Գլխավոր տեղեկություն
Համար
N 571-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.11.2010-20.08.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.24/28(483) Հոդ.550
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 571-Ն

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10, 16, 22, 24, 25, 26, 27 և 28-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) ապահովագրական նպաստը հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները` համաձայն N 4 հավելվածի.

ե) գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը, լրացման ու տրամադրման կարգը` համաձայն NN 6 և 7 հավելվածների.

է) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկն ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմք ընդունելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.

ը) չստացված ապահովագրական նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը` համաձայն N 9 հավելվածի:

1.1. Սահմանել, որ սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

(1.1-ին կետը լրաց. 15.05.08 N 435-Ն)

1.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահել լիազոր մարմնի` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավասությունները:

(1.2-րդ կետը լրաց. 15.05.08 N 435-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 15.05.08 N 435-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 15.05.08 N 435-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 15.05.08 N 435-Ն)

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` ապահովագրական նպաստի նշանակման համար հիմք հանդիսացող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը լրացնելու և տրամադրելու կարգը բժշկական հաստատության կողմից պահպանելու համար:

6. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը, որոշման 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրության 1-ին կետի «ա», «բ», «գ» ենթակետերը, 3, 4, 8-42, 52, 53, 55, 57 և  58-րդ կետերը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշումը,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի իրականացման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 184 որոշման 1, 2, 4, 5 և 6-րդ կետերը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 6
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. Տուբերկուլյոզ,

2. Հետինֆարկտային վիճակներ, եթե հիվանդն առնվազն մեկ ամիս բուժվել է ստացիոնարում,

3. Ստամոքսի, տասներկումատնյա աղիքի հետվիրահատական վիճակներ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

I. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):

(1-ին կետը փոփ. 14.05.09 N 536-Ն)

2. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով ապահովագրական նպաստի իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` ընդհանուր հիմունքներով:

3. Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստ վճարվում է անաշխատունակության թերթիկով վավերացված բոլոր օրերի համար, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված տևողությամբ` մինչև նրա` օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

4. Վարձու աշխատողին տրվող հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է այն ժամանակահատվածի համար, երբ քաղաքացին գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ` բացառությամբ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

Եթե վարձու աշխատողից անկախ պատճառներով հղիության և ծննդաբերության արձակուրդը չի ձևակերպվել, ապա նպաստը նշանակվում և վճարվում է` սկսած այն ժամկետից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք:

5. Ապահովագրական նպաստը հաշվարկվում և նշանակվում է սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:

6. Վարձու աշխատողն ապահովագրական նպաստի հաշվարկման և նշանակման համար գործատուին է ներկայացնում բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը (սույն կարգով սահմանված դեպքերում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը):

7. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է ապահովագրական նպաստը, ինչպես նաև կնքում է աշխատողի ներկայացրած (գործատուի կողմից դեռևս չլրացված) անաշխատունակության թերթիկի լուսապատճենը (լուսապատճենները), ինչը հիմք է հանդիսանում մյուս գործատուի (գործատուների) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից (այսուհետ` տարածքային բաժին) ապահովագրական նպաստի նշանակման համար:

(7-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

8. Անաշխատունակության թերթիկին (սույն կարգով սահմանված դեպքերում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենին) կից ներկայացվում են նաև`

ա) ընտանիքի հիվանդ անդամի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելիս` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում,

բ) առողջարանային ուղեգրի լուսապատճենը` առողջարանային բուժման նպաստի դեպքում,

գ) ապահովագրական (աշխատանքային) ստաժը հաստատող փաստաթղթեր կամ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

9. Ապահովագրական (աշխատանքային) ստաժը հաստատող փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել`

ա) 18 տարին չլրացած հաշմանդամ երեխայի ծննդյան վկայականի լուսապատճենը և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված հաշմանդամության մասին տեղեկանքի լուսապատճենը, եթե ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձն իր խնամքի տակ ունի 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա, կամ`

բ) երեխաների ծննդյան վկայականների լուսապատճենները, եթե ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձն իր խնամքի տակ ունի 3 և ավելի երեխա, կամ`

գ) խնամակալության և հոգաբարձության մարմինների տված տեղեկանքը, եթե ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձ է, կամ`

դ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակցության փաստը հավաստող փաստաթղթի լուսապատճենը, կամ`

