Գլխավոր տեղեկություն
Համար
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1102
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1231-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ սյունակում՝

ա. «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով,

բ. «12», «7», «6» թվերը համապատասխանաբար փոխարինել «9», «5», «5» թվերով.

2) 9-րդ կետից հանել «գրադարանավարներ» բառը.

3) հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ կետերով.

 

«

9.1.

Գրադարանավարներ` հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող

5

 9.2.

Գրադարանավարներ` վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող

6

»:

 

4) ուժը կորցրած ճանաչել 14.1-ին կետը.

5) ուժը կորցրած ճանաչել «Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ» բաժինը.

6) հավելվածը 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43-րդ, 44-րդ և 45-րդ կետերով.

«

43.

Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողներ`

1) մինչև 15 տարի զինվորական ծառայության ստաժի դեպքում

 

2) 15-25 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում

 

3) 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում




4

6

9

44.

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները `

1) ատոմային էլեկտրակայանների կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), նավթային տնտեսության արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և ավտոմատիկայի սպասարկում

2) քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և լցավորում, ատոմային էլեկտրակայանների կոնտուրների սնում, կաթսաների, ջերմային ցանցերի ու գոլորշիչների սնման համար ջրի քիմիական մաքրման և աղազրկման գործընթացի վարում, զտիչների վերականգնում` թթուներով, աղերով ու ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում և դոզավորում ու ցայտավազանների և հովացման համակարգերի ջրի քլորացում.

3) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող), վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման և կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության սարքեր, արգելափակոցներ, ազդանշանային համակարգեր և այլն) սպասարկում.

4) ատոմային էլեկտրակայաններում նավթի ընդունում և վերամղում.

5) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների հսկում.

6) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) կամրջաձև ամբարձիչների վարում.

7) սառը վիճակում կաթսաների մաքրում.

8) տաք վիճակում կաթսաների որմնապատում.

9) ատոմային էլեկտրակայաններում ստորգետնյա ջերմահաղորդիչների ջերմային ցանցերի կառուցվածքների և ջերմավորման մուտքերի սպասարկում.

10) փակ շինություններում տեղադրված դիզելային ու լոկոմոբիլային էլեկտրակայանների սպասարկում և նորոգում.

11) ատոմային էլեկտրակայաններում ջերմատար և ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում.

12) ատոմային էլեկտրակայանների ջերմային ցանցերում կաթսաների և ջերմատարների ջերմամեկուսացման համար երեսապատում.

13) կաթսայատան, տուրբինային արտադրամասերում (տեղամասերում), նավթային տնտեսություններում, թունելներում և ատոմային էլեկտրակայանների ջերմաֆիկացման խցերում գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների ավտոմատիկայի չափման միջոցների, ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի նորոգում և կարգաբերում.

14) ատոմային էլեկտրակայանների (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող տուրբինի) էլեկտրական սարքավորումների, 220 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերի ու բաց բաշխիչ սարքերի փորձարկում և պարամետրերի չափագրում.

15) ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման օդային գծերի սպասարկում և նորոգում.

16) փայտանյութի հականեխման աշխատանքներ.

17) օդային գծերի և էլեկտրաենթակայանների սարքավորումների նորոգման ժամանակ վերնաշխատանքներ.

18) ատոմակայանների տուրբինային արտադրամասերում (տեղամասերում) մաքրման, շինարարական և վերանորոգման աշխատանքներ

5

 

 45.

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները`

1) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) կամրջային ամբարձիչների վարում.

2) ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքների նմուշառում և դրանց վերլուծություն.

3) ռադիոակտիվ գոլորշիով աշխատող ջերմացանցային, բոյլերային սարքավորումների սպասարկում.

4) ատոմակայանների հիմնական (առաջին) հաղորդաշղթայի արտադրական շինությունների մաքրում.

5) ռեակտորային, տուրբինային, ռեակտորատուրբինային, քիմիական արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և հիմնական (առաջին) հաղորդաշղթայի օժանդակ համակարգերի սպասարկում.

6) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքերում գտնվող հատուկ ջրամաքրման և գազամաքրման, օդափոխման, տաք և սառն օդամատակարարման համակարգերի ու շինությունների սպասարկում.

7) ռեակտորային արտադրամասերում (տեղամասերում) միջուկային վառելիքի և մյուս նյութերի, ապրանքների փոխաբեռնման, տրանսպորտատեխնոլոգիական սարքավորումների սպասարկում և նորոգում.

8) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) չափման միջոցների հսկման և կառավարման (ավտոմատ սարքավորումներ, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության, արգելափակման, ազդանշանային և այլ սարքվածքներ) սպասարկում.

9) տուրբինային, ռեակտորային վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող) գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների, ավտոմատիկայի և չափման միջոցների, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նորոգում ու կարգաբերում.

10) ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների նորոգում, նյութերի և մասերի մշակում.

11) ռադիոակտիվ նյութերով աղտոտված գործիքների, սարքավորումների, նյութերի և մասերի ընդունում-հանձնում.

12) ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների ու շինությունների ապաակտիվացում, հատուկ արտահագուստի, կոշիկի և այլ անհրաժեշտ պաշտպանության միջոցների ընդունում ու մշակում.

13) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում ռադիացիոն դոզիմետրական հսկողության իրականացում.

14) ռադիոակտիվ մնացորդների հավաքում, տեղափոխում, վերամշակում և թաղում.

15) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում իրականացվող նորոգման շինարարական աշխատանքներ.

16) տաք վիճակում կաթսաների մաքրում.

17) ենթակայանների, օդային էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրասարքավորումների` լարման տակ գտնվող հոսանքատար մասերի սպասարկում և նորոգում

9

 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 28

Երևան  

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան