Գլխավոր տեղեկություն
Համար
N 692-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 692-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դատական նիստին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում պաշտպանելու նպատակով 2010 թվականի սեպտեմբերի 12-17-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի:

2. Է. Բաբայանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝

1) Գ. Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.

2) Ֆ. Լիչինը (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), Ս. Սահակյանինը, Ն. Գասպարյանինը և Ք. Օհանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների.

3) Ա. Ալոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել աշխատանքային խմբի՝ Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 1
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
սեպտեմբերի 1-ի N 692-Ա
 որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-17-Ը ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Կոստանյան

- ՀՀ Նախագահի օգնական (ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, աշխատանքային խմբի ղեկավար)

   

Է. Բաբայան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ա. Ալոյան

- ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի իրավաբանական վարչության եվրաինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ս. Սահակյան

- իրավաբան (համաձայնությամբ)

   

Ն. Գասպարյան

- «ԱԲԱ-ՍԵԵԼԻ» ամերիկյան իրավաբանների հայաստանյան ընկերակցության իրավաբան (համաձայնությամբ)

   

Ք. Օհանյան

- ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (համաձայնությամբ)

   

Ֆ. Լիչ

- Մեծ Բրիտանիայի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան