ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2010 թվականի N 829-Ա
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազությունների միջազգային-իրավական համագործակցության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Լ. Մանուկյանի` 2010 թվականի սեպտեմբերի 12-14-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|