ե) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու պատճառով հաշմանդամ ճանաչվելու մասին փաստաթղթի լուսապատճենը:

10. Գործատուն լրացնում է անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը և ներկայացված փաստաթղթերի հիման վրա հաշվարկում ու նշանակում ապահովագրական նպաստը:

11. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողներին տրվող ապահովագրական նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով` օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությամբ:

12.  Պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարումից` օրենքով սահմանված կարգով ազատված գործատուների կողմից վարձու աշխատողներին տրվող ապահովագրական նպաստները հաշվարկվում, նշանակվում և վճարվում են ընդհանուր հիմունքներով` գործատուի միջոցների հաշվին:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարումից` օրենքով սահմանված կարգով ազատված գործատուների` իրենց վարձու աշխատողների ապահովագրական նպաստները վճարելու ուղղությամբ կատարած ծախսերը չեն փոխհատուցվում:

(12-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)


II. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Անհատ ձեռնարկատերերին և նոտարներին (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք) տրվող ապահովագրական նպաստները հաշվարկում, նշանակում և վճարում է տարածքային բաժինը` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):

(13-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն, լրաց. 14.05.09 N 536-Ն)

14. Ապահովագրական նպաստ ստանալու համար ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իր` որպես ապահովադիր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում սահմանված ձևի դիմում` կցելով`

ա) բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը (սույն կարգով սահմանված դեպքերում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը),

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված տեղեկանքը ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի մասին,

գ) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը,

դ) ապահովագրական (աշխատանքային) ստաժը հաստատող փաստաթուղթ (փաստաթղթեր):

(14-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

15. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն ունի մինչև 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, ապա ապահովագրական (աշխատանքային) ստաժը հաստատող փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացնել սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը:

16. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը, հաշվարկում, նշանակում և վճարում է ապահովագրական նպաստը:

(14-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

 

III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալի համար (այսուհետ` դատապարտյալ) հաշվարկվում և նրան վճարվում են միայն հիվանդության, հղիության և ծննդաբերության նպաստներ (այսուհետ` նպաստ)` ընդհանուր հիմունքներով:

18. Դատապարտյալին նպաստը նշանակում և վճարում է հիմնարկը:

19. Դատապարտյալին անաշխատունակության թերթիկ տրամադրում է հիմնարկի կամ հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպությունը:

20. Հիմնարկի ղեկավարը գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է աշխատանքային (ապահովագրական) ստաժի, դրանում հաշվարկվող գործունեության առանձին տեսակների մասին տեղեկատվություն կամ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթեր, որոնք պահվում են դատապարտյալի անձնական գործում:

21. Տևական հիվանդություն ունեցող դատապարտյալը բժշկասոցիալական փորձաքննության է ուղարկվում անաշխատունակությունն սկսվելու օրվանից 3 ամսվանից ոչ ուշ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 1457-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 15.05.08 N 435-Ն, փոփ., լրաց. 14.05.09 N 536-Ն) 


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ (ԵԿԱՄՏԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

1. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման 5-րդ կետով հաստատված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկի 1-ին կետով նախատեսված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից (այսուհետ` վաստակ), որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

2. Եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին լրիվ է աշխատել, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է` նշված 3 ամսվա վաստակը (բացառությամբ պարգևատրումների և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարների) բաժանելով 3-ի:

3. Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամսվանից կամ, եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 ամիսների ընթացքում աշխատողը լրիվ չի աշխատել (3 ամիսների օրացուցային ոչ բոլոր օրերի համար է հաշվարկվել աշխատավարձ), ապա միջին ամսական աշխատավարձը որոշելու համար այդ  3 ամիսների աշխատած օրերի համար հաշվարկված վաստակի ընդհանուր գումարը (բացառությամբ պարգևատրումների և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարների) բաժանվում է աշխատավարձ ստացած և հաշվառումից չհանվող ժամանակաշրջանների օրացուցային օրերի թվի վրա, և ստացված միջին օրական վաստակը բազմապատկվում է միջին ամսական օրացուցային օրերի թվով` 30.4-ով:

Հաշվառումից չհանվող ժամանակաշրջանն այն ժամանակաշրջանն է, երբ քաղաքացու համար չի հաշվարկվել աշխատավարձ և այն հետևանք չէ օրենքով սահմանված ամենամյա (այդ թվում` լրացուցիչ և երկարացված) կամ նպատակային արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության:

4. Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները գումարի մեկ տասներկուերորդի չափով ավելացվում են սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձին` բացառությամբ հաջորդ պարբերությունում նշված դեպքի:

Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 ամիսների ընթացքում աշխատողն ընդհանրապես չի աշխատել (3 ամիսների օրացուցային օրերի համար չի հաշվարկվել աշխատավարձ), բայց ունեցել է սույն կարգի 1-ին կետով սահմանված այլ եկամուտ, ապա միջին ամսական աշխատավարձը որոշվում է` այդ ժամանակահատվածում փաստացի վճարված վաստակը 3-ի բաժանելու միջոցով:

Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն կարգի 1-ին կետով սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա, որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ), հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

(4-րդ կետը լրաց., փոփ. 14.05.09 N 536-Ն)

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից`  բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի:

(5-րդ կետը լրաց. 14.05.09 N 536-Ն)

6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու համար ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի բաժանվում է 12-ի:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված եկամուտ չի ունեցել, ապա, որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ), հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

(6-րդ կետը լրաց., փոփ. 14.05.09 N 536-Ն)

7. Եթե սույն կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, ապա ապահովագրական նպաստի չափը հաշվարկվում է Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:

(7-րդ կետը փոփ. 14.05.09 N 536-Ն)

(հավելվածը փոփ. 15.05.08 N 435-Ն, լրաց., փոփ. 14.05.09 N 536-Ն) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Սույն կարգով սահմանվում են «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապահովագրական նպաստը հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները (այսուհետ` ստաժ), դրանց հաշվառման կարգն ու պայմանները:

2. Ստաժում հաշվարկվում են`

ա) գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածը,

բ) զինվորական (այդ թվում` պարտադիր զինվորական) ծառայության ժամանակահատվածը,

գ) անհատ ձեռնարկատիրությամբ կամ նոտարական գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը:

3. Ստաժը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման N 2 հավելվածում նշված համապատասխան փաստաթղթերով:

4. Ապահովագրական ստաժում հաշվարկվում է աշխատանքի ընդունվելուց մինչև ազատվելու օրն ընկած, ինչպես նաև ստաժում հաշվառվող այլ գործունեության ամբողջ ժամանակաշրջանը՝ տարին, ամիսը, օրը: Ստաժում հաշվարկվում են գործունեության յուրաքանչյուր ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում իրար, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը՝ մեկ լրիվ տարի:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱՏՈՒԻ` ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ
ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու համար կատարված ծախսերը (այսուհետ` ծախս) փոխհատուցելու կարգը:

2. Գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները բավարար չեն, ապա գործատուն ապահովագրական նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն):

(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն, 14.05.09 N 536-Ն)

3. Ծախսը փոխհատուցելու նպատակով գործատուն պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվության հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն (այսուհետ` հարկային մարմին) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված ապահովագրական նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (թերթիկների) լուսապատճենը (լուսապատճենները), ինչպես նաև տվյալ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու համար հիմք հանդիսացած` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների հիմնավորվածության (կատարված աշխատանքի համառոտ նկարագրություն, միևնույն կամ համարժեք աշխատանքի համար այլ աշխատողների աշխատավարձի չափի և գործատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ) վերաբերյալ տեղեկանք, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) գործատուի կողմից:

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն, լրաց. 21.10.10 N 1372-Ն)

4. Հարկային մարմինը 15 օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա ծախսի գումարը, կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը (կնքելը)` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:

5. Տեղեկանքը հաստատելը (կնքելը) մերժվում է, եթե`

ա) փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները թերի են,

բ) տեղեկանքում ներկայացված տեղեկություններում առկա է թվաբանական սխալ,

գ) ապահովագրական նպաստը հաշվարկվել, նշանակվել և վճարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ կամ նպաստի հաշվարկման մեջ առկա է թվաբանական սխալ, և հարկային մարմնի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ առկա չէ փոխհատուցման ենթակա ծախսի գումարը, և (կամ) առկա է պակաս վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարը:

(5-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված դեպքերում` մերժման հիմքերը վերացվելուց և հարկային մարմին համապատասխան փաստաթղթեր ներկայացվելուց հետո 5 օրացուցային օրվա ընթացքում հարկային մարմինը հաստատում (կնքում) և գործատուին է վերադարձնում տեղեկանքը:

