Basic information
Number
N 1082
Type
Որոշում
Act type
Base act (07.11.2001-till now)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.11.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.11.2001
Effective date
07.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«7» նոյեմբերի 2001 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2001 թվականի N 1082

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 151 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում  կատարելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսերը պակասեցնել 497,838.2 հազար դրամով` համաձայն N 1 հավելվածի, նույն չափով ավելացնելով «Հայաստանի  Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` համաձայն N 3 հավելվածի:

 2. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծախսերը պակասեցնել 497,838.2 հազար դրամով` համաձայն N 2 հավելվածի, նույն չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` համաձայն N 4 հավելվածի»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation