Գլխավոր տեղեկություն
Համար
N 1254-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2010-24.09.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1254-Ն

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին ստորագրված N 4095-AM վարկային համաձայնագրով իրականացված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված և վերականգնված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման, արտադրական ենթակառուցվածքների վերականգնման և շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 5.191.747.577 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:

2. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 413.482.286 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին`

1) առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:

8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 7-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1254-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

 

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գույքի անվանումը

Ձեռքբերման
(կառուցման)
տարեթիվը

Արժեքը`
ընդամենը
(դրամ)

գազատար
(կմ)

սարքավորում
(հատ)

1 2 3 4 5 6
 

Արագածոտնի մարզ

       

1.

Նոր Արթիկի գյուղական համայնք

6,06

3

2009 թ.

86 848 129

2.

Հացաշենի գյուղական համայնք

5,08

3

2009 թ.

70 455 696

3.

Բագրավանի գյուղական համայնք

9,75

3

2009 թ.

167 457 212

4.

Զառինջայի գյուղական համայնք

13,17

9

2009 թ.

318 299 809

5.

Ծաղկաշենի գյուղական համայնք

1,40

1

2009 թ.

15 711 034

6.

Օհանավանի գյուղական համայնք

5,36

2

2010 թ.

56 176 670

7.

Կարբիի գյուղական համայնք

2,33

0

2010 թ.

29 972 434

8.

Արագածի գյուղական համայնք

4,46

3

2009 թ.

43 186 211

9.

Վարդենուտի գյուղական համայնք

3,96

1

2009 թ.

34 997 001

 

Վայոց ձորի մարզ

       

10.

Գլաձորի գյուղական համայնք

0,50

0

2008 թ.

3 984 401

 

Լոռու մարզ

       

11.

Փամբակի գյուղական համայնք

8,40

5

2009 թ.

101 019 742

12.

Շիրակամուտի գյուղական համայնք

2,33

1

2009 թ.

33 491 741

13.

Լեռնանցքի գյուղական համայնք

9,06

4

2009 թ.

145 943 122

14.

Նոր Խաչակապի գյուղական համայնք

5,95

2

2009 թ.

73 064 904

15.

Արջահովտի գյուղական համայնք

7,19

2

2009 թ.

95 007 777

16.

Լեռնավանի գյուղական համայնք

5,48

7

2009 թ.

54 708 909

17.

Լեռնապատի գյուղական համայնք

6,51

7

2009 թ.

47 245 780

18.

Դսեղի գյուղական համայնք

6,33

9

2010 թ.

53 264 816

19.

Գյուլագարակի գյուղական համայնք

1,68

4

2010 թ.

15 918 237

20.

Սարչապետի գյուղական համայնք

20,53

5

2008 թ.
2010 թ.

218 835 709

21.

Վահագնիի գյուղական համայնք

4,65

0

2009 թ.

45 823 846

22.

Վահագնաձորի գյուղական համայնք

4,26

2

2008 թ.

47 803 814

23.

Եղեգնուտի գյուղական համայնք

4,69

2

2009 թ.

40 877 113

24.

Վահագնի գյուղական համայնք (Անտառամուտ-Վահագնի սնող միջին ճնշման գազատար)

12,62

5

2008 թ.

146 593 280

 

Շիրակի մարզ

       

25.

Անի Կայարան գյուղական համայնք

7,07

10

2010 թ.

110 245 411

26.

Անի Պեմզայի գյուղական համայնք

6,71

8

2010 թ.

107 128 750

27.

Լանջիկի գյուղական համայնք

4,78

5

2010 թ.

54 002 020

28.

Քարաբերդի գյուղական համայնք

5,52

1

2010 թ.

93 189 425

29.

Սարակապի գյուղական համայնք

17,30

2

2009 թ.

285 379 677

30.

Ջրափիի գյուղական համայնք

4,09

1

2009 թ.

59 557 653

31.

Հայկաձորի գյուղական համայնք

5,60

5

2009 թ.

50 731 760

32.

Աղինի գյուղական համայնք

3,72

7

2009 թ.

31 231 499

33.

Իսահակյանի գյուղական համայնք

5,94

3

2009 թ.

48 275 483

34.

Շիրակավանի գյուղական համայնք

3,99

2

2009 թ.

61 604 532

35.

Ձիթհանքովի գյուղական համայնք

6,85

1

2010 թ.

84 093 020

36.

Սառնաղբյուրի գյուղական համայնք

11,59

3

2009 թ.

153 034 384

37.

Փոքր Սեպասարի գյուղական համայնք

1,40

4

2009 թ.

21 493 344

38.

Մեծ Սեպասարի գյուղական համայնք

3,67

6

2009 թ.

70 751 133

39.