7. Եթե վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ առկա է փոխհատուցման ենթակա ծախսի այլ գումար, հարկային մարմինը դրա մասին նշում է կատարում տեղեկանքի վրա և կնքում ու գործատուին է վերադարձնում տեղեկանքը:

8. Գործատուն հարկային մարմնի հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացնում է սոցիալական ապահովության պետական ծառայություն:

(8-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

9. Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում գործատուի հաշվի համարին է փոխանցում ծախսի գումարը:

(9-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

(հավելվածը փոփ. 15.05.08 N 435-Ն, փոփ. 14.05.09 N 536-Ն, լրաց. 21.10.10 N 1372-Ն) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

Ձև

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ

Թ Ե Ր Թ Ի Կ

 

Սերիա _______ N ____

 

ՆԱԽՆԱԿԱՆ - ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N ____ ԹԵՐԹԻԿԻ
   (համապատասխանն ընդգծել)

Հիվանդության պատմություն

(քարտ) N ___________

 

 ____________________________________________________________ Կ.Տ.

(թերթիկը տրամադրող բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

______________________________________________________________

(բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

 

 

____________________________
        
                             

(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

    (սոցիալական քարտի համարը)   

_______________________________________________________________

(բնակության վայրը)

_______________________________________________________________

 

Հ Ա Տ Մ Ա Ն  Գ Ի Ծ

Հ Ա Տ Մ Ա Ն  Գ Ի Ծ

_______________________________________________________________

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ

Սերիա ______ N _____

Բուժհիմնարկի Կ. Տ.

ՆԱԽՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

N_____________ԹԵՐԹԻԿԻ

(համապատասխանն ընդգծել)

_____________________________________________________________

(բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

Տրված է ___________ 20  թ.

(ամսաթիվը, ամիսը)

____________________________
         
                             

(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

    (սոցիալական քարտի համարը)   

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Անաշխատունակության պատճառը

 
  

հիվանդություն

 
  
առողջարանային բուժում  
  
հղիության արձակուրդ
 
  
հիվանդի խնամք  
  
պրոթեզավորում  
  
ծննդաբերության արձակուրդ

(համապատասխանը նշել)

______________________________________________________________

(խնամքի անհրաժեշտության  պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նշել հիվանդի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ախտորոշում)

 

ՌԵԺԻՄ

Նշում` ռեժիմի խախտման մասին

______________

Բուժող բժշկի ստորագրությունը

______________

Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը

 

 

 

 

 

   

Ուղարկված է ԲՍՓՀ __ ____ 20  թ.

20  թ. ___ -ից մինչև 20  թ. ____ -ի ___-ը  Ուղեգրած բժիշկ  _______________________________________

                             (ազգանունը, 

 անունը, հայրանունը, ստորագրությունը)
Գլխավոր բժիշկ ___________________

(ստորագրությունը)

ԲՍՓՀ-ի եզրակացությունը ____________________________
ԲՍՓՀ-ի նախագահ ____________________________

 

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը)

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ)

սկիզբը

(օրը, ամիսը, տարեթիվը)

վերջը

(օրը, ամիսը, տարեթիվը` բառերով)

պաշտոնը և ազգանունը, անունը, հայրանունը

ստորագրությունը

       
       
       

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ

 

__________________________

 

__________________________

(ամսաթիվը և ամիսը` բառերով կամ այլ նշումներ)

 

(բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

Կ.Տ.

 

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ                                          Սերիա _____N _____

___________________________________________________________

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ

_______________________________________________________________

 

Բացակայել է 20 թ. ____-ի ____-ից մինչև 20 __ թ. _____ -ի ___-ը:

 

Ներկայացել է աշխատանքի 20 __ թ. _______ -ի __-ին:

 

Անմիջական ղեկավար ___________________________________________________

  (կազմակերպության անվանումը, անմիջական ղեկավարի պաշտոնը)

_______________________________________________     _____________ 20  թ.

(անմիջական ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը)

________________________________________________________________

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ) ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքային պայմանագրի տեսակը
   
անորոշ ժամկետով
   
որոշակի ժամկետով, այդ թվում`
   
սեզոնային
   
ժամանակավոր

  

 

 

 համապատասխանը նշել

 

Ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժը (ըստ աշխատանքային գրքույկի), ինչպես նաև այլ 

