Գլխավոր տեղեկություն
Համար
N 1396-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.1285
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1396-Ն

 

ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի բլանկների անհրաժեշտ քանակի տպագրման աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի բլանկների տպագրման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման, աշխատանքների ամբողջ ծավալով կատարման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2011 թվականի դեկտեմբերի 25-ը։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությանը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման պայմանագրում ներառել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի բլանկների տպագրման համար նախատեսված հատկացումների հաշվին անձնագրերի տպագրման աշխատանքները` կնքվելիք գնման պայմանագրով նախատեսելով, որ դրանց դիմաց վճարումները կիրականացվեն 2011 թվականի ընթացքում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 9
Երևան