Կրասարի գյուղական համայնք

3,19

4

2009 թ.

44 029 472

40.

Աշոցքի գյուղական համայնք

11,11

4

2009 թ.

121 268 560

41.

Ամասիայի գյուղական համայնք

15,57

3

2009 թ.

155 746 297

42.

Գեղանիստի գյուղական համայնք

4,00

0

2009 թ.

40 493 657

43.

Քարաբերդի գյուղական համայնք (Լանջիկ-Քարաբերդ սնող միջին ճնշման գազատար)

3,76

4

2010 թ.

111 176 732

44.

Հայկաձորի գյուղական համայնք (Սարակապ-Ջրափի-Հայկաձոր սնող միջին ճնշման գազատար)

5,73

3

2009 թ.

75 206 395

45.

Աղինի գյուղական համայնք (Ջրափի-Աղին-Իսահակյան սնող միջին ճնշման գազատար)

6,62

0

2009 թ.

112 889 095

46.

Աշոցքի գյուղական համայնք (ԳԲԿ Շիրակ 1 ԳԿԿ - Աշոցք գազատար)

2,98 (նոր)
42,84 (վերագործ.)

3

2010 թ.

142 106 548

 

Կոտայքի մարզ

       

47.

Նուռնուսի գյուղական համայնք

8,33

3

2009 թ.

124 489 301

48.

Եղվարդի քաղաքային համայնք

6,93

3

2010 թ.

93 496 601

49.

Մեղրաձորի գյուղական համայնք

1,15

2

2009 թ.

19 198 062

 

Արարատի մարզ

       

50.

Նորամարգի գյուղական համայնք

8,61

4

2010 թ.

203 799 356

51.

Սիսի գյուղական համայնք

4,88

5

2010 թ.

77 379 437

52.

Ավշարի գյուղական համայնք

1,52

2

2010 թ.

20 401 963

53.

Ոսկետափի գյուղական համայնք

3,87

6

2010 թ.

44 319 077

54.

Նոյակերտի գյուղական համայնք

8,53

2

2009 թ.

93 407 524

55.

Եղեգնավանի գյուղական համայնք

2,17

2

2009 թ.

23 681 308

56.

Սիփանիկի գյուղական համայնք

8,41

5

2009 թ.

73 266 178

 

Սյունիքի մարզ

       

57.

Աղիտուի գյուղական համայնք

7,10

4

2010 թ.

58 088 996

58.

Անգեղակոթի գյուղական համայնք

5,85

9

2009 թ.

39 798 151

 

Գեղարքունիքի մարզ

       

59.

Շատջրեքի գյուղական համայնք

7,19

7

2009 թ.

59 096 838

60.

Ճամբարակի քաղաքային համայնք

8,00

2

2009 թ.

68 807 387

 

Արմավիրի մարզ

       

61.

Ջանֆիդայի գյուղական համայնք

3,97

0

2010 թ.

35 113 900

62.

Փշատավանի գյուղական համայնք

6,29

1

2010 թ.

55 527 740

 

Տավուշի մարզ

       

63.

Վերին Կարմիր աղբյուրի գյուղական համայնք

11,99

3

2009 թ.

85 275 671

64.

Չինարիի գյուղական համայնք

3,18

0

2009 թ.

36 277 853

 

Ընդամենը

     

5 191 747 577

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1254-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

 

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գույքի անվանումը

Ձեռքբերման
(կառուցման)
տարեթիվը

Արժեքը ընդամենը
(դրամ)

գազատար
(կմ)

սարքավորում
(հատ)

 

Շիրակի մարզ

       

1.

Սառնաղբյուրի համայնք

6,31

6

2009թ.

85 739 517

2.

Քարաբերդի համայնք

1,21

2

2009թ.

30 952 010

3.

Ձիթհանքովի համայնք

4,16

3

2009թ.

39 131 030

4.

Լեռնակերտի համայնք

4,93

3

2009թ.

41 381 881

 

Լոռու մարզ

       

5.

Մղարթի համայնք

2,77

2

2009թ.

21 963 873

 

Սյունիքի մարզ

       

6.

Հարժիսի համայնք

1,34

1

2008թ.

25 303 650

 

Արագածոտնի մարզ

       

7.

Աղձքի համայնք

7,02

3

2009թ.

55 696 849

8.

Շողակնի համայնք

4,02

 

2009թ.

28 772 711

9.

Արայի համայնք

2,39

 

2009թ.

30 353 636

10.

Լեռնապարի համայնք

3,51

1

2008թ.

16 807 049

11.

Հարթավանի համայնք

2,42

 

2009թ.

27 659 324

12.

Դավթաշենի համայնք

1,38

 

2009թ.

9 720 756

 

Ընդամենը

     

413 482 286

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան