Գլխավոր տեղեկություն
Համար
N 1172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1056
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1172-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 8 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) «II. Գորիսի տարածաշրջան» բաժնի`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեծահասակների մասնաշենքում տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքը:»,

բ. 5-րդ կետից հանել «իսկ պոլիկլինիկայի մեծահասակների մասնաշենքի ազատված տարածքները` 1100 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերը.

2) «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի՝

ա. 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

բ. 8.1-ին կետի երկրորդ նախադասությունը «պոլիկլինիկական» բառից հետո լրացնել «և հիվանդանոցային» բառերով, «մասնաշենքում» բառը փոխարինել «մասնաշենքերում» բառով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մինչև 2012 թվականի ավարտը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել նոր շենք և բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունները տեղափոխել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենք: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական և հիվանդանոցային մասնաշենքերը, ինչպես նաև նախկին «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը»:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝

1) մինչև 2010 թվականի հոկտեմբերի 30-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի համակարգի oպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2010 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին.

3) մինչև 2013 թվականի փետրվարի 28-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրից բխող` օպտիմալացման և բժշկական ծառայությունների տեղափոխման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատասխան.

4) մինչև 2013 թվականի մարտի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 15
Երևան