փաստաթղթերով հաստատված ժամանակահատվածը)________տարի___________ամիս______օր է:

      

   լրացվում է բառերով

 

 

 

      

Ընդունվել է աշխատանքի տվյալ կազմակերպությունում 200 թ. ___ - ին: Աշխատանքային (ապահովագրական) ստաժը տվյալ կազմակերպությունում մինչև անաշխատունակության

սկիզբը __________ տարի ______________ամիս____օր  

         լրացվում է բառերով                լրացվում է բառերով

 

 

 

 

 

 

_________________________________________________________________

Տեղեկություններ աշխատանքային (ապահովագրական) ստաժում հաշվառվող այլ բնույթի գործունեության առանձին տեսակների մասին

_________________________________________________________________

Տեղեկություններ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատավարձը 100% վերցնելու իրավունք տվող հանգամանքների մասին

 

   
 
իր խնամքի տակ ունի 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ երեք և ավելի երեխա
   
 
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք են
   
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում դարձել են հաշմանդամ

համապատասխանը նշել

_______________________________________________________________________

կազմակերպության (կամ սոցիալական ապահովագրության տարածքային բաժնի) պատասխանատու

___________________________________________________________

անձի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը

________________________________________________________________________

Անաշխատունակության օրվան նախորդած 3 օրացուցային ամսվա ընթացքում լրիվ աշխատած (աշխատավարձ

ստացած) ժամանակաշրջանի օրացուցային օրերի թիվը_______________________ օր է:

                                          լրացվում է բառերով

 

Այս տողը լրացվում է, եթե անաշխատունակությա օրվան նախորդած 3 օրացուցային ամիսների ընթացքում

աշխատողը լրիվ չի աշխատել (աշխատավարձ չի ստացել) կամ, եթե ապահովագրական դեպքին նախորդած`

տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը չի ներառում լրիվ օրացուցային ամիս

 

Ժամանակահատվածը, որի համար վճարված աշխատավարձից հաշվարկվել է միջին ամսական աշխատավարձը

(Ժ)

Տվյալ ժամանակա-հատվածի համար անաշխատունակ անձի ստացած աշխատավարձը (եկամուտը)

(Ա)

Միջին ամսական աշխատավարձը եկամուտը

(Աե)

Աե = ԱԺ կամ Աե=Ա/Ժ X 30.42 

Նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատավարձը (եկամուտը)

Միջին օրական եկամուտը (Օե) Օե=Մե/30.4

Անաշխատունակության ժամանակահատվածի օրացուցային օրերի քանակը

(Օք)

Նպաստի չափը (Ն)

             

 

1. Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը

պակաս է 3 օրացուցային ամսվանից, կամ եթե ապահովագրական դեպքին նախորդած 3 ամսվա ընթացքում

աշխատողը լրիվ չի աշխատել (աշխատավարձ չի ստացել) (նշել օրերի քանակը)։

2. Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը

պակաս է 3 օրացուցային ամսվանից, կամ եթե ապահովագրական դեպքին նախորդած 3 ամսվա ընթացքում

աշխատողը լրիվ չի աշխատել (աշխատավարձ չի ստացել)։

3. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի

նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով, եթե

այն չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի

չափը գերազանցելու դեպքում` 100.000-ին գումարած 100.000-ը գերազանցող գումարի 30 տոկոսը:

Հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` այն աշխատողների համար, ովքեր

ունեն 8 և ավելի տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժ, իսկ 80 տոկոսի չափով` այն

աշխատողների համար, ովքեր ունեն մինչև 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ:

________________________________________________________________

(նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 15.05.08 N 435-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) լրացման և տրամադրման կանոնները:

2. Անաշխատունակության թերթիկը` համաձայն ձևի, քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթուղթ է:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն):

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

4. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում (այդ թվում` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում) անաշխատունակության թերթիկները տրամադրում են պոլիկլինիկաների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, ամբուլատորիաների բուժող բժիշկները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության հիման վրա:

5. Անաշխատունակության թերթիկները տրամադրվում են «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեցող անձանց`

ա) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության,

բ) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության,

գ) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության,

դ) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության,

ե) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքերում:

 

II. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Անաշխատունակության թերթիկը, բացառությամբ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքի, քաղաքացուն հատկացվում է (բացվում է) այն ստանալու համար քաղաքացու դիմելու (անաշխատունակությունը ծագելու) օրը:

