ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2010 թվականի N 688-Ա
ՀԱՅԱԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 627-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 6-ի «Հրշեջ փրկարարների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերի փոխհատուցման մասին» N 627-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշումը «Հրդեհաշիջման» բառից առաջ լրացնել «1.» թվով.
2) որոշման մեջ «2010 թվականի օգոստոսի 4-14-ը» բառերը փոխարինել «2010 թվականի օգոստոսի 4-22-ը» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
«2. Ռուսաստանի Դաշնությանը տրամադրված մարդասիրական օգնության ուղեկցման համար 2010 թվականի օգոստոսի 6-9-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության 2 փրկարարական ծառայողի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|