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի վարչական սահմանագծով».

3) «XIII» գոտուց հանել «ք. Քաջարան» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 28

Երևան