7. Անաշխատունակության թերթիկները լրացվում են հայերենով: Ընդ որում, «Եզրափակիչ ախտորոշում» սյունակում պարտադիր նշվում է հիվանդի ախտորոշումը (ժամանակավոր անաշխատունակության պատճառը)` այն չփոխարինելով հիվանդության ախտանշաններով կամ համախտանիշներով:

8. Եթե ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում հիվանդը հոսպիտալացվում է, ապա հիվանդին և (կամ) նրան խնամող անձին տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ` որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշելով հոսպիտալացմանը նախորդող օրը, իսկ աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է` «Հիվանդը հոսպիտալացվել է»:

9. Հիվանդության (վնասվածքի), պրոթեզավորման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր 15-րդ օրվանից հետո, շարունակվող ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի պահանջով նրան տրվում է անաշխատունակության թերթիկ` ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար` աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշելով «Շարունակելի»:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում` ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկում նշվում են նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

11. Անաշխատունակության թերթիկը կորցնելու դեպքում` անաշխատունակության թերթիկ տվող մարմինը քաղաքացուն տալիս է կրկնօրինակ` հիմք ընդունելով ապահովագրական նպաստ նշանակող մարմնի տված` տվյալ ժամանակահատվածի համար քաղաքացուն ապահովագրական նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանքը։

12. Ամբուլատոր պայմաններում բուժվելու դեպքում անաշխատունակության թերթիկը կնքվում է բժշկական հաստատության կնիքով և ստորագրվում ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի կամ մարմնի անդամների կողմից:

13. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկն ստորագրվում է բուժող բժշկի կողմից` բաժնի վարիչի հետ համատեղ, և կնքվում բժշկական հաստատության կնիքով:

14. Սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձվում են սոցիալական ապահովության պետական ծառայություն:

(14-րդ կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

15. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության, անաշխատունակության թերթիկներ տալուն, պահելուն և հաշվառելուն վերաբերող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար պատասխանատու է բժշկական հաստատության ղեկավարը:

16. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելու մասին բժշկական հաստատության որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

17. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելուն վերաբերող իրավական ակտերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

III. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

18. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

19. Տևական հիվանդություն ունեցող հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ենթարկվում, եթե անաշխատունակությունն սկսելու օրվանից անցել է 3 ամիս, և հիվանդի աշխատունակությունը դեռևս չի վերականգնվել:

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքում` բուժող բժիշկը հիվանդին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչև սահմանված 3 ամիսը լրանալը մնացել է 10 օր: Ընդ որում, հիվանդի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամսյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը:

21. Եթե, ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության, հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:

22. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի:

(22-րդ կետը լրաց.14.05.09 N 536-Ն)

23. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է ըստ հիվանդի մշտական բնակության (հաշվառման) վայրի, եթե բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում:

24. Եթե անձի ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է ոչ իր հաշվառման վայրում, ապա անաշխատունակության թերթիկ տրամադրվում է նրա ժամանակավորապես գտնվելու վայրում` բժշկական հաստատության ղեկավարի հաստատմամբ: Ընդ որում, անաշխատունակության թերթիկ է տրամադրվում այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում հաշվառման վայր տեղափոխվելը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգել հիվանդի կյանքը կամ վնասել առողջությունը: Անաշխատունակության ժամանակահատվածը 7 օրացուցային օրը գերազանցելու դեպքում դրա մասին եզրակացությունը տալիս է տվյալ տարածքի բժշկական հաստատության բժշկափորձագիտական հանձնաժողովը:

25. Եթե շարունակվում է անձի` ոչ իր հաշվառման վայրում առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը, բայց հիվանդը կարող է տեղափոխվել իր մշտական բնակության վայրը, ապա աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է «Մեկնել է մշտական բնակության վայր»:

26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքում` անձի մշտական բնակության վայրում տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշվում են նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

27. Հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելուց հետո անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը երկարաձգում է հիվանդանոցային բժշկական հաստատության (ստացիոնարի) բուժող բժիշկը` բաժանմունքի վարիչի հետ համատեղ, մինչև այն ժամկետը, որը նշանակված է բժշկական հաստատություն ներկայանալու, բժշկին տուն կանչելու կամ ամբուլատոր պայմաններում լիաբուժում ստանալու համար, սակայն միանվագ ոչ ավելի, քան 7 օրացուցային օրով:

