ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1372-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 571-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշման N 5 հավելվածի 3-րդ կետը «(լուսապատճենները)» բառից հետո լրացնել «ինչպես նաև տվյալ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու համար հիմք հանդիսացած` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների հիմնավորվածության (կատարված աշխատանքի համառոտ նկարագրություն, միևնույն կամ համարժեք աշխատանքի համար այլ աշխատողների աշխատավարձի չափի և գործատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ) վերաբերյալ տեղեկանք, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) գործատուի կողմից:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|