Եթե նշված ժամկետից հետո շարունակվում է անձի ժամանակավոր անաշխատունակությունը, ապա անաշխատունակության մնացած ժամանակահատվածի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում ամբուլատոր պայմաններում բուժվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված կարգով:

28. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան` լիաբուժման ուղեգրվելու դեպքում անաշխատունակության թերթիկում կատարվում է նշում դրա մասին:


IV. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԱՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

29. Ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում` խնամող անձին անաշխատունակության թերթիկ է տրվում  բժշկի եզրակացության հիման վրա:

(29-րդ կետը փոփ.14.05.09 N 536-Ն)

30. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

ա) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրվանից ոչ ավելի.

բ) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրվանից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրվանից ոչ ավելի.

գ) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

դ) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ.

ե) մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի` տնային (ամբուլատոր) պայմաններում խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, համապատասխան բժշկական փաստաթղթի առկայության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա` հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

(30-րդ կետը լրաց.14.05.09 N 536-Ն)

31. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

ա) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

բ) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի,  ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

(31-րդ կետը լրաց.14.05.09 N 536-Ն)

32. Իր հաշվառման վայրում չգտնվող անձի հիվանդության դեպքում նրան խնամող անձին ևս տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

V. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

33. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկներ են տրամադրում կանանց կոնսուլտացիաների բժիշկները, իսկ եթե այդպիսիք չկան` ընդհանուր բժշկական հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգները: Այդպիսի մասնագետներ չլինելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրում ընդհանուր ընդունելություն կատարող բժիշկը:

34. Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին`

ա) 140 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).

բ) 155 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.

գ) 180 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար` խնամակալ նշանակվելու կամ երեխա որդեգրելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (2 և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը):

35. Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվում է անաշխատունակության թերթիկ` հղիության և ծննդաբերության արձակուրդի մնացած ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան մինչև ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի վերջը:

36. Հղիության 154-րդ օրը և 154 օրվանից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:

(36-րդ կետը լրաց.14.05.09 N 536-Ն)

37. Մինչև հղիության 154-րդ օրը և հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է անաշխատունակության թերթիկ՝ հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված կարգով:

(37-րդ կետը լրաց.14.05.09 N 536-Ն)

38. Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում նաև այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո:


VI. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

39. Առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև հակատուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին, եթե ստացիոնարում գտնվելու պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը վերականգնվելուց անցել է առավելագույնը մեկ ամիս:

40. Սույն կարգի 39-րդ կետով սահմանված դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

41. Անաշխատունակության թերթիկը տրամադրում է առողջարանի գլխավոր բժիշկը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար անձին տրամադրված` առողջարանային լիաբուժման անհրաժեշտության մասին նշում պարունակող անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

42. Անաշխատունակության թերթիկում նշվում են այն տրամադրելու համար հիմք հանդիսացած անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

 

VII. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

43. Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար` ընդհանուր հիմունքներով:

(հավելվածը փոփ. 15.05.08 N 435-Ն, լրաց., փոփ. 14.05.09 N 536-Ն) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

1. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):

2. Քաղաքացին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար:

4. Քաղաքացու հաշվառման վայրի բժշկական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրամադրում է անաշխատունակության թերթիկ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման


ՉՍՏԱՑՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Նշանակված, սակայն ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չստացված նպաստը (այսուհետ` չստացված նպաստ) վճարվում է նրա ընտանիքի չափահաս անդամին:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված դեպքում չստացված նպաստն ստանալու համար` նպաստ նշանակող մարմին են ներկայացվում նպաստի իրավունք ունեցող անձի մահվան վկայականը, ընտանիքի` չստացված նպաստն ստացող չափահաս անդամի դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը` վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում:

(2-րդ կետը փոփ.14.05.09 N 536-Ն)

3. Ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չնշանակված նպաստը նշանակվում և վճարվում է մահացածի ընտանիքի չափահաս անդամին:

4. Չնշանակված նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար մահացածի ընտանիքի չափահաս անդամը նպաստ նշանակող մարմին է ներկայացնում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:

5. Նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

(հավելվածը փոփ. 14.05.09 N 536-Ն